Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նարեկս կռիվ է տվել, տանկեր խոցել և փրկել իր ընկերների կյանքը». սերժանտ Նարեկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ տղա էր Նարեկս։ Երբ տանից դուրս էի գալիս, սկսում էր լաց լինել։ Գրկում էի, տալիս մայրիկին ու մի կերպ տանից դուրս գալիս, որ լաց չլիներ։ Ինձ հետ շատ կապված է եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ռոմանը՝ Նարեկի հայրիկը։ Պատմում է, թե ինչու են որդուն Նարեկ անվանակոչել. «Կնոջս երազում սուրբ էր եկել և ասել, որ մեր որդուն պետք է Նարեկ անվանակոչենք։ Նախքան դա որոշել էի հայրիկիս անունով կոչել՝ Վաչագան, բայց այդ երազից հետո մեր որդուն Նարեկ անվանակոչեցինք»։

Նարեկը ծնվել է Երևանում։ Փոքր տարիքից դաշնամուրի է հաճախել նախ Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում։ «Նաև մարմնամարզության հաճախեց, բայց իրենը երաժշտությունն էր։ Սիրված էր քոլեջում։ Առհասարակ, տղաս ամենուր էր սիրված։ Շատ մեծ շրջապատ ուներ։ Հարգված էր իր ընկերների շրջանում։ Հիմա էլ, երբ մեր տանն ինչ-որ առիթ է լինում, իր ընկերները պարտադիր ներկա են լինում»։

2019 թվականի հունվարի 30-ին է Նարեկը զորակոչվել ժամկետային ծառայության։ Ծառայել է Վայքի զորամասում։ «Սիրով մեկնեց ծառայության։ Ես ևս իրեն մշտապես ասել եմ, որ պետք է պարտադիր ծառայի բանակում։ Այդ ընթացքում բոլորը հիմնականում ծառայության էին անցնում Արցախում, բայց նա վիճակահանության արդյունքում ծառայության վայր ընտրեց Վայքը։ Հարգված էր թե՛ իր հրամանատարների, թե՛ ընկերների կողմից։ Ծառայության ընթացքում շատ փոխվեց, էլ ավելի հասունացավ։ Կարգապահ, կազմակերպված զինվոր էր, միշտ պատրաստ օգնելու յուրաքանչյուրին, ով ուներ դրա կարիքը»։

Սկսվում է 44-օրյա պատերազմը։ Նարեկին և ընկերներին հոկտեմբերի 4-ին Վայքից տեղափոխում են Արցախ։ «Իրենք Նախիջևանի դիրքերն էին պահում։ Իրենց ամսի երեքին իջեցրել էին, որ չորսին տեղափոխեին Ջրական։ Նարեկը կապ է տալիս իրենց գումարտակի հրամանատարին (նա էլ զոհվեց 2022 թվականին՝ Ջերմուկի մարտերում). «Հրամանատար ջան, ոնց որ շատ է ձգձգվում, շարժվենք, գնանք, մեր ընկերները ուժեղ «բոյ» են տալիս, կռվում են, մենք չոլի մեջ նստել ու սպասում ենք»։ Տղաները պատմում են, որ Նարեկս շատ էր շտապում։ Եվ այդպես էլ հոկտեմբերի 4-ի լուսադեմին ճանապարհ են ընկնում և օրվա մեջ հասնում Ջրական։ Երեք օր ուժեղ մարտերի մեջ է եղել տղաս։ Նա «Իգլայով» է մարտ վարել։ Երեք տանկ է խոցել, կենդանի մեծ ուժ է ոչնչացրել։ Շատերը, ովքեր ողջ են մնացել, հիմա էլ ինձ հետ կապի մեջ են, ասում են՝ Նարեկը չլիներ, մենք ողջ չէինք լինի։ Հոկտեմբերի չորսին, հինգին և վեցին ուժեղ մարտեր են եղել Ջրականում»։ Հայրիկը պատմում է, թե ինչպես է որդին փրկել զինծառայողների կյանքը։ «Պիկապ մեքենա է լինում՝ անվադողերն արդեն պայթած։ Նարեկս և Գենադին, ով ընդամենը երկու ամսվա ծառայող է լինում, ձեռքին էլ ПК տեսակի զենք, 11 տղաներին տեղավորում են այդ մեքենայի մեջ։ Մի կերպ հասնում են «Ծիրանի» կոչվող դիրք։ Այդտեղ հոսպիտալ կար, տղաներին այդտեղ է թողնում, որ գնա մյուսների հետևից։ Հոկտեմբերի 7-ին առաջանում են դեպի Ջրականի ձախ թևը, որն ամենադաժան հատվածներից մեկն է եղել պատերազմի ժամանակ։ Այդտեղ Նարեկս իր ջոկի տղաների հետ կռիվ է տալիս։ Իր ջոկից մի քանիսը վիրավոր են լինում, կարողանում է նրանց դուրս բերել, ապահով վայր ճանապարհել։ Օդում սկսում է «կամիկաձեն» աշխատել։ Մի տղա կա, նա է պատմում, որ Նարեկիս երկու ոտքերը կոտրվում են, մեջքի տակ զինվորական բուշլատ են դնում, հենվում է։ Տղաներն են պատմում, որ Նարեկս գոռում էր՝ գնացեք, փրկվեք։ Չէր ասում ինձ փրկեք, ասում էր՝ դուք փրկվեք»։

Նարեկը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում՝ զորամասի մոտ։ Հետո արդեն սկսվում են Նարեկի փնտրտուքները։ «Կառավարության հետ հանդիպումից հետո որոշվեց, որ ծնողներից խումբ պետք է կազմվի, գնանք որոնողական աշխատանքների։ Ես եմ դա կազմակերպել։ Համարյա մեկ տարի մասնակցեցինք որոնողական աշխատանքների, բազմաթիվ տղաների մարմիններ դուրս բերեցինք»։

Հայրիկին ասել են, որ գուցե որդուն գերեվարել են։ Եվ նա, իհարկե, Նարեկին ողջերի մեջ է փնտրել։ «Գնացել եմ այն տարածք, որտեղ տղես կռիվ է տվել։ Դեռ չգիտեի, որ նա զոհվել է։ Այդ ժամանակ տղայիս չգտա։ Հետո էլ ամեն անգամ, երբ գնում էի որոնողական աշխատանքների, միակ միտքս էր՝ Աստված ջան, միայն թե տղայիս չգտնեմ։ Հույս ունեի, որ նա ողջ է։ Ամեն անգամ ինչոր տարածք մտնելիս մեր տղաների մարմիններն ենք դուրս բերել։ Անասելի ծանր ապրումներ եմ ունեցել, շատ երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ»։

Ավաղ, հայրիկի՝ որդուն ողջ գտնելու հույսերը հօդս են ցնդում։ «Տղաներին տարել էին ադրբեջանական մի գյուղ և հուղարկավորել։ Ամիսներ անց նրանց մարմինները փոխանցեցին հայկական կողմին։ 2021 թվականի հունվարի 25-ին է Նարեկս տուն «վերադարձել»։ Քիչ թե շատ ճանաչելի էր տղայիս մարմինը, իր գրպանում իր հեռախոսն էր։ Մեր հարազատները գնացին իր մարմինը ճանաչելու»։ Հունվարի 31-ին իր հուղարկավորությունն էր»։

Ապրելու ուժի մասին։ «Նարեկիս զոհվելուց հետո՝ հոկտեմբերի 23-ին ծնվում է փոքր աղջիկս՝ Նարես։ Ունենք երկու տղա և երեք աղջիկ։ Նարեկս միշտ մեզ հետ է, մենք իրեն չենք առանձնացնում։ Մեր երեխաներն են մեզ ուժ տալիս, ոտքի վրա կանգուն պահում»։

Հ. Գ.- Ջոկի հրամանատար, սերժանտ Նարեկ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն Նախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմՄշակվել է աշխարհում առաջին պերովսկիտային տանիքային սալիկը էներգիայի արտադրության համար Առանձնահատուկ թուղթ, որն այսօր մի փոքր զիջել է դիրքերը. «Փաստ»Ալիևի հայտարարությունները և Հայաստանի նկատմամբ նոր ճնշման մեխանիզմներըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 մայիս). Առաջին էլեկտրական տրամվայը, առաջին մրցանակաբաշխությունը. «Փաստ»Ոչ մի զիջման չենք գնալու Թուրքիայի հետ սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում էՓաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են. «Փաստ» Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էՀայաստանում Իտալիայի նախկին դեսպանը լրջագույն ռիսկեր է տեսնում. «Փաստ»Առողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. ԾառուկյանՀռոմի պապը զգուշացրել է «ապագայի թունավորման» մասինՓոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետության«Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ոսկու գինը ե՞րբ կիջնի․ ինչ են կանխատեսում մասնագետները«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Մեր ինքնությանը լուրջ պատերազմ է հայտարարված, ու էս կռիվը կենաց ու մահու կռիվ է. Մենուա ՍողոմոնյանԱրտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ»Ընտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել. Հրայր Կամենդատյան Կան միֆեր, թե խորհրդային տարիներին նորմալ էինք ապրում ադրբեջանցիների հետ, հիմա էլ կկարողանանք. Ավետիք Չալաբյան Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ»Էդ ասֆալտն ու դպրոցը գյուղացու արդար քրտինքից ու գրպանից եք սարքել. Անդրանիկ ԳևորգյանԱռաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալվերականգնողական ծառայությունների մատուցումն իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ»Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ»Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ»Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ»Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով Ուկրաինական անօդաչուները հարված են հասցրել Բելգորոդում բազմաբնակարան շենքի․ վիրավորներ կան Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Մայիսի 18-21-ը լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել մայիսի 16-ից 20-ը 11 ֆուտբոլիստի հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ժամկետը 45-օրով երկարաձգվել է․ ԱՄՆ Պետդեպարտամենտ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում․ կա վիրավոր․ նոր մանրամասներ