Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վերջին օրերին Հայաստանում արձանագրվող ձերբակալությունների ալիքը սրել է ներքաղաքական իրավիճակը՝ առաջ բերելով լուրջ քննարկումներ թե՛ իրավական գործընթացների բովանդակության, թե՛ դրանց քաղաքական ենթատեքստի շուրջ։ Տեղի ունեցող զարգացումները, ըստ տարբեր գնահատականների, վկայում են, որ իշխանությունը պատրաստ է առավել կոշտ քայլերի՝ սեփական դիրքերը պահպանելու և քաղաքական դաշտը վերահսկելի պահելու նպատակով։

Այս համատեքստում ընդդիմադիր շրջանակների նկատմամբ ճնշումների մասին խոսակցությունները ավելի հաճախակի են դարձել։ Քաղաքական դաշտում ձևավորվող մթնոլորտը բնութագրվում է որպես լարված և անվստահության վրա կառուցված, որտեղ իրավապահ գործողությունները ընկալվում են ոչ միայն որպես քրեական գործերի շրջանակում իրականացվող քայլեր, այլ նաև որպես քաղաքական ազդեցության գործիք։

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրել է․ «Հետևելով Հայաստանում այսօրվա լայնամասշտաբ ձերբակալությունների ընթացքին, տեսնելով, թե ինչպես են ինչ-որ «ձայնագրությունների» հիման վրա մարդկանց պիտակավորում՝ ակամա զուգահեռներ եմ անցկացնում պատմության ամենամութ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ։ Այն ժամանակ էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել։ Բայց եկեք հասկանանք, թե իրականում ինչ է թաքնված այս ամենի հետևում։ Դեռ ոչինչ ապացուցված չէ, դեռ չկա դատարանի ոչ մի օրինական վճիռ, բայց մարդկանց արդեն թիրախավորում են, նրանց անունները հանրայնացնում են լուրերով՝ փորձելով կոտրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց համակիրների կամքը։ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է, երբ օրենքը ծառայեցվում է քաղաքական նպատակներին։ Իմ տարիների փորձը հուշում է՝ երբ պետությունը սկսում է գործել նման շտապողականությամբ ու ցուցադրական կոշտությամբ, նշանակում է՝ իրական նպատակը ոչ թե արդարադատությունն է, այլ քաղաքական հակառակորդին ամեն գնով լռեցնելը»։

Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանն իր գնահատականում ևս ուշադրություն է հրավիրում իշխանության գործողությունների համակարգային բնույթի վրա՝ նշելով․ «Տարիքն ու սեռը նշանակություն չունեն. Փաշինյանը ձերբակալելու նպատակով փնտրում է թեկնածու: ՀՀ-ում դեռևս չի եղել որևէ իշխանություն, որը ստիպված լինի քրեական գործ հարուցել գրեթե ողջ հանրության դեմ, որպեսզի այդ միջոցով հնարավորություն ստանա վերարտադրվելու։ Այդ համատեքստում էլ թերևս կարելի է դիտարկել նաև ՔՊ-ական որոշ պատգամավորների ագրեսիվ պահվածքը և՛ իրենց քաղաքական օպոնենտերի հետ «հարաբերվելիս» և՛ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Նման պահվածքի իրական մոտիվացիան ոչ թե իրենց ներքին «դուխն» է, այլ վախն ու փաստարկների բացակայությունը»։

Միևնույն ժամանակ, քաղաքական գործընթացների շրջանակում առանձնահատուկ ուշադրության են արժանանում նաև վերջին շրջանում ակտիվացած սոցիալական նախաձեռնությունները և բարեփոխումները։ Քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը, անդրադառնալով այս հարցին, ընդգծում է միջազգային կառույցների գնահատականների կարևորությունը՝ նշելով․ «Միջազգային կազմակերպությունները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և IFES միջազգային հիմնադրամը իրենց փաստաթղթերում հստակ նշում են, որ՝ պետական ռեսուրսների օգտագործումը ընտրություններին ազդեցություն ունենալու համար դիտարկվում է որպես ընտրակաշառք և բյուջետային ծախսերի ընտրական նպատակներով օգտագործում: Ըստ այդմ իշխանության կողմից հայտարարված սոցիալական քաղաքականությունը գնահատվում է որպես քողարկված ընտրակաշառք: Եվ Հայաստանի իշխանության դեպքում ակնհայտ է, որ այդ բարեփոխումները արվում են ձայնի դիմաց, որովհետև մինչև այդ չէին պատրաստվում բարձրացնել թոշակները, գյուղացիները ճռում էին վարկային բեռի տակ, իսկ գործարարների նկատմամբ իրականացվում էր հարկային և պետական ռեկետ»։

Ստեղծված իրադրությունը, ըստ փորձագիտական շրջանակների, վկայում է, որ պետական կառավարման գործիքները ավելի հաճախ են կիրառվում քաղաքական մրցակցության պայմաններում։ Սա խորացնում է հասարակության ներսում առկա բևեռացումը և բարձրացնում անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։ Նման պայմաններում քաղաքական գործընթացների թափանցիկությունն ու իրավական հստակությունը դառնում են առանցքային պահանջներ, որոնց ապահովումը կարևոր է ոչ միայն ներքին կայունության, այլև երկրի միջազգային հեղինակության պահպանման տեսանկյունից։

Այս ֆոնին շարունակվող զարգացումները, ինչպես նշվում է, կարող են ունենալ երկարաժամկետ ազդեցություն քաղաքական համակարգի վրա՝ ձևավորելով այնպիսի միջավայր, որտեղ քաղաքական գործունեությունը ընկալվում է որպես բարձր ռիսկային գործընթաց։

Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Որքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՀանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանԲոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Ջուր չի լինելու մի քանի ժամ Քարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր Ավետիսյան«Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Մահացել է «Հայրիկի դուստրերը» ֆիլմի դերասանըԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին ԵՄ-ն Երևանին ոչ մի այլընտրանք չի առաջարկում Մոսկվայի հետ շահավետ կապերին և ցանկանում է ՀՀ-ին կտրել ՌԴ-ից. ՌԴ ԱԳՆ Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՔաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Լավ լուր՝ նպաստների վերաբերյալՊահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվելՀայաստանը կարծես թե չի նկատել Զելենսկու նողկալի hարձակnւմները ՌԴ-ի հասցեին. ՌԴ ԱԳՆ Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Դատավոր Ռուզաննա Ազրոյանը հակաիրավական որոշում է կայացրել. Փաստաբան Սոսե Չանդոյան Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Քարոզարշավում արդեն նշմարվում են հիմնական տարբերություններըԱստղագուշակն այսօր․ փոփոխությունների և նոր հնարավորությունների օրԴանթեն կանխագուշակե՞լ է մոլորակի և աստերոիդի բախումըԱրտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»«Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»ԵՄ ԱԳ նախարարները մայիսի 27-28-ը կքննարկեն Ռուսաստանի հետ բանակցությունների կարմիր գծերը «Դիմել եմ հոգեբույժի ու նա ինձ փրկել է». Աննա Մանուչարյանը՝ ամուսնալուծվելու ու դեպրեսիայի մասին Մայիսի 12-15-ը, 18-21-ը լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններն անվանել է անհեթեթ Հանտավիրուսով վարակված ամերիկացիները լայներով ժամանել են Միացյալ Նահանգներ Ստեփանավանում մարդու ոսկորներ են գտել․ 11 տարի առաջ անհետացած Արենը․ ինչ է խնդրում Արենի մայրը Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Սպասվում է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն Աղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին Քարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ Կարապետյան