Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ
Հայաստանի կազմաքանդումն այնքան խորն է, որ հատվածային վերականգնում հնարավոր չէ։ Պետք է այդ մասին ազնիվ խոսել ու հետևություններ անել։

«Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, իմ պատկերացմամբ, պետք է լինի Հայաստանի հետպատերազմյան վերականգնումըպատկերող համապարփակ ծրագիրը, որը պետք է ձևակերպի ազգային կարճաժամկետ ու ռազմավարական նոր նպատակները։

1. Այն պետք է ենթադրի փոխհամաձայնություն՝ առաջիկա տարիների համար կառավարման սկզբունքների շուրջ: Համակեցության նոր կանոնների հաստատում, որը ենթրադրելու է «չի կարելիների» մի հստակ կոշտ ցանկ։

2. Վաղվա Հայաստանը պիտի ունենա փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու մտածողությամբ հասարակություն։ Պարտադրված խեղճությունից ձևավորված մեր ներքին ագրեսիան որպես հանրային որակ պետք է վերանա։

3. Առաջնահերթ խնդիր է ազգային դրական հատկանիշների վերածնունդը՝ գրագետ հայի, կարգին հայի, արժանապատիվ հայի կերպարի ինտենսիվ քարոզը, վերագտնումը, վերակերտումը։ Սա պետք է դառնա Հայաստանի և հայկական աշխարհի կարևորագույն պրոցեսներից մեկը։ Մենք պետք է ջարդենք խղճուկ, կոտրված, նյութապաշտ հայի կերպարը, որը հիմա, ցավոք, խրախուսվում է։ Առաջիկա տասնամյակներում մենք պետք է այս խնդիրը համարենք գերակա՝ մանկապարտեզից սկսած աշխատելով։

4. Պետք է խիզախություն ունենանք հասկանալու 2018-ից հետո մեզ հետ կատարվածը՝ ամբողջ խորությամբ։ Պետք է անցնենք հանրային ամոթի և զղջման փուլը, պետք է հասկանանք՝ ինչո՞ւ այդքան տկար գտնվեցին պետական ինստիտուտները և ինչպե՞ս մեկ հոգին կարողացավ իր անձով փոխարինել բոլոր համակարգերն ու անխոչընդոտ անել այն ամենը, ինչ ուզում էր։

5. Մենք պետք է հասկանանք՝ ինչպես է ձևավորվում կամակատարների, բոլոր անօրինական հրահանգներ կատարողների սոցիալական շերտը, և ինչպես անել, որ նման բան այլևս չլինի։

6. Եվ վերջապես պետք է ստեղծենք համակարգ, որի շնորհիվ այլևս ոչ ոք ու երբեք չկարողանա Հայաստանը միանձնյա կառավարել։ Ստեղծել մեխանիզմներ, հակակշիռներ, որպեսզի ոչ մեկն այլևս չկարողանա իր միական որոշումներով երկիրը տանել պատմական ողբերգության, որպեսզի այլևս երբեք չստեղծվի վիճակ, երբ երկրի ապագան կախված է Ալիևների ցանկություններից։

7. Ուշադիր նայենք վերջին հարյուրամյակի մեր ընթացքը. այն արձանագրում է մեր տարածքների և բնակչության սիստեմատիկ կրճատում։

Հայաստանը կանգնած է կոպիտ ագրեսիայի և հարևանների կողմից հիբրիդային կլանման միաժամանակյա վտանգի առաջ։ Մեր պետական մտածողությունը և ազգային լրջությունը կայանում են այս սուր մարտահրավերը ընկալելու և դրանք բացառիկ գրագետ քայլերով չեզոքացնելու մեջ։

Մենք պետք է ունենանք պատշաճ պետական մտածողություն՝ գնալու հետպատերազմյան վերականգնման և հիմքը դնելու ժամանակակից հայկական պետության։
 
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 մայիս). Առաջին համակարգիչը, ամենահզոր ցանցային որդը. «Փաստ»Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Որքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՀանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանԲոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Ջուր չի լինելու մի քանի ժամ Քարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր Ավետիսյան«Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Մահացել է «Հայրիկի դուստրերը» ֆիլմի դերասանըԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին ԵՄ-ն Երևանին ոչ մի այլընտրանք չի առաջարկում Մոսկվայի հետ շահավետ կապերին և ցանկանում է ՀՀ-ին կտրել ՌԴ-ից. ՌԴ ԱԳՆ Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՔաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Լավ լուր՝ նպաստների վերաբերյալՊահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվելՀայաստանը կարծես թե չի նկատել Զելենսկու նողկալի hարձակnւմները ՌԴ-ի հասցեին. ՌԴ ԱԳՆ Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Դատավոր Ռուզաննա Ազրոյանը հակաիրավական որոշում է կայացրել. Փաստաբան Սոսե Չանդոյան Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Քարոզարշավում արդեն նշմարվում են հիմնական տարբերություններըԱստղագուշակն այսօր․ փոփոխությունների և նոր հնարավորությունների օրԴանթեն կանխագուշակե՞լ է մոլորակի և աստերոիդի բախումըԱրտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»«Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»ԵՄ ԱԳ նախարարները մայիսի 27-28-ը կքննարկեն Ռուսաստանի հետ բանակցությունների կարմիր գծերը «Դիմել եմ հոգեբույժի ու նա ինձ փրկել է». Աննա Մանուչարյանը՝ ամուսնալուծվելու ու դեպրեսիայի մասին Մայիսի 12-15-ը, 18-21-ը լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններն անվանել է անհեթեթ Հանտավիրուսով վարակված ամերիկացիները լայներով ժամանել են Միացյալ Նահանգներ Ստեփանավանում մարդու ոսկորներ են գտել․ 11 տարի առաջ անհետացած Արենը․ ինչ է խնդրում Արենի մայրը Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Սպասվում է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին