Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Եվրամիությունը և այդ կառույցի առանձին երկրներ այլևս չեն էլ թաքցնում, որ բացահայտ աջակցում են Նիկոլ Փաշինյանին՝ Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու նպատակով։ Երեկ Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում՝ ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրելուց հետո, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը բացեիբաց հայտարարել է, որ աջակցելու է Նիկոլ Փաշինյանին՝ ընդդեմ Մոսկվայի։

«Ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, որին վստահում եմ 8 տարի, օտարերկրյա գործակալների կողմից կան միջամտություններ՝ Մոսկվայի պատվերով, փորձում են կեղծել ժողովրդավարությունը»,- հայտարարել է Մակրոնը՝ պատասխանելով հարցին, թե իր աջակցությունը Փաշինյանին արդյո՞ք օտարերկրյա միջամտություն չէ։ «Նույնը արել եմ Մայա Սանդուի դեպքում, Մայա Սանդուն՝ ով դիմակայում էր ոչ եվրոպական ընտրության։ Այստեղ բաց երեսով միջամտություն է, և հակառակը՝ կան միջամտություններ օտարերկրյա գործակալների կողմից՝ Մոսկվայի պատվերով»,- նշել է նա։

Մակրոնը արտաքին միջամտություն չի համարում իր այցը Հայաստան՝ ընտրությունների նախաշեմին։ «Տարբերությունը սրանում է։ Բոլոր հարաբերությունները բացահայտ ներկայացված են։ Շատ պետություններ գնացել են աջակցելու Մայա Սանդուին։ Չի կարելի խոսել այստեղ միջամտության մասին, այստեղ բաց երեսով միջամտություն է։ Եվ հակառակը՝ կան այլ միջամտություններ՝ օտարերկրյա գործակալների միջոցով՝ Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Ես չեմ կեղծում»,- Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահը։

Ֆրանսիայի նախագահը վերջին երկու օրերին դարձել է Հայաստանի գլխավոր մեդիա դեմքը՝ Փաշինյանի հետ շրջելով թե՛ Երևանի, թե՛ Գյումրիի փողոցներում, հանդիպելով հասարակ քաղաքացիների հետ, փորձելով բարձրացնել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Թե որքանով դա կհաջողվի նրան, ցույց կտա ժամանակը։

Միևնույն ժամանակ պարզվեց, որ Հայաստանում երկու կարևորագույն գագաթնաժողովներ անցկացնելը պրակտիկ և աշխարհաքաղաքական որևէ օգուտ մեր երկրին չի տվել, այլ ընդամենը Նիկոլ Փաշինյանի համար օգտագործվել է սեփական ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգերն առաջ մղելու համար, որոնք ամենևին էլ կապ չունեն Հայաստանի Հանրապետության իրական շահերի հետ։ Ըստ էության, Եվրամիությունն այլևս չի էլ թաքցնում իր բուն նպատակը, և սա է հենց ամենավտանգավորը և ազդակը հայ ժողովրդի համար, թե ուր կարող է տանել Հայաստանին նման հակառուսականությունը։

Մանե Կիրակոսյան

Փոփոխությունը գալիս է Ճամբարակ. Ուժեղ ՀայաստանԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Յաղդանցիներին ոչ ոք չի՛ կարող վախեցնել, յաղդանցին հստակ գիտի, որ Հայաստանին պետք է փոփոխություն, որը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ. Անդրանիկ ԳևորգյանԻ՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետԱյս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն Նախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմՄշակվել է աշխարհում առաջին պերովսկիտային տանիքային սալիկը էներգիայի արտադրության համար Առանձնահատուկ թուղթ, որն այսօր մի փոքր զիջել է դիրքերը. «Փաստ»Ալիևի հայտարարությունները և Հայաստանի նկատմամբ նոր ճնշման մեխանիզմներըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 մայիս). Առաջին էլեկտրական տրամվայը, առաջին մրցանակաբաշխությունը. «Փաստ»Ոչ մի զիջման չենք գնալու Թուրքիայի հետ սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում էՓաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են. «Փաստ» Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էՀայաստանում Իտալիայի նախկին դեսպանը լրջագույն ռիսկեր է տեսնում. «Փաստ»Առողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. ԾառուկյանՀռոմի պապը զգուշացրել է «ապագայի թունավորման» մասինՓոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետության«Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ոսկու գինը ե՞րբ կիջնի․ ինչ են կանխատեսում մասնագետները«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Մեր ինքնությանը լուրջ պատերազմ է հայտարարված, ու էս կռիվը կենաց ու մահու կռիվ է. Մենուա ՍողոմոնյանԱրտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ»Ընտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել. Հրայր Կամենդատյան Կան միֆեր, թե խորհրդային տարիներին նորմալ էինք ապրում ադրբեջանցիների հետ, հիմա էլ կկարողանանք. Ավետիք Չալաբյան Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ»Էդ ասֆալտն ու դպրոցը գյուղացու արդար քրտինքից ու գրպանից եք սարքել. Անդրանիկ ԳևորգյանԱռաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալվերականգնողական ծառայությունների մատուցումն իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ»Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ»Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ»Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ»Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով Ուկրաինական անօդաչուները հարված են հասցրել Բելգորոդում բազմաբնակարան շենքի․ վիրավորներ կան Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան