Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը, որը պետական մակարդակով իրականացվող վանդալիզմ է, մշակութային ցեղասպանության հերթական դրսևորում։ Այս մասին հայտարարություն է տարածել Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամը։

Միաժամանակ դատապարտում ենք պաշտոնական Երևանի մեղսակից լռությունը, իրավական քայլեր չձեռնարկելու անհեռատես քաղաքականությունը՝ Ադրբեջանի հանցագործությունները թաքցնելու և ներհասարակական խոսույթն ապազգայնացնելու առումով։

Ի լուր աշխարհի՝ Աստծո քրիստոնեական այս տան ոչնչացումը նպատակային հարված է հայկական քաղաքակրթական ներկայությանը, Արցախի պատմամշակութային հիշողությանն ու հայրենազրկված հայության ինքնության նյութական արժեքների վկայություններին։ Ադրբեջանը հերթական անգամ ապացուցում է, որ Արցախի բռնազավթումն իր համար ոչ միայն տարածքային վերահսկողության հարց է, այլև էթնոմշակութային վերաձևման, պատմության վերանայման և հայկական քաղաքակրթական հետքի վերացման ծրագիր։

Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացումը Ադրբեջանի որդեգրած ֆաշիստական քաղաքականության շարունակությունն է, ինչ Արցախի հայության բռնի տեղահանումը, գերեվարված անձանց ապօրինի պահումը, հոգևոր և մշակութային ժառանգության պղծումը, տեղանունների անվանափոխումն ու միջազգային իրավունքի նորմերի բացահայտ արհամարհումը։

Միջազգային հանրության լռությունը կամ ձևական արձագանքները խրախուսում են վանդալների հանցավոր վարքագիծը։ Երբ քաղաքակրթական ժառանգության ոչնչացումը մնում է անպատիժ, այն վերածվում է քաղաքական գործիքի՝ նոր ագրեսիաների նախապատրաստման համար։

Կոչ ենք անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, միջազգային մշակութային կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին և պատասխանատու պետություններին՝

  • անհապաղ փաստագրել կատարված հանցագործությունը,
  • պահանջել միջազգային մոնիտորինգային առաքելության մուտք Արցախի օկուպացված տարածքներ,
  • կիրառել հասցեական քաղաքական ու իրավական ճնշման մեխանիզմներ Ադրբեջանի նկատմամբ,
  • արձանագրել, որ հայկական ժառանգության ոչնչացումը տարածաշրջանում կայուն, երկարատև, արդար և համապարփակ խաղաղաշինությունն արգելակող հակամարդկային քայլ է։

Արցախի հայկական ժառանգության դեմ պատերազմը շարունակվում է։ Լռությունն այս պարագայում չեզոքություն չէ, ոչ էլ մոլորյալների ցնորքային խաղաղությանն ընդառաջ տպավորիչ քայլ, այլ մասնակցություն՝ հանցագործության քաղաքական լեգիտիմացմանը»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Քարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ արժանապատվորեն պահենք մեր ընտանիքը. Սամվել ԿարապետյանՋերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև Փոփոխությունը կախված է քեզանից․ մասնակցի՛ր, քվեարկի՛ր, նպաստի՛ր փոփոխությանըՈւղիղ եթեր․ ՍևանՄենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան Դուք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին այսպիսին չեք ճանաչել. դպրոցական տարիների գաղտնիքը. Ուժեղ Հայաստան ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան՝ պետք է կանգնեցնենք․ Սամվել Կարապետյանի բացառիկ հարցազարույցը «ՀայաՔվեն»` «Ուժեղ Հայաստան» դաշինքի քայլերթին` Շենգավիթ վարչական շրջանումԴպրոցական ավտոբուսի վարորդը աշխատանքի գնալու ճանապարհին 1 միլիարդ 855 միլիոն դրամ է շահելԱՄՆ-ում ստեղծվել է արևային էներգիայի կլանման նոր նյութ Երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում, աղքատությունը պետք է կրճատվի. Լիլիա ՇուշանյանՎթար է․ ջուր չի լինելու ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran Times Օքենքը ընտրեք, որովհետև օրենքին ծառայողը ըստ արժանվույն է գնահատվելու. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարքՀայտնի է մանկապղծության համար դատապարտված տղամարդու ինքնաuպանության պատճառը Երևանում կենտրոնում այսօր և վաղը կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանՊուտինի այցը Չինաստան նախատեսվում է մայիսի 20-ին. ԶԼՄ Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց»«Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատարՄահացել է Արայիկ ԲաղդասարյանըՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանՀորոսկոպի 3 նշան, ում համար գարունը վատ ավարտ կունենաՄանուկների համար աղոթք Լա Լիգա․ Մբապեի վերադարձն ու Բելինգհեմի գոլը. «Ռեալը» հաղթեց «Օվյեդոյին» Սիմոնի ելույթը «Եվրատեսիլ 2026»-ի 2-րդ կիսաեզրափակչում Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ Երիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ 15 երեխա հոսպիտալացվել է Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը Ճակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Շենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան