Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր Ավետիսյան

ԲԼՈԳ
Ես մեր ժողովրդին չեմ մեղադրում, մեր ժողովուրդը մեծ հաշվով մեղք չունի, որ մեր այսպես կոչված քաղաքական էլիտաները, սիրահարված լինելով Արևմուտքին, հավատալով եվրոպական այսպես կոչված արժեքներին, թույլ տվեցին և հաճախ նաև իրենք էլ մասնակցեցին, որպեսզի Արևմուտքը կեղծի մեր ժողովրդի իսկ ապրած պատմությունը, մեր ժողովրդին տրամադրի ռուս ժողովրդի և Ռուսաստանի դեմ, Հայաստանում գրանտների և քաղաքական տարբեր գործիչների միջոցով ստեղծի հակառուսական մթնոլորտ, խաբի մեր ժողովրդին, որ ռուսները ծախել են հայկական հողերը, որ հայերը Սարդարապատում և Արցախյան 1-ին ճակատամարտում հաղթել են առանց ռուսների օգնության, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը Ռուսաստանն է և ռուս ժողովուրդը, և այսպես շարունակ։

Տարիներ շարունակ Հայաստանում ձևավորվել է հակառուսական մթնոլորտ՝ Հայոց պատմությունը կեղծելու և մեր ժողովրդի ապրած կյանքը պղծելու ճանապարհով։ Մեր ժողովրդին համոզել են, մեր իսկ քաղաքական էլիտաները, որ հնարավոր է 2 լարի վրա խաղալ, որ հնարավոր է Հայաստանը տանել դեպի Արևմուտք, նույնիսկ այն պայմաններում, երբ Արևմուտքը պատրաստվում է Ռուսաստանի հետ ուղիղ պատերազմի, և ահա արդյունքում մեր ժողովրդի մի մասը, իմ կարծիքով մեծ մասը, հավատացել է, որ հնարավոր է խաղալ 2 լարի վրա, որ հնարավոր է լավ հարաբերություններ պահպանել և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ, որ հնարավոր է գնալ Եվրամիություն։ Եվ այսօր արդեն, երբ հասարակության մի մեծ մասը այդպես է մտածում, Արևմուտքը շարունակում է իր քաղաքական գործունեությունը՝ Հայաստանին փորձելով դարձնել աշխարհաքաղաքական գործիք՝ Արևմուտքի շահերը սպասարկելու հարցում, այնպես ինչպես դա արեցին Վրաստանի դեպքում, Ուկրաինայի դեպքում։ Բայց ամենամեծ ողբերգությունը կայանում է նրանում, որ հիմա էլ մեր այսպես կոչված քաղաքական էլիտաները չեն հասկանում, որ այս ճանապարհով Հայաստանը տանում են դեպի կործանում, շարունակում են խաբել ժողովրդին։ Շատերը շարունակում են գլուխ գովել, որ իրենց ժամանակ էլ է Ֆրանսիայի նախագահը եկել Հայաստան, որ իրենց ժամանակ է դրվել հայ-եվրոպական հարաբերությունների այն հիմքը, որի արդյունքում այսօր Հայաստանը գնում է իբր թե դեպի Եվրամիություն։ Փոխանակ ամաչեն իրենց գործունեության համար, փոխանակ ամաչեն, որ հատկապես 2007 թվականին Պուտինի Մյունխենի ելույթից հետո չեն հասկացել, որ պետք է կտրեն, խզեն կապերը Եվրոպայի հետ և կանգնեն Ռուսաստանի կողքին, որպեսզի կարողանան պահպանել Արցախը և Հայաստանի Հանրապետությունը, դեռ մի բան էլ գլուխ են գովում և շարունակում են պնդել, որ իրենք շարունակելու են եվրոպական իրական արժեքներ տարածել Հայաստանում։ Եվրոպական իրական արժեքները մեկն են՝ ծառայեցնել և օգտագործել բոլոր ազգերին և պետություններին հանուն Եվրոպայի մի քանի հզոր պետությունների շահերի։ Այսքանը չհասկացող մարդիկ կամ տգետ են, կամ արևմտյան գործակալ են, կամ ընդհանրապես իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ։

Հիմա, սիրելի ժողովուրդ, մենք պետք է Հայաստանում ձևավորենք իսկապես Հայաստանի պետական շահերը հասկացող քաղաքական դաշտ։ Սա նշանակում է, որ պետք է ձևավորենք պրոցեսներ, որտեղ մարդիկ պետք է հստակ հասկանան, որ միայն հայ-ռուսական հարաբերությունները ու Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները կարող են ամուր հանգրվան լինել Հայոց պետականությանն ու հայ ժողովրդի անվտանգությանը, որ այն օրերին, երբ Արևմուտքը պատրաստվում է պատերազմել Ռուսաստանի դեմ, հնարավոր չէ 2 լարի վրա խաղալ։ Այո, պետք է թքել արևմտյան քաղաքական էլիտաների գործունեության վրա և կանգնել Ռուսաստանի կողքին, պետք է դուրս գալ Եվրախորհրդից, պետք է կտրել քաղաքական բոլոր կապերը Արևմուտքի հետ։ Հակառակ պարագայում Արևմուտքը մեզ դարձնելու է ուղղակի հերթական գործիքը՝ սեփական շահերը սպասարկելու ճանապարհին, իսկ մենք վճարելու ենք թանկ գին, մինչև անգամ պետականության կորստի գնով։

Մեր էլիտաները, ովքեր Հայաստանը տարան եվրոասոցացման, ովքեր փոխեցին Սահմանադրությունը Արևմուտքի պահանջով՝ Հայաստանը դարձնելով խորհրդարանական երկիր, այն դեպքում, երբ մեզանում կայացած կուսակցություններ չկան, ովքեր Հայաստանը, որը շրջապատված է թուրքական, ռուսական, պարսկական աշխարհներով, դարձրեցին Ֆրանկոֆոնիայի անդամ, այդ մարդիկ դեռևս շարունակում են խոսել, հպարտանալ, որ իրենք ամեն ինչ ճիշտ են արել։ Ես ուղղակի ցավում եմ, ցավում եմ, որ մեր ժողովրդի բախտը այդպես էլ չի բերում քաղաքական էլիտաներ ունենալու հարցում։ Այդպես էլ մենք չենք կարողանում խելացի քաղաքական էլիտաներ ունենալ, որպեսզի մեր ժողովուրդը ապրի անվտանգ և ունենա անկախ պետություն։ Սա իսկապես մարդկային և ազգային ողբերգություն է, և երբ ուսումնասիրում ես Հայոց պատմությունը, մեր ժողովուրդը տարբեր դրվագներում փորձում է անձնազոհության, հերոսության, ինքնանվիրումի գնով ունենալ պետություն, իր կյանքը դարձնել անվտանգ, բայց չի կարողանում, որովհետև չի ունենում քաղաքական խելացի էլիտաներ, չի ունենում քաղաքական այնպիսի գործիչներ, ովքեր էմոցիաներից և տգիտությունից վեր կանգնելով՝ կկարողանան գիտակցել սեփական պետության և ժողովրդի շահերը։

Սա է մեր պատմության ամենաողբերգական հարվածը, և մենք, որպեսզի կարողանանք հաղթահարել դա, պետք է իսկապես ունենանք քաղաքական առողջ, բանիմաց, էմոցիաներից դուրս և Հայաստանի պետական շահերը իսկապես ընկալող քաղաքական էլիտա։ Այլ ճանապարհ մենք չունենք։
Եվ ամենակարևորը՝ ժամանակն է, որ մենք ռուսներին, ֆրանսիացիներին, իսպանացիներին, ամերիկացիներին մեղադրելուց և մեր մեղքերը նրանց վրա բարդելուց առաջ գիտակցենք, որ այդ ազգերը ունեն իրենց պետությունները և առաջնորդվում են իրենց պետական շահերով։ Մենք էլ պետք է մեր պետական շահերը հասկանանք։ Մենք չենք կարող նեղանալ Էմանուել Մակրոնից, որ նա պաշտպանում է Ֆրանսիայի շահը՝ լավ հասկանալով, որ Հայաստանի շահերը Ֆրանսիայի հետ չեն համընկնում։ Նա ցանկանում է Հայաստանը և հայ ժողովրդին օգտագործել հանուն Ֆրանսիայի՝ թքած ունենալով, թե մենք որպես պետություն կմնանք, թե չենք մնա, կկորցնենք մեր պետականությունը, կենթարկվենք նոր ցեղասպանության, թե ոչ։ Նույն կերպ մենք չենք կարող նեղանալ Ռուսաստանից՝ Վլադիմիր Պուտինից, որ նրանք պաշտպանում են Ռուսաստանի պետական շահերը։ Բայց նրանք իրենց պետական շահերը պաշտպանելիս չեն միջամտում մեր ներքին կյանքին և ասում են՝ դուք անկախ պետություն եք, դուք ինքներդ որոշումներ կայացրեք, բայց հասկացեք, որ դուք եք գինը վճարելու։

 Այո, յուրաքանչյուր պետության առաջնորդ և յուրաքանչյուր պետություն ինքն իր շահերն է առաջ մղելու, ինքն իր շահերն է պաշտպանելու, և այստեղ է, որ մենք պետք է ունենանք այնպիսի քաղաքական գործիչներ և այնպիսի էլիտաներ, ովքեր կհասկանան Հայաստանի պետական շահերը և կառաջնորդվեն բացառապես Հայաստանի պետական շահերով, իսկ փոխարենը ունենք այն, որ երրորդ հանրապետության էլիտաների պատճառով ժողովուրդը փաստի առաջ է կանգնել։
 
Այս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն Նախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմՄշակվել է աշխարհում առաջին պերովսկիտային տանիքային սալիկը էներգիայի արտադրության համար Առանձնահատուկ թուղթ, որն այսօր մի փոքր զիջել է դիրքերը. «Փաստ»Ալիևի հայտարարությունները և Հայաստանի նկատմամբ նոր ճնշման մեխանիզմներըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 մայիս). Առաջին էլեկտրական տրամվայը, առաջին մրցանակաբաշխությունը. «Փաստ»Ոչ մի զիջման չենք գնալու Թուրքիայի հետ սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում էՓաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են. «Փաստ» Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էՀայաստանում Իտալիայի նախկին դեսպանը լրջագույն ռիսկեր է տեսնում. «Փաստ»Առողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. ԾառուկյանՀռոմի պապը զգուշացրել է «ապագայի թունավորման» մասինՓոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետության«Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ոսկու գինը ե՞րբ կիջնի․ ինչ են կանխատեսում մասնագետները«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Մեր ինքնությանը լուրջ պատերազմ է հայտարարված, ու էս կռիվը կենաց ու մահու կռիվ է. Մենուա ՍողոմոնյանԱրտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ»Ընտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել. Հրայր Կամենդատյան Կան միֆեր, թե խորհրդային տարիներին նորմալ էինք ապրում ադրբեջանցիների հետ, հիմա էլ կկարողանանք. Ավետիք Չալաբյան Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ»Էդ ասֆալտն ու դպրոցը գյուղացու արդար քրտինքից ու գրպանից եք սարքել. Անդրանիկ ԳևորգյանԱռաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալվերականգնողական ծառայությունների մատուցումն իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ»Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ»Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ»Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ»Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով Ուկրաինական անօդաչուները հարված են հասցրել Բելգորոդում բազմաբնակարան շենքի․ վիրավորներ կան Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Մայիսի 18-21-ը լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել մայիսի 16-ից 20-ը 11 ֆուտբոլիստի հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական