Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ներկայիս իրավիճակը փակուղային է. Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ
Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները լեթարգիական հանգստի մեջ են, և այս պահի դրությամբ՝ ավելի շուտ գոյություն չունեն, քան շարունակվում են: Իսրայելը փորձում է վերազինվել և պատրաստվում է դիմակայության հաջորդ փուլին։ Ծովային և օդային ճանապարհներով ակտիվորեն ներկրվում են հրթիռներ, հակահրթիռային համակարգեր, զինամթերք, տարբեր տիպի ռազմական սարքավորումներ և զրահատեխնիկա:

Սա վկայում է այն մասին, որ չնայած Իրանի և Լիբանանի դեմ ռազմական թատերաբեմերը տարանջատելու փորձերին՝ դրանք մնում են փոխկապակցված։ Իսկ Լիբանանում՝ Իսրայելի ցամաքային զորաշարժերի մասշտաբների ընդլայնումը դառնում է օրակարգային։

Լիբանանի և Իսրայելի միջև, պաշտոնապես ձեռքբերված հրադադարի ռեժիմի խախտումները (հաճախ «Հզբոլահի» կողմից) ցույց են տալիս, թե կողմերը որքան հեռու են դիվանագիտական լուծումներից, և տարածաշրջանը որքան մոտ է նոր խոշոր պայթյունին։ Ի դեպ՝ «Հեզբոլլահ»-ը կարծես գտել է կամիկաձե ԱԹՍ-ների դեմ Իսրայելի խոցելիությունը, և վերջինիս ուղղված հարվածերն իրագործվում են հենց այդ տիպի անօդաչու թռչող սարքերով:

Իսրայելի պաշտպանության բանակը այս սպառնալիքին հակազդելու կամ չեզոքացնելու համակարգի հրատապ կարիք ունի: Այդ խնդիրը գոյություն ունի նաև ԱՄՆ-ի համար, եթե Պենտագոնը որոշի սահմանափակ ցամաքային գործողություններ սկսել:

Սպիտակ տան պաշտոնյան (ըստ ABC News-ի) հաստատել է, որ նախագահ Թրամփի վարչակազմն ինտենսիվ բանակցում է ԱՄՆ Կոնգրեսի հետ՝ Իրանի դեմ պատերազմը շարունակելու թույտվություն ստանալու համար։

Եթե Կոնգրեսը հաստատի դա, ապա Հորմուզի նեղուցի բլոկադային զուգահեռ, Թրամփի և նրա թիմի համար կարող է իրագործելի լինել նաև ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը:

Ժամանակավոր հրադադարի այս փուլը ԱՄՆ-ին օգնում է վերախմբավորել և ավելացնել իր ռազմական ներկայությունը, ուղղորդել և վերահսկողություն ստանալ ռեգիոնի նավթա-գազային ռեսուրսների, դրանց եկամուտների և շուկաների նկատմամբ, Իրանին պահել տնտեսական սահմանափակումների մեջ:

Իրանը ձգտում է ակտիվ դիվանագիտությամբ արտաքին բարենպաստ միջավայր ստեղծել իր հետագա գործողությունների համար, վերազինվել ու երկրի ներսում վերականգնել հասցված ենթակառուցվածքային վնասները՝ պատրաստվելով հնարավոր ռազմական գործողություններին:

Իսրայելի համար Իրանի հետ հրադադարի ժամանակահատվածը առիթ է ավելի ինտենսիվ շարունակելու «Հզբոլլահի»-ի և «ՀԱՄԱՍ»- ի դեմ տարվող ռազմա-քաղաքական պայքարի ակորդները:

Իսլամաբադում վերջին «բանակցություններից» հետո մեկ բան պարզ է, որ ներկայիս իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար:
 
Վտանգ Հայաստանի համարՓաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Փոփոխությունը գալիս է Ճամբարակ. Ուժեղ ՀայաստանԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Յաղդանցիներին ոչ ոք չի՛ կարող վախեցնել, յաղդանցին հստակ գիտի, որ Հայաստանին պետք է փոփոխություն, որը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ. Անդրանիկ ԳևորգյանԻ՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետԱյս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն Նախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմՄշակվել է աշխարհում առաջին պերովսկիտային տանիքային սալիկը էներգիայի արտադրության համար Առանձնահատուկ թուղթ, որն այսօր մի փոքր զիջել է դիրքերը. «Փաստ»Ալիևի հայտարարությունները և Հայաստանի նկատմամբ նոր ճնշման մեխանիզմներըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 մայիս). Առաջին էլեկտրական տրամվայը, առաջին մրցանակաբաշխությունը. «Փաստ»Ոչ մի զիջման չենք գնալու Թուրքիայի հետ սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում էՓաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են. «Փաստ» Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էՀայաստանում Իտալիայի նախկին դեսպանը լրջագույն ռիսկեր է տեսնում. «Փաստ»Առողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. ԾառուկյանՀռոմի պապը զգուշացրել է «ապագայի թունավորման» մասինՓոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետության«Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ոսկու գինը ե՞րբ կիջնի․ ինչ են կանխատեսում մասնագետները«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Մեր ինքնությանը լուրջ պատերազմ է հայտարարված, ու էս կռիվը կենաց ու մահու կռիվ է. Մենուա ՍողոմոնյանԱրտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ»Ընտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել. Հրայր Կամենդատյան Կան միֆեր, թե խորհրդային տարիներին նորմալ էինք ապրում ադրբեջանցիների հետ, հիմա էլ կկարողանանք. Ավետիք Չալաբյան Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ»Էդ ասֆալտն ու դպրոցը գյուղացու արդար քրտինքից ու գրպանից եք սարքել. Անդրանիկ ԳևորգյանԱռաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալվերականգնողական ծառայությունների մատուցումն իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ»Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ»Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ»Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ»Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով Ուկրաինական անօդաչուները հարված են հասցրել Բելգորոդում բազմաբնակարան շենքի․ վիրավորներ կան Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն