Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին ակնհայտ «ֆալստարտով» կտորկտոր ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը՝ հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկում է մայիսի 8-ին: Այստեղ առավել էական են հետահայաց զուգահեռները՝ հինգ տարվա կտրվածքով:

2021 թվականին էլ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, բնականաբար, հանդես են եկել «նախընտրական ծրագրով», որը հետագայում՝ նույն 2021 թ. օգոստոսին, փաստացի դարձել է «ՀՀ կառավարության 2021-26 թթ. ծրագիր»: Այսինքն, խոսքը զուտ առանձին վերցրած 1 կուսակցության նախընտրական խոստումների մասին չէ, այլ գործող իշխանության, մի ամբողջ կառավարության հնգամյա գործունեության ծրագրի՝ պաշտոնական, կարգավիճակ ունեցող փաստաթղթի: Ու հիմա, երբ Փաշինյանը մի նոր «հնգամյա պլան» կամ «նախընտրական ծրագիր» է ներկայացնում, առավել քան տեղին ու տրամաբանական է հարցը. իսկ նախորդ 5 տարվա ծրագիրը կատարե՞լ է:

Իրեն որ լսես, կասի՝ կատարել է: Բայց կատարե՞լ է: Ոչ միայն չի կատարել, այլև իր իսկ կառավարության որոշմամբ ամրագրված 2021-26 թթ. ծրագրի ամբողջական բլոկներ ուղղակիորեն տապալել է: Ավելին, շատ դեպքերում արել է լրիվ հակառակը: Մենք մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք այս խնդրին, և նման նախանձախնդիր մոտեցման հիմնապատճառներից մեկն այն է, որ դա ցանկացած իշխանության, կառավարության գործունեությունը գնահատելու ամենաառարկայական տարբերակ է:

Եվ այսպես. կառավարության այդ ծրագրի «Անվտանգություն և արտաքին հարաբերություններ» բաժնի 1.2 ենթակետը՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր», Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն հիմնովին տապալել կամ ձախողել են: Համոզվեք: Փաշինյանը 2021-ին խոստացել է (ու նաև դրա համար շուրջ 680 հազար քվե է ստացել), որ «կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը: Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: …Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: … Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացումը»:

Իսկ ի՞նչ ունենք արդյունքում: Արցախն ուրացել է (Պրահա, 06.1.2022 թ.), Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի ու Արցախի հայության բռնի տեղահանության ժամանակ գործնականում մատը մատին չի տվել (սեպտեմբեր 2023 թ.), այնուհետև հանդես է եկել (կամ միացել է ադրբեջանական նախաձեռնությանը) ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դիմումով: Այսինքն, արել է 2021-ին խոստացածի ու իր կառավարության ծրագրով ամրագրվածի տրամագծորեն հակառակ գործողությունները: Այն աստիճան է արել, որ նույն Փաշինյանը, որը 2021-ին խոստանում էր Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա, ինքնորոշման իրավունքի իրացում, այսօր՝ 5 տարի անց, հայտարարում է, թե «Ղարաբաղյան շարժման էջը փակված է, իսկ ով ուզում է բացել, պատերազմ է ուզում…» և նման բաներ:

Հենց միայն այսքանը բավարար կլիներ, որ որևէ այլ կառավարություն, որևէ այլ գործիչ ոչ միայն դադարեր իշխանություն լինելուց, այլև առհավետ հրաժեշտ տար քաղաքական ասպարեզին: Իսկ Փաշինյանը վերստին հավակնում է մի 5 տարի էլ կառավարել երկիրը:

Բայց միայն ծրագրային այդ մի բլոկը չէ, որ Փաշինյանը չի կատարել: Առհասարակ, ավելի հեշտ կլինի պարզել, թե ինչ խոստում է կատարել, եթե կատարել է: Չկատարածներից. «Նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, ...վերացնել ծայրահեղ աղքատությունը» (կետ 4.6): Փաստն այն է, որ Փաշինյանն ու իր գլխավորած կառավարությունը անցած 5 տարում ոչ միայն չեն վերացրել ծայրահեղ աղքատությունը, այլև աղքատության մակարդակը չեն կարողացել նվազեցնել: Որոշ աննշան տատանումներ գուցե վիճակագրությունն արձանագրել է, բայց աղքատության մակարդակը շարունակում է մնալ բարձր՝ 22- 24 տոկոսի միջակայքում: Իսկ թե ինչ չափով են նվազագույն կամ միջին թոշակները «համընկնում» սպառողական ու պարենային զամբյուղների արժեքներին, թող նվազագույն ու միջին թոշակ ստացող մեր տարեց հայրենակիցներն ասեն: Ըստ որում, Փաշինյանը, որ անցյալ տարեվերջին կուրծք էր ծեծում, թե ոչ մի տարբերակ չկա թոշակները բարձրացնելու, որ եթե բարձրացնեն, ապա տնտեսությունը կփլուզվի և այլն, ընտրությունների նախաշեմին, այն էլ՝ ընդդիմադիրների ճնշման տակ, «հիշեց» թոշակառուների մասին ու, ասես մեծ լավություն է անում, մի 10000 դրամով թոշակներն ավելացրեց: Իսկ ոչի՞նչ, որ այդ ընթացքում նույն պարենային զամբյուղի միջի եղած-չեղածը կտրուկ թանկացավ:

Ու այսպես, կարելի է ցանկացած այլ բնագավառի հետ կապված վերցնել Փաշինյանի նախորդ ծրագիրն ու այն անցկացնել փաստացի իրականության պրիզմայով:

Իրականում այդ ինքը՝ Փաշինյանը, պետք է շահագրգռված լիներ հաշվետվություն ներկայացնել, կետ առ կետ: Բայց ի՞նչ ներկայացնի: Ստիպված մենք ենք ներկայացնում ու առաջիկայում այլ ոլորտների ևս կանդրադառնանք:

Ու այստեղ ծագում է մյուս հարցը. 5 տարի իր իսկ կառավարության գործունեության ծրագիրը չկատարած, որոշ դեպքերում կիսատ-պռատ կատարած, իսկ առանձին բլոկներով ծրագրածի հակառակն արած գործիչն ու ուժը ի՞նչ երեսով են նորից մարդամեջ ելնում, դեռ մի բան էլ՝ նորից մի 5 տարի իշխելու հայտ ներկայացնում: «Չալաղաջ» ինքնապարգևատրումնե՞րն են ուզում պահպանել: Ո՞նց էին ասում՝ «պետության համը» բերաննե՞րն է ընկել:

...Եթե որևէ մեկը շինարարների բրիգադ է վարձում, իսկ նրանք, բնակարանը վերանորոգելու փոխարեն, այն քարուքանդ են անում, ապա պատվիրատուն նրանց քշում է, այլևս այդ բրիգադի հետ գործ չի բռնում, իսկ առավել խստապահանջները նաև հատուցում են պահանջում ու ստանում:

Փաշինյանի «բրիգադը» երկրաքանդություն է արել: Իսկ պատվիրատուն, այսինքն՝ ժողովուրդը, ի՞նչ որոշում է կայացնելու, «բնակարանը» քարուքանդ արածներին նոր պատվեր տալ, թե՞...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սևանում անչափահասների մասնակցությամբ uպանություն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ Սևանում անչափահասների մասնակցությամբ uպանություն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Իրազեկում. գործարկվելու են էլեկտրական շչակներ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին Տղամարդը հարձակվել է 12-ամյա աղջկա վրաՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ) Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը 19-ամյա ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանըՄենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կանԱրման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. Լևոն Ազիզյան Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՓոխարժեքների տատանումներ Հայաստանում․ ինչ են ցույց տալիս վերջին տվյալներըՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Աշխարհի առաջնությունը չեն հաղթում առաջին խաղով. Անչելոտին՝ Մարոկկոյի դեմ գրանցված սայթաքման մասինՌիո դե Ժանեյրոյում օդում 2 ուղղաթիռ է բախվել․ զոհվել է առնվազն 6 մարդՔաղցկեղ, որը «սպասում է 40 տարի». մեզոթելիոմայի թաքնված համաճարակ ԱՄՆ-ում Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող Երգիչ Ջեյսոն Դերուլոյին համացանցում խստորեն քննադատել են՝ իր 1 միլիոն դոլար արժողությամբ շնաձկների ակվարիումի համարԻրանի մասնակցության բացակայության դեպքում Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգը դատապարտված է ձախողման. ԱրաղչիԿորուստ՝ Ագնեսա Շահնազարյանի ընտանիքումԵրկու տարում 117% աճ․ Իրանը մեծացնում է արդյունահանումը խոշորագույն գազային նախագծումԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ին12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել էՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան«Ռեալը» համաձայնության է հասել Մարկ Կուկուրելյայի հետ Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել զսպել Իսրայելին. «Լավ ոստիկան – վատ ոստիկան» խաղը հնացել է Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Զելենսկին հայտնել է Թրամփի հետ «հիանալի» զրույցի մասին. «Մենք գաղափարներ ունենք, թե ինչպես մոտեցնել խաղաղությունը»Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ Սիմոնյան