Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թրամփի ուղին» Հայաստանի իշխանություններն օգտագործում են որպես քաղաքական գործիք, հատկապես նախընտրական այս շրջանում։ Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմն իր հետքը կարող է թողնել այս ճանապարհի՝ իրականություն դառնալու փաստի վրա։ Քաղաքագետ Արա Պողոսյանն առաջարկում է նախ քննարկել, թե ինչպիսին է TRIPP-ի նախապատմությունը։ «Ինչո՞ւ այս ծրագիրն առաջ եկավ և ի՞նչ նպատակներ ուներ։ Բաքուն և Անկարան հետևողականորեն Հայաստանից պահանջում էին միջանցք։ Որպեսզի Միացյալ Նահանգների կամ Դոնալդ Թրամփի անձնական ջանքերը հաջողվեին և ստանային որոշակի արդյունավետություն, պետք էր Ադրբեջանի և Թուրքիայի նպատակները համադրել այնպիսի մի նախագծի մեջ, որը սուր չէր ընկալվի Հայաստանում և միաժամանակ նահանջ չէր ընկալվի Ադրբեջանում և Թուրքիայում։ Այսպիսի իրավիճակում առաջ եկավ TRIPP նախագիծը, որը փորձ արվեց վերաֆորմատավորել որպես զուտ կոմերցիոն նախագիծ, ընդ որում՝ հատկապես Հայաստանի իշխանությունները ներկայացնում են սա որպես զուտ հայ-ամերիկյան նախաձեռնություն, որը որևէ առնչություն չունի միջանցքային տրամաբանության հետ, և որ օգոստոսին նախաստորագրված հայտարարությունը ենթադրում էր հավասարազոր կամ հայելային ճանապարհների բացում, ինչն, ըստ էության, հետագայում ավելի դետալիզացվեց, և պարզ դարձավ, որ Ադրբեջանում և Թուրքիայում ընկալումը այդպիսին չէ։ Ադրբեջանը և Թուրքիան այս նախագիծը ընկալում են որպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մաս։ Հատկապես սա ուղղված է արտաքին խաղացողներին, մասնավորապես՝ Եվրոպական միության հիմնական պետություններին և Միացյալ Նահանգներին, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է լինել նաև Միջին միջանցքի մաս կամ այլընտրանք։ Գիտենք՝ թե՛ Միջին միջանցքը, թե՛ մյուս միջանցքային նախագծերը, այդ թվում՝ նաև Չինաստանի նախաձեռնած գոտին և ճանապարհն ունեն աշխարհաքաղաքական նշանակություն։ Ադրբեջանը և Թուրքիան, ձգտելով սրան տալ աշխարհաքաղաքական աստառ, փորձում են ամեն գնով ճնշումը մեծացնել Հայաստանի վրա, որպեսզի դա իրականություն դառնա։ Ի՞նչ ունենք իրականության մեջ։ Ադրբեջանը շարունակում է այս ճանապարհն ընկալել որպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» կամ դրա մի մաս, Թուրքիան սա համարում է իր համար կարևոր տարանցիկ երթուղի, որը պետք է Միջին Ասիան կապի Թուրքիայի և վերջինիս միջոցով՝ Եվրոպայի հետ։ Մյուս կողմից՝ ունենք այն, որ մասնավորապես Ադրբեջանը պահանջում է և, կարծեք թե, ստացել է դրա համար անհրաժեշտ տեխնիկական լուծում, որպեսզի իր քաղաքացիները չհանդիպեն հայ սահմանապահներին։ Այս խնդիրը, ըստ էության, ևս լուծված է այն մեխանիզմներով, որոնք առաջարկում է TRIPP-ը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Ընդգծում է՝ սա մի նախագիծ է, որը ոչ թե Միացյալ Նահանգների համար ունի մեգանախագծի էֆեկտ, որից միլիարդավոր դոլարներ են հոսելու Միացյալ Նահանգներ, ինչ-որ դրամական միջոցներ են մտնելու Հայաստան, այլ սա ընդամենն իրական քաղաքական աստառի տնտեսական երանգավորումն է, որը պետք է Հայաստանում չառաջացնի որևէ դիմադրություն և զուտ որպես տնտեսական նախագիծ ընկալվի։ «Բնականաբար, այսպիսի ցանկացած պրոյեկտ չի կարելի դիտարկել զուտ տնտեսական, որովհետև այն ունի քաղաքական և աշխարհաքաղաքական նշանակություն, և այն երբեք իրականություն չէր լինի, եթե Ադրբեջանի պահանջը և ճնշումը չլիներ։ Եթե դա տեսականորեն լավ բան լիներ, ապա առանց Ադրբեջանի պահանջի այդպիսի բազմաթիվ ճանապարհներ կկառուցեինք, այդ թվում, օրինակ՝ հյուսիսային ճանապարհ։ Բայց քանի որ այն ունի քաղաքական, մասնավորաբար՝ տարածաշրջանային քաղաքական և աշխարհաքաղաքական մեծ նշանակություն, ապա հենց Մեղրու հատվածում է նախատեսվում այսպիսի ճանապարհ, որին ասում ենք TRIPP։ Սա մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո, առանց որոնց Հայաստանում նման ճանապարհի անհրաժեշտություն չէր լինի։ Եթե սա դիտարկենք արդեն ԻրանՄիացյալ Նահանգներ, Իրան-Իսրայել հակամարտության դիտանկյունից, ապա կարծում եմ, որ այս նախագծի մասով հայտարարությունները, որ այն բնավ իրականություն չի դառնալու, կամ ուր որ է իրականություն կդառնա, երկուսն էլ չափազանցված են այն իմաստով, որ այս նախագիծն ունի երկու հստակ շահառու, որոնք հիմա ակտիվորեն փորձում են իրենց բաժին ճանապարհները կառուցել։ Կարծում եմ, որ այս երկու շահառուները՝ Թուրքիան և Ադրբեջանը, ամեն ինչ կանեն, որ այս ճանապարհն իրականություն դառնա։ Պատահական չէր, որ շեշտեցի՝ երբեք այսպիսի նախագծի կարիք չէր լինի, եթե Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ճնշում, պարտադրանք և սպառնալիք չլիներ։ Հետևաբար՝ այն հայտարարությունները կամ կանխատեսումները, որ TRIPP-ն իրականություն չի դառնա, կարծում եմ՝ չափազանցված են, որովհետև հիմնական երկու շահառուներն ամեն ինչ կանեն, որ դա իրականություն լինի եթե ոչ որպես TRIPP, ապա, լավագույն դեպքում, որպես այլ կարգավիճակ ունեցող նախագիծ»,-նկատում է մեր զրուցակիցը։ Վերջին օրերին քննարկման տիրույթ է վերադարձել նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցը։

Քաղաքագետն ասում է՝ ինչո՞ւ պետք է Թուրքիան ցանկություն ունենա միանգամից բացել սահմանները և ի՞նչ է դրանից շահում։ «Եթե հիմա մեզ ասեն տնտեսական շահի և այլնի մասին, ապա դա ֆիկցիա է։ Թուրքիայի և, ընդհանրապես, ցանկացած նորմալ պետության համար ոչ այնքան տնտեսական շահն է գերակա իր ազգային անվտանգության համատեքստում, որքան հենց ազգային անվտանգության մյուս՝ առավել կարևոր բաղադրիչները։ Դրանցից թերևս ամենակարևորը պետության ազդեցության տարածումն է ոչ միայն կոշտ ուժի, այլ նաև ուժային այլ հայեցակարգերի շրջանակներում։ Ինչո՞ւ Թուրքիան մինչև այսօր չի բացել սահմանը։ Էրդողանը հայտարարում էր, որ այս տարվա հունվարից խորհրդանշական քայլեր կարվեն Հայաստանի համար։ Ինչո՞ւ չեն արվել։ Պատճառը շատ պարզ է։ Նախ՝ հայթուրքական հարաբերությունները առանձին չեն հայ-ադրբեջանականից, և Թուրքիան հստակ նախապայմաններ է առաջադրել։ Այդ նախապայմանները եղել են միշտ, որքան էլ Հայաստանի որևէ իշխանություն հայտարարի, որ իր ժամանակ նախապայման չի եղել։ Հատկապես այդ նախապայմաններն ընդգծված են այսօր։ Քըլըչի հետ բանակցություններում հայտարարում էին՝ որևէ նախապայման չկա, պայմանավորվել ենք առանց նախապայմանների, ինչն արդեն նշանակում էր, որ հստակ նախապայմաններ գոյություն ունեն։ Թուրքական կողմը երբեք չի հրաժարվելու դրանցից։ Դրանք վերաբերում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև առավել գլոբալ հարաբերություններին։ Այստեղ խնդիրը ոչ այնքան զուտ տարածաշրջանային է, որքան աշխարհաքաղաքական։ Դա պետք է բավարարի Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումները։ Իմ կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացումը չափազանց երկար ու ծանր պրոցես է լինելու։ Թուրքիան փորձելու է հնարավորինս շատ բան ստանալ Հայաստանից։ Որքան շատ են խոսում բաց սահմանների մասին, այնքան ազդակները շատ են, որ այդ բաց սահմանները չեն լինելու, ինչքան քիչ խոսեն, այնքան արագ կլինի այդ պրոցեսը, իսկ եթե խոսում են դրա մասին պարբերաբար, նշանակում է, որ խնդիրները շատ ավելի խորքային են»,-հավելում է նա։

Հարցնում եմ՝ իսկ մեր հանրությունը բաց սահմանների պարագայում կունենա՞ անվտանգության լիարժեք զգացում։ «Սա իրականում շատ կարևոր խնդիր է, որը հեշտ չէ լուծել. այն վերաբերում է ոչ միայն միջպետական, այլև միջէթնիկ, միջկրոնական հարաբերություններին։ Այն ատելությունը, որը գեներացված է ադրբեջանական, թուրքական հասարակությունների մեջ, առավել ևս՝ առավելապաշտական այն ձգտումները, որոնք նրանք ունեն, պարբերաբար դրսևորվելու են այս կամ այն ձևով, և մշտապես ունենալու ենք տագնապային իրավիճակներ, անկախ նրանից՝ դա կլինի միջպետական, թե հանրային մակարդակներում»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռազմական փորձագետը կանխատեսել է ԱԹՍ-ների հարձակումների աճ Ուկրաինայի կողմից Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԹրամփի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կօգնի լուծել դաշինքի առջև ծառացած կարևոր խնդիրները․ Ֆիդան Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունում Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱրարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ռեալ»-ը հայտարարել է Իբրահիմա Կոնատեի տրանսֆերի մասին. պաշտոնական Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններովՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան Եթե шյրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ ՄխիթարյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՍա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինըՄոսկվան ու Կիեւն աճյուններով են փոխանակվել Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն Քրեական գործե՞ր, թե՞ քաղաքական պայքարԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստինԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. նրանց վերադարձը «հայրենի հողեր» ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է. Ազիզ Ալեքբերլի Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրըՊերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են թոշակառու ամուսինների կողմից խնամվող 150 հնդկահավերն ու 30 բադերը. թռչնագոմերում ու տան հողամասի տարբեր հատվածներում հայտնաբերվել են սատկած թռչուններ․ ՏԵՍԱՆՅՈւԹ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՔաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնասԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա Սողոմոնյան