Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


DDoS հարձակումներ , թվային «խցանումներ»․ ինչպե՞ս պաշտպանվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«DDoS-ը (Distributed Denial of Service)  հարձակման այն տեսակն է, երբ հաքերները փորձում են խափանել կայքի կամ հավելվածի աշխատանքը՝ այն ծանրաբեռնելով հսկայական քանակությամբ կեղծ հարցումներով։

​Պարզ օրինակ. Պատկերացրեք մի փոքր խանութ, որտեղ միաժամանակ կարող է սպասարկվել 5 հաճախորդ։ Հանկարծ խանութ են մտնում 500 հոգի, ովքեր ոչինչ չեն գնում, այլ պարզապես կանգնում են ու աղմկում։ Իսկական հաճախորդները չեն կարողանում ներս մտնել, իսկ վաճառողը չի հասցնում սպասարկել։ Խանութի աշխատանքը կաթվածահար է լինում։

Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր (համակարգիչներ, սմարթֆոններ, նույնիսկ «խելացի» սառնարաններ) և դրանք վերածում «զոմբի-սարքերի» (Botnet)։ Առանց սեփականատիրոջ գիտության՝ այդ բոլոր սարքերը միաժամանակ սկսում են հարցումներ ուղարկել թիրախավորված կայքին (օրինակ՝ բանկին կամ պետական կառույցին), մինչև այն «չի դիմանում» և անջատվում է։

​Ինչո՞ւ է դա վտանգավոր քաղաքացու համար.

- Ծառայությունների անհասանելիություն. Դուք չեք կարողանում կատարել հրատապ վճարում կամ օգտվել պետական ծառայությունից։
- Ձեր սարքը որպես «զենք». Եթե ձեր համակարգիչը պաշտպանված չէ, հաքերները կարող են այն օգտագործել այլ երկրների կամ կառույցների վրա հարձակվելու համար։

​Ինչպե՞ս պաշտպանվել.

-Օգտագործեք հակավիրուսային ծրագրեր. Դրանք թույլ չեն տա, որ ձեր սարքը դառնա «զոմբի-ցանցի» մասնիկ։
- ​Մի՛ ներբեռնեք անհայտ ծրագրեր. Հենց դրանց միջոցով է ձեր սարքը հայտնվում հաքերների վերահսկողության տակ։
-Եղեք համբերատար. Եթե տեսնում եք, որ պաշտոնական կայքը դանդաղ է աշխատում հարձակման ժամանակ, մի՛ փորձեք վայրկյանը մեկ թարմացնել (Refresh) էջը. դրանով դուք ակամա ավելի եք ծանրաբեռնում համակարգը։

​Հ.Գ. Նմանատիպ հարձակումները կարող են միտված լինել նաև պետության ներսում քաղաքացիների շրջանում անվստահության ու անպաշտպանվածության մթնոլորտ ստեղծելուն»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Քարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ արժանապատվորեն պահենք մեր ընտանիքը. Սամվել ԿարապետյանՋերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև Փոփոխությունը կախված է քեզանից․ մասնակցի՛ր, քվեարկի՛ր, նպաստի՛ր փոփոխությանըՈւղիղ եթեր․ ՍևանՄենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան Դուք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին այսպիսին չեք ճանաչել. դպրոցական տարիների գաղտնիքը. Ուժեղ Հայաստան ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան՝ պետք է կանգնեցնենք․ Սամվել Կարապետյանի բացառիկ հարցազարույցը «ՀայաՔվեն»` «Ուժեղ Հայաստան» դաշինքի քայլերթին` Շենգավիթ վարչական շրջանումԴպրոցական ավտոբուսի վարորդը աշխատանքի գնալու ճանապարհին 1 միլիարդ 855 միլիոն դրամ է շահելԱՄՆ-ում ստեղծվել է արևային էներգիայի կլանման նոր նյութ Երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում, աղքատությունը պետք է կրճատվի. Լիլիա ՇուշանյանՎթար է․ ջուր չի լինելու ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran Times Օքենքը ընտրեք, որովհետև օրենքին ծառայողը ըստ արժանվույն է գնահատվելու. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարքՀայտնի է մանկապղծության համար դատապարտված տղամարդու ինքնաuպանության պատճառը Երևանում կենտրոնում այսօր և վաղը կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանՊուտինի այցը Չինաստան նախատեսվում է մայիսի 20-ին. ԶԼՄ Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց»«Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատարՄահացել է Արայիկ ԲաղդասարյանըՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանՀորոսկոպի 3 նշան, ում համար գարունը վատ ավարտ կունենաՄանուկների համար աղոթք Լա Լիգա․ Մբապեի վերադարձն ու Բելինգհեմի գոլը. «Ռեալը» հաղթեց «Օվյեդոյին» Սիմոնի ելույթը «Եվրատեսիլ 2026»-ի 2-րդ կիսաեզրափակչում Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ Երիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ 15 երեխա հոսպիտալացվել է Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը Ճակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Շենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան