Երևան, 10.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսակովի պողոտան կաթվածահար է․ քաղաքացիները մոտ 3 ժամ խցանման մեջ են մնում, ո՞ւմ համար են սարքում ճանապարհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ապրիլի 14-ի առավոտյան ժամը 06։30-ից Իսակովի պողոտան ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու։ Երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտով․ այս մասին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից։

Իսակովի պողոտայում իրականացվող ասֆալտապատման և փոսալցման աշխատանքների հետևանքով մի քանի օր է՝ խցանումներ են լինում, քաղաքացիներն ահազանգում են, որ ամեն օր մի քանի ժամ կանգնում են խցանման մեջ։ 

«Խայտառակ վիճակ է, ամեն օր շուտ եմ դուրս գալիս, որ հասցնեմ աշխատանքի գնալ, սակայն, 40 րոպեում 1կմ տեղ եմ անցել այսօր, ավելի լավ է հեռու մնալ Իսակովից, եթե չեք ուզում օրը սկսել գլխացավով»,-  MediaHub-ին պատմում են ահազանգած քաղաքացիները։

Նրանցից մեկը մեզ ասաց, որ սովորական օրերին 40 րոպեում Էջմիածնից հասել է Օպերա, հիմա՝ 2,5-3 ժամում։ 

«Ոչ մի իրականության մեջ չեմ հասկանա՝ ոնց կարելի էր միակ գրեթե փոս չունեցող փողոցը քանդել»,- հայտնեց մեզ դիմած քաղաքացին։

Մեկ ուրիշն էլ նեղսրտած ասում է՝ այլընտրանքային ճանապարհ է գտել. «Ով կպատկերացներ, որ Էջմիածնից Երևան չերեզ Մասիս կգնամ։ Արդեն մտածում ենք քաղաքացիներով, թե ստորագրահավաք անենք, չգիտեմ, միտինգ անենք, գումար էլ, որ հավաքեն, կմասնակցեմ, միայն ժամերով չմնանք Իսակովի պողոտայում։ Երեկ 4-5 ժամ էլ ես եմ մնացել խցանումների մեջ, նաև ձեր ասած տեղում, ու ոչ մի ձև չկա ֆրուստրացիան հաղթահարելու, քիչ ա մնում դուրս գաս ու աջ ու ձախ ահավոր վատ բաներ անես սաղին։ Սենց մարդկանց վրա թքած ունենա՞լ , արհամարհել քաղաքացիների՞ն»։

Նշենք, որ այս ամենը պայմանավորված է 2026թ. մայիսի 3-5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումներով (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն)։

Ըստ երևույթին՝ հենց այդ պատճառով է, որ Իսակովի պողոտան քանդել են, որ նոր ասֆալտապատման և փոսալցման աշխատանմքներ իրականացնեն։

MediaHub-ը դիմեց Ճանապարհային դեպարտամենտ, հասկանալու՝ ե՞րբ կավարտվեն աշխատանքները, և ի վերջո քաղաքացիները ժամերով չեն մնա խցանման մեջ, և արդյո՞ք Եվրոպայից եկող պաշտոնյաների համար են անում ասֆալտապատման աշխատանքները։

«Դեռևս 2025 թվականից է նախատեսված եղել նորոգել Իսակովի պողոտան։ Ճանապարհն ուներ նորոգման անհրաժեշտություն։ Միջին նորոգման աշխատանքներն այժմ մեծ տեմպերով ընթանում են՝ հնարավորինս շուտ ավարտելու համար։  Նախատեսվում է մինչև մայիսի սկիզբ ավարտել շինարարությունը»,- նշեցին Ճանապարհային դեպարտամենտից։

Նշենք, որ անգամ  «Զվարթնոց» օդանավակայանն էր զգուշացրել, որ դեպի օդանավակայան տանող Իսակովի պողոտայում ներկայումս իրականացվում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել երթևեկության ժամանակավոր խցանումներ։

«Չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքի սահմանված ժամից 3 ժամ առաջ և փակվում է թռիչքից 1 ժամ առաջ»,-  հայտնել են օդանավակայանից։

Հետևեք մեզ՝ այստեղ

Հանտավիրուսային վարակի երկու նոր դեպք է գրանցվել Ինչ վիճակում է Իրանի գերագույն առաջնորդը․ մանրամասներ Պուտինը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտին Ինտերը հաղթեց «Լացիոյին». Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ Խոցելիության նոր ճակատ. ինչպես է Հորմուզի նեղուցը կապված համաշխարհային թվային տնտեսության հետ Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Մեսսին նշել է այն լեգենդներին, որոնց հետ ժամանակին չի փոխանակվել խաղաշապիկներով Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ Պուտին Մայիսի 10-ին թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը Իսրայելն Ադրբեջանում կառուցում է տվյալների խոշոր կենտրոն Զբոսանավի վրա ավելի քան 100 մարդ նորովիրուսով է վարակվել ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցները Եվրոպայում կանխատեսում են ամերիկյան զորքերի հետագա կրճատում «Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Գերմանիան վտանգավոր ճանապարհ է ընտրել. Պեսկով Հայ գրոսմայստերների արդյունքները՝ Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարում Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինի Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով Երևան Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել Իրանի ազգային հավաքականը 10 պայման է նշել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սանդերլենդի» հետ Հռոմի Պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Մխիթարյանին Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 16 վագոն դիզելային վառելիք Մեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Թբիլիսիի դատարանը կալանավորել է հինգ ուժայինի, որոնք մեղադրվում են ցուցարարներին ծեծելու մեջ Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՇուշիի Ղազանչեցոց եկեղեցու անօրինական և կեղծ վերականգնումների՝ հայկական մշակույթից նրան օտարելու մասին են խոսում բազմաթիվ փաստեր Ադրբեջանում դպրոցականների ծեծկռտուքը վերաճել է ծնողների միջև արյունալի հաշվեհարդարի Սիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց 57-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Հորմուզի նեղուցի ճգնաժամի ֆոնին Չինաստանում նավթի ներմուծումը հասել է վերջին տարիների ամենացածր մակարդակին Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ ԿարապետյանԻնչո՞ւ չպետք է դեղահաբերը խմել գազավորված ջրով «Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն Մարուքյան«Ինտերի» մեկնարկային կազմը Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութին․ վիրավորներից մեկն անչափահաս է «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանՎթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Իշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելԿատարի և Եգիպտոսի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանԲա որ Արցախը մերը չէր, ա'յ տղա, գլուխդ տնկած ուր էիր գնում Արցախ, տրնգի պարում, տղուդ ուղարկում