Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վեց կուսակցությունների համատեղ նամակը երեկ փոխանցվեց Հայաստանում Եվրոպական միության գրասենյակին: Ինչպես հայտնի է, և՛ այդ՝ ԵՄ գրասենյակի պատասխանատուները, և՛ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչները ձևացնում են, թե չեն տեսնում Հայաստանում իրականացվող բռնաճնշումներն ու մնացյալ հակաժողովրդավարական գործողությունները: Նրանք որոշել են, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանավարումն իրենց ձեռնտու է՝ որպես Ռուսաստանին վատություն անելու միջոց, ուստի խուլ և կույր են ձևանում մեր երկրում տեղի ունեցող քաղաքական ռեպրեսիաների, հոգևորականների և ընդդիմության դեմ հալածանքների, ժողովրդավարական ազատությունների սահմանափակման ակնհայտ փաստերի ու դրսևորումների նկատմամբ:

Եվ ահա, նման նախադրյալների պայմաններում հայկական վեց կուսակցություն նամակով դիմել է Եվրամիության ղեկավարությանը, առաջիկա օրերին Երևանում գագաթաժողովի մասնակցել պատրաստվող «Եվրոպական քաղաքական համայնքի» ներկայացուցիչներին: Թվում է, թե ԵՄ կանխակալ, միակողմանի, կուրորեն Փաշինյանի «պոչը բռնած» վերաբերմունքի պայմաններում նման քայլն անտեղի է: Բայց այդպես չէ: Եվրոպական «քաղհամայնքը» որքան էլ կույր և խուլ ձևանա, պետք է հասկանա, որ իրեն հակադրելով Հայաստանի հասարակության մեծամասնությանն ու քաղաքական ընդդիմադիր ուժերին՝ ոչինչ չի շահելու: Բայց նախ՝ բուն նամակի և այն ստորագրած ուժերի մասին:

Առաջինը. հատկանշական է, որ դիմող ուժերը, բացի ընդդիմադիր լինելուց, նաև եվրոպական «քաղաքական ընտանիքի» անդամ են (կամ ներգրավված են որպես դիտորդ-անդամ). ՀՀԿ և «Ժառանգություն» (Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամներ), ՀՅԴ (Սոցիալիստների և Դեմոկրատների անդամ), «Բարգավաճ Հայաստան» (Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների անդամ), ՀԱԿ (Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների ալ յանսի անդամ), ինչպես նաև Արցախի ժողովրդավարական կուսակցություն (Եվրոպական ազատ ալյանսի անդամ):

Երկրորդը. ողջունելի է, որ գաղափարաքաղաքական նման տարբեր ուղղվածության հայկական 6 կուսակցություն առանցքային քաղաքական խնդիրները ավելի բարձր է դասել ու կարողացել է համատեղ հայտարարությամբ (նամակով) և դիրքորոշմամբ հանդես գալ:

Երրորդը. Եվրոպայի «քաղհամայնքը» վերացական հասկացություն չէ, և նույն այն միավորումները, որոնց ծիրում են նշված հայկական կուսակցությունները, նույնպես այդ համայնքի անդամ են: Ուստի, որքան էլ ԵՄ կոնկրետ ղեկավար ներկայացուցիչները, իրենց նեղ շահերից ելնելով, ջանան չտեսնելու և չլսելու տալ իրականությունը, ոչինչ չի ստացվի: Արդարության հասնելու մղումն ու պահանջը լռեցնել չի հաջողվի:

Իսկ մայիսի առաջին օրերին Երևանում հյուրընկալվող ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները առնվազն կհասկանան, որ իրենց չի հաջողվել լռեցնել ընդդիմադիր ուժերին, չի հաջողվել «մախաթը պարկում թաքցնել», եթե պատկերավոր ասենք:

Ինչ վերաբերում է բուն նամակի բովանդակությանը, ապա այն համակողմանի արտացոլում է փաշինյանական իշխանությունների՝ վերջին շրջանում դրսևորած ու կիրառած գրեթե բոլոր հակաժողովրդավարական դրսևորումները:

Այսպես. «Իրականում Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ամրապնդում է իշխանությունը, թուլացնում ինստիտուցիոնալ հակակշիռներն ու զսպումները և համակարգված կերպով օգտագործում է իրավապահ և դատական համակարգերը քաղաքական հակառակորդների և հոգևորականների դեմ։ Այս պայմաններում ԵՔՀ գագաթաժողովի անցկացումը Երևանում հղի է վտանգավոր քաղաքական ուղերձի հղումով. որ ժողովրդավարական նահանջը կարող է անտեսվել, երբ դա քաղաքականապես հարմար է»:

Նամակի հեղինակները կոչ են անում Եվրոպայի «քաղհամայնքին»՝ չանտեսել ներքոնշյալ իրողությունները: 1. Ժողովրդավարական նահանջ և քաղաքական ճնշումներ։ Դատական և իրավապահ մեխանիզմները ավելի ու ավելի են օգտագործվում որպես քաղաքական գործիքներ։ Խաղաղ բողոքի ցույցերը սահմանափակվում են, իսկ քաղաքական ակտիվիզմը բախվում է սպառնալիքների և կալանքի: 2. Քաղաքական բանտարկյալներ։ Քաղաքական դրդապատճառներով տարաբնույթ մեղադրանքներով կալանավորված է ավելի քան 50 անձ, և նրանց թիվը աճում է։ Այս գործերի վերաբերյալ շարունակական լռությունը սպառնում է «նորմալացնել» քաղաքական դրդապատճառներով բանտարկությունը: 3. Պետական ճնշում Հայ առաքելական եկեղեցու վրա... Հոգևորականները կալանավորվել են կեղծ մեղադրանքներով, եպիսկոպոսներին սահմանափակվել է ճանապարհորդությունը, իսկ դատարանները օգտագործվել են եկեղեցական իշխանությունը հաղթահարելու համար։

«Ամենաակնառուն այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր քաղաքական ծրագրում հստակորեն ներառել է Կաթողիկոսի հեռացման հարցը։ Սա քաղաքականության վեճ չէ, այլ սահմանադրորեն պաշտպանված հաստատության վրա հակասահմանադրական հարձակում:

Բնականաբար, հստակ անդրադարձ կա և՛ մեդիայի ճնշման ու ազատ խոսքի քայքայման մասին, և՛ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին, և՛ Արցախում իրականացված էթնիկ զտումներին:

Գլխավոր մեսիջը. «Մենք կոչ ենք անում ձեզ գործել համարժեք՝ դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը»:

Սա, նկատենք, պայքար չէ «հողմաղացների դեմ»: Ավելին, եթե ոչ միայն նշված 6 ուժերը, այլև մի շարք ուրիշ ընդդիմադիր ուժեր, հասարակական ակտիվ գործիչներ համաձայնեցված ու միավորված գործեն բուն գագաթաժողովի օրերին, լինի դա բողոքի ակցիաների կամ օրենքով չարգելված որևէ այլ եղանակով, եվրոպական «քաղհամայնքի» ներկայացուցիչները առավել ևս չեն կարող շարունակել իրենց ձևական խլությունն ու կուրությունը:

Մինչ այդ, սակայն, փաշինյանական իշխանությունը ԵՄ լիդերների այցի նախօրեին և ԱԺ ընտրություններին ընդառաջ շարունակում են ընդգծված քաղաքական բովանդակություն ունեցող հետապնդումները ընդդիմադիրների նկատմամբ շինծու «քրեական գործերով»: Ավելին, բոլոր այդ «գործերից» պարզ է դառնում, որ փաշինյանական իշխանությունը համատարած գաղտնալսում է բոլոր ընդդիմադիրներին, անգամ՝ ընդդիմադիր ուժերի տեղական շտաբներում ներգրավված մարդկանց:

Այս ամենի հետ կապված՝ հիմնական հարցն այն է, որ ինչպես ԵՄ կանխակալ ղեկավար-ներկայացուցիչները, այնպես էլ «քաղհամայնքի» անդամները պետք է խորհելու լուրջ առիթ ունենան. իրենք ո՞ւմ կողմից են՝ հակաժողովրդավար ու մերժված Փաշինյանի՞, թե՞ Հայաստանի քաղաքացիների ու իրական ժողովրդավարության:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Սևանում անչափահասների մասնակցությամբ uպանություն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրական շչակներ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին Տղամարդը հարձակվել է 12-ամյա աղջկա վրաՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ) Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը 19-ամյա ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանըՄենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կանԱրման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. Լևոն Ազիզյան Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՓոխարժեքների տատանումներ Հայաստանում․ ինչ են ցույց տալիս վերջին տվյալներըՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Աշխարհի առաջնությունը չեն հաղթում առաջին խաղով. Անչելոտին՝ Մարոկկոյի դեմ գրանցված սայթաքման մասինՌիո դե Ժանեյրոյում օդում 2 ուղղաթիռ է բախվել․ զոհվել է առնվազն 6 մարդՔաղցկեղ, որը «սպասում է 40 տարի». մեզոթելիոմայի թաքնված համաճարակ ԱՄՆ-ում Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող Երգիչ Ջեյսոն Դերուլոյին համացանցում խստորեն քննադատել են՝ իր 1 միլիոն դոլար արժողությամբ շնաձկների ակվարիումի համարԻրանի մասնակցության բացակայության դեպքում Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգը դատապարտված է ձախողման. ԱրաղչիԿորուստ՝ Ագնեսա Շահնազարյանի ընտանիքումԵրկու տարում 117% աճ․ Իրանը մեծացնում է արդյունահանումը խոշորագույն գազային նախագծումԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ին12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել էՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան«Ռեալը» համաձայնության է հասել Մարկ Կուկուրելյայի հետ Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել զսպել Իսրայելին. «Լավ ոստիկան – վատ ոստիկան» խաղը հնացել է Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ