Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, իրենց մնա իրենց հրադադարը, այնքան ընկերներ ու հրամանատարներ ենք կորցրել». կրտսեր սերժանտ Արամ Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մատաղիսում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքր տարիքում շատ հանգիստ երեխա էր։ Երաժշտական դպրոցում էի աշխատում, նա անընդհատ ինձ մոտ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմենուհին՝ Արամի մայրիկը։ Արամը ծնունդով Շիրակի մարզի Արևիկ համայնքից է։ Հաճախել է համայնքի դպրոցը, իսկ հետո ընտանիքը տեղափոխվել է Գյումրի։ Այստեղ շարունակել է դպրոց հաճախել, զուգահեռ սովորել է Արևիկի երաժշտական դպրոցի շեփորի բաժնում։ Նվագել է Գյումրու «Անի» փողային նվագախմբում։ Երաժշտություն, պար, լող, ֆուտբոլ. Արամի հետաքրքրությունների շրջանակը շատ մեծ է եղել։

Տիկին Արմենուհին նշում է՝ որդին բարձրության սիրահար էր։ «Գյումրիում բարձրահարկ շենքերի տանիքներին էր բարձրանում և նկարվում։ Նաև բնության սիրահար էր։ Շիրակը բնությամբ աչքի չի ընկնում, իսկ այ Տավուշի մարզի պարագայում լրիվ հակառակն է։ Ծառայության ժամանակ միշտ ասում էր՝ մա՛մ, այնքան սիրուն բնություն է։ Անընդհատ նկարներ էր ուղարկում»։

Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ասում է՝ որդին սիրում էր մաթեմատիկան, օտար լեզուներից՝ անգլերենը։ «Բնատուր կարողություններ ուներ մաթեմատիկայից։ Չէր կողմնորոշվում, թե որտեղ շարունակի բարձրագույն կրթությունը։ Սկզբում ցանկանում էր զինվորական մասնագիտություն սովորել, ուզում էր ընդունվել Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան։ Պարապեց ֆիզիկա և մաթեմատիկա։ Անգամ արտասահմանում սովորելու մասին է մտածել։ Հետո միտքը փոխեց։ Գործերը տվեց ԵՊՀ-ի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ֆակուլտետը, բայց մրցույթը մեծ էր, և բալերի տարբերությամբ ընդունվեց Շիրակի պետական համալսարան։ Ծառայում էր արդեն, իմացավ, որ ընդունվել է, բայց այդպես էլ ուսանող չդարձավ»։

2019 թվականի հուլիսի 8-ին է Արամը մեկնել զինվորական ծառայության։ Սկզբում ծառայել է Երևանում՝ ուսումնական զորամասում։ Վեց ամիս հետո՝ 2020 թվականի հունվարի 9-ին կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Իջևան, եղել է հրետանու Դ-30 մարտկոցի կապի ջոկի հրամանատար։ «Այդ ժամանակ գրեթե բոլորը վիճակահանության արդյունքում Արցախ էին մեկնում ծառայության։ Նա «ընկավ» Երևան։ Այդ օրը մի նախադասություն ասաց. «Մա՛մ, ես բախտ ունեի՞»։ Հիմա մտածում եմ նաև՝ ինչո՞ւ նման բան ասաց։

Շատ լավ էր վերաբերվում ծառայությանը։ Քչախոս էր, շատ բան չէր պատմում, բայց սիրով էր ծառայում։ Ընկերասեր էր, այնքան մեծ շրջապատ ուներ, իրենից շատ հետո կարծես բացահայտեցինք, թե որքան մեծ ընկերական շրջապատ ուներ մեր տղան։ Մենք իրեն շատ ենք վստահել, նա էլ երբեք չի չարաշահել մեր վստահությունը»։

Ծառայության ժամանակ Արամը մասնակցել է նաև Տավուշի հուլիսյան մարտերին։ «Երբ Իջևանում էր ծառայում, ինձ հետ զրույցների ժամանակ միշտ ասում էր. «Մա՛մ, կյանքին թեթև նայիր»։ Հիմա երբեմն մտածում եմ՝ իսկ գուցե ինչ-որ կանխազգացում ուներ։ Միշտ կատակներ էր անում։ Մինչև Տավուշյան մարտերը մի քանի անգամ խոսքի մեջ ասաց. «Մա՛մ, ուզում եմ դիմում գրել, տեղափոխվել Ղարաբաղ»։ Մտածում էի՝ կատակում է, բայց հետո իմացա, որ իրոք դիմում է գրել։ Ասում էր. «Մա՛մ, իսկական ծառայությունն այնտեղ է»։ Նա երբեք Արցախում չէր եղել, իր հայրիկն էր ՄատաղիսԹալիշում ծառայել, Արամս էլ պատերազմի ժամանակ այդտեղ է եղել։ Նա այնքան ուրախ էր, որ հայտնվել է հայրիկի ծառայած վայրում։

Ես մտածում էի, որ ընդամենը կատակ է անում տեղափոխման մասով։ Հետո եղան հուլիսյան մարտերը, որոնք խանգարեցին իր տեղափոխությանը։ Մեկ ամսից ավելի դիրքերում են մնացել։ Այդ մասին ինձ ոչինչ չի ասել։ Երբ իր հետ զրուցում էի, ասաց. «Մա՛մ, զորամասում ենք, մեզ ո՞վ պետք է դիրքեր բարձրացնի»։ Բայց 44-օրյա պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ ժպտալով ասաց. «Մա՛մ, երբ դու այդ օրը զանգեցիր, մենք մեքենայի մեջ դիրքեր էինք բարձրանում»։ Շատ կապված էինք իրար հետ, երբ տանն էր մի բան լինում, նա էր անմիջապես զանգահարում, կարծես կանխազգում էր, երբ իրենց մոտ էր անհանգիստ, ես էի զգում և իրեն զանգահարում։

Հիշում եմ՝ մի օր զանգահարեց, թե՝ մա՛մ, գնա իմ սենյակը։ Իր սենյակում մեր պետության իրական քարտեզն էր կախված։ Այդ քարտեզը միասին էինք գնել, երբ նա դեռ դպրոցական էր։ Բոլոր տեղանուններն անգիր գիտեինք։ Կապի վրա էր ծառայում, միշտ շատ զգույշ էր խոսում հեռախոսով։ «Մա՛մ, նայիր քարտեզին։ Իմ կանգնած տեղից Ղազախ գետը երևում է։ Իրենց ամեն ինչը տեսնում եմ։ Եթե մեզ հրաման տան, այդ քարտեզը երեք անգամ կմեծացնենք»։ Այնքան հիացմունքով էր խոսում իր ընկերների, նրանց կարողությունների, ունակությունների, խելքի մասին»։

Հետո սկսվեց 44-օրյա պատերազմը։ «Սեպտեմբերի 27-ին իրեն զանգահարեցի։ Տրամադրությունը վատ չէր, բայց աղմուկ էր լսվում։ Հարցրեցի՝ որտե՞ղ ես։ Արձագանքեց՝ Տավուշի անտառներում։ Արամս ասաց, որ իրենց չեն տանի Արցախ, քանի որ իրենք Տավուշում անելիք ունեն։ Բայց իրենց զորամասում այդ պրոցեսն արդեն սկսվել էր, նա մեզ ոչինչ չի ասել։ Իրենք հոկտեմբերի 1-ին եղել են Մատաղիսում։ Հոկտեմբերի 10-ի կողմերն եմ իմացել, որ նա այնտեղ է»։ Արամը մշտապես կապի մեջ է եղել մայրիկի հետ։ Տիկին Արմենուհին ասում է՝ ձայներ լսում էր, բայց որդին իրեն համոզում էր, որ Տավուշում է, անտառներում։ «Երբ տեղեկություններ եկան, որ նա Արցախում է, զանգահարեցի իրեն։ Ասացի՝ ինձ մի խաբիր, Արա՛մ, գիտեմ, որ պատերազմի մեջ ես։ Անմիջապես անջատեց հեռախոսը։ Մի քիչ հետո զանգեց։ Ընկերներն են պատմում. «Մենք քաղաքից իրենց ոգևորում էինք, իսկ իրենք պատերազմի դաշտից մեզ էին ոգևորում, որ հաղթելու ենք»»։ Տղաների հրետանին անխափան կապ է ապահովել։ Մայրիկի խոսքով, Իջևանի հրետանուն անվանել են «սնայպերներ»։ «Նույնիսկ թշնամին է այդ մասին ասել։ Շատ դիպուկ հարվածներ են հասցրել»։

Հոկտեմբերի 27-ի երեկոյան է եղել Արամի հետ վերջին զրույցը։ «Արամս միշտ ոգևորում էր մեզ, բայց այդ օրն անտրամադիր էր։ Հարցրեց՝ մա՛մ, ի՞նչ են ասում։ Ասացի՝ հնարավոր է, որ հրադադար լինի։ «Մամ, էլ պետք չի, իրենց մնա իրենց հրադադարը»։ Այնքան ընկերներ ու հրամանատարներ էին կորցրել արդեն»»։

Հոկտեմբերի 28-ին Մատաղիսում է զոհվել Արամը։ «Հինգ ընկերներով են զոհվել։ Արամս հրամանատարի կյանքը փրկելուց է անմահացել։ ԱԹՍ-ն հարվածել է հրամանատարին, ոտքը կտրվել է, նա էլ առաջ է նետվել, որ օգնի հրամանատարին։ Բայց, ավաղ, բոլորն անմահացել են»։

Մի քանի օր մայրիկը զանգ չի ստանում որդուց, ինքն է փորձում կապ հաստատել նրա հետ, բայց ապարդյուն։ Մեծ դժվարությամբ տիկին Արմենուհին կարողանում է կապ հաստատել հեռախոսահամարներից մեկով, երկրորդ փորձից հետո սպան հայտնում է, որ Արամը զոհվել է, նրան «ճանապարհել» են Հայաստան, և ծնողներն ամեն ինչ պետք է անեն, որ շուտ գտնեն իրենց որդուն։ Օրերի ընթացքում Արամն արդեն «տանն էր»։

Իսկ վերջում՝ ապրելու ուժի մասին։ «Սկզբում շատ ծանր հոգեվիճակում էի, բայց հետո սթափվեցի, որ կրտսեր որդուս՝ Աշոտիս կողքին լինեմ: Փորձում ես ուժեղ լինել, բայց մեկ էլ միանգամից թուլանում ես»։

Հ. Գ.- Կրտսեր սերժանտ Արամ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակի մարզի հայրենի Արևիկ համայնքում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ ընդամենը 15 օրում Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՄտքեր են փոխանակվել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն Հայտնի է դարձել Ռուսաստանում կործանված Ту-22М3-ի անձնակազմի ճակատագիրը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամը ՍԱՏՄ-ն՝ Ուկրաինա արտահանված բեռների մասին Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ժաննա Անդրեասյանը հարգանքի տուրք է մատուցել հայկական ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանի հիշատակին ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելՈւկրաինացի սպաներին որոշել են չազատել բանակից «Բավարիան» 55 միլիոն եվրո կվճարի Սայբարիի տրանսֆերի համար Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մասին Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՆավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԼոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան 13-ամյա աղջիկ է խեղդվել«Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Սիրիայի քաղաքացու «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Խոշոր վթար՝ Կոտայքում, «Reno» աղբատարը բախվել է «Lincoln»-ի, որը հետո հայտնվել է ծառերի մեջ, վիրավnրներ կան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էՊարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Կինը մահացել է պարանով ցատկելուց հետո, որը մոռացել էին կապելՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք Չալաբյան«Ամառ» ռեստորանային համալիրում խոշոր հրդեհ է եղել Իսրայելը հարված է հասցրել Լիբանանին «Ռեալ»-ը հայտարարել է Կուկուրելյայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ճապոնիան պատրաստ է միանալ Իրանի նկատմամբ պատժամիջnցները վերացնելուն. Սանաե Տակաիտի Հունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էԵրևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն Արևմուտքի վրա. Նարիշկին Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով Ինչպե՞ս է այս էկոլոգիական աղետը ազդում մարդկանց վրա և ո՞վ է պատասխան տալուՌուբեն Վարդանյանի կինը հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան