Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգը նշում է իր 20-ամյակը, իսկ ԱրարատԲանկն ու Moneytun-ը՝ համագործակցության հոբելյանական 10-ամյակը։

Moneytun-ը հիմնադրվել է 2006 թ․-ին: Գործելով ավելի քան 25 երկրում, 5 մայրցամաքում և արդեն երկու տասնամյակ միավորելով աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին՝ Moneytun-ը ապահովում է  պարզ, արագ և հուսալի դրամական փոխանցումներ։

Շուրջ 10 տարի է, ինչ ԱրարատԲանկի և Moneytun համակարգի ռազմավարական գործընկերությունը ծառայում է մեկ միասնական նպատակի՝ կառուցել հուսալի ֆինանսական կամուրջներ աշխարհասփյուռ հայ համայնքների միջև։ Այս գործընկերության շնորհիվ աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցները հնարավորություն ունեն օգտվել արագ, հարմար դրամական փոխանցումներից և արտարժույթի փոխանակման ծառայություններից, ինչպես նաև թվային լուծումներից, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդին դրամական միջոցները ստանալ անմիջապես Moneytun քարտին։

Համագործակցությունն այսուհետ հաճախորդներին հնարավորություն կընձեռի ԵՄ երկրներից ստանալ արագ դրամական փոխանցումներ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ եվրոյով։ Ծառայությունից օգտվելու համար ԵՄ երկրներում գտնվող հաճախորդները կարող են պարզապես ներբեռնել հավելվածը հետևյալ հղումով։   

«Մենք արժևորում ենք ԱրարատԲանկի հետ մեր երկարամյա գործընկերությունը, որի ընթացքում Բանկը մշտապես դրսևորել է պատասխանատվության, հուսալիության և վստահելի գործընկերության բարձր մակարդակ։ ԱրարատԲանկի աջակցությունը կարևոր դեր է ունեցել Moneytun համակարգի զարգացման գործում, և առանց նման ռազմավարական գործընկերոջ, հնարավոր է՝ Moneytun համակարգի 20-ամյակը իրականություն չլիներ։ Մենք հպարտ ենք, որ աշխատում ենք նման վստահելի ֆինանսական հաստատության հետ», - նշել է Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգի հիմնադիր  տնօրեն Արթուր Ավետիսյանը։

«Moneytun  համակարգի  հետ աշխատում ենք ավելի քան 10 տարի՝ անցնելով փոխվստահության և համատեղ աշխատանքի արդյունավետ  ճանապարհ։  Համակարգը  կամրջում է ԱՄՆ-ի  բազմամիլիոն հայ համայնքն ու Հայաստանը՝  պահպանելով ջերմ կապը  սփյուռքում  և Հայաստանում բնակվող հարազատների, բարեկամների և ընկերների միջև։ Այս համագործակցությունը հաստատուն ներդրում է մեր երկրի տնտեսության զարգացման մեջ։ Moneytun համակարգը պահպանում է  իր ուրույն մշակույթը և հայկականությունը՝ համապատասխանելով ֆինանսական շուկայի բոլոր արդի միտումներին։

Համագործակցության տարիների ընթացքում կյանքի ենք կոչել բազմաթիվ   գաղափարներ և վստահ ենք, որ առաջիկա տարիներին ևս կընձեռենք նոր հնարավորություններ, կիրականացնենք հավակնոտ ծրագրեր և կգրանցենք համատեղ հաջողություններ»,-նշել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության պետ, Վարչության անդամ Զարուհի Մելքոնյանը։

Moneytun ԱԴՓ համակարգի 20-ամյակի կապակցությամբ տարվա ընթացքում սպասվում են հատուկ առաջարկներ, խաղարկություններ և բազմաթիվ անակնկալներ հաճախորդների համար՝ ներառյալ ընթրիքներն ու արժեքավոր նվերների խաղարկությունները։

Հաճախորդները տարվա ընթացքում կարող են միանալ Moneytun ԱԴՓ համակարգի 20-ամյակի տոնակատարությանը, օգտվել հատուկ առաջարկներից և շահել հետաքրքիր նվերներ՝ այցելելով  www.moneytun20.com։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Վտանգ՝ Հայաստանի համարՓաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Փոփոխությունը գալիս է Ճամբարակ. Ուժեղ ՀայաստանԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Յաղդանցիներին ոչ ոք չի՛ կարող վախեցնել, յաղդանցին հստակ գիտի, որ Հայաստանին պետք է փոփոխություն, որը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ. Անդրանիկ ԳևորգյանԻ՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետԱյս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն Նախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմՄշակվել է աշխարհում առաջին պերովսկիտային տանիքային սալիկը էներգիայի արտադրության համար Առանձնահատուկ թուղթ, որն այսօր մի փոքր զիջել է դիրքերը. «Փաստ»Ալիևի հայտարարությունները և Հայաստանի նկատմամբ նոր ճնշման մեխանիզմներըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 մայիս). Առաջին էլեկտրական տրամվայը, առաջին մրցանակաբաշխությունը. «Փաստ»Ոչ մի զիջման չենք գնալու Թուրքիայի հետ սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում էՓաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են. «Փաստ» Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էՀայաստանում Իտալիայի նախկին դեսպանը լրջագույն ռիսկեր է տեսնում. «Փաստ»Առողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. ԾառուկյանՀռոմի պապը զգուշացրել է «ապագայի թունավորման» մասինՓոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետության«Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ոսկու գինը ե՞րբ կիջնի․ ինչ են կանխատեսում մասնագետները«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Մեր ինքնությանը լուրջ պատերազմ է հայտարարված, ու էս կռիվը կենաց ու մահու կռիվ է. Մենուա ՍողոմոնյանԱրտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ»Ընտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել. Հրայր Կամենդատյան Կան միֆեր, թե խորհրդային տարիներին նորմալ էինք ապրում ադրբեջանցիների հետ, հիմա էլ կկարողանանք. Ավետիք Չալաբյան Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ»Էդ ասֆալտն ու դպրոցը գյուղացու արդար քրտինքից ու գրպանից եք սարքել. Անդրանիկ ԳևորգյանԱռաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալվերականգնողական ծառայությունների մատուցումն իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ»Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ»Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ»Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ»Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով Ուկրաինական անօդաչուները հարված են հասցրել Բելգորոդում բազմաբնակարան շենքի․ վիրավորներ կան Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն