Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գագաթնաժողովի փայլի տակ՝ նոր վտանգների ստվերը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երևանում անցկացված ԵՄ գագաթնաժողովից Հայաստանում սպասում էին հստակ քաղաքական և անվտանգային արդյունքներ։ Հանրության մի հատված հույս ուներ, որ Եվրոպան հանդես կգա ոչ միայն հայտարարություններով, այլ նաև կոնկրետ երաշխիքներով՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման և Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Սակայն այդ սպասումների փոխարեն քաղաքական օրակարգի կենտրոնում հայտնվեցին բոլորովին այլ զարգացումներ, որոնք ավելի շատ խորացրին առանց այդ էլ լարված աշխարհաքաղաքական մթնոլորտը։

Գագաթնաժողովի ամենաքննարկվող դրվագներից մեկը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցն էր Երևան։ Քաղաքական շրջանակներում այն ընկալվեց ոչ միայն որպես դիվանագիտական այց, այլ նաև որպես բաց ազդակ Ռուսաստանի հասցեին։ Ուկրաինան և Ռուսաստանը գտնվում են ռազմական բաց հակամարտության մեջ, իսկ Զելենսկին Մոսկվայի համար համարվում է թշնամական պետության ղեկավար։ Այդ պայմաններում նրա պաշտոնական ընդունելությունը Երևանում չէր կարող անարձագանք մնալ Կրեմլի կողմից։

Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները փաստացի անտեսեցին մի շարք զգայուն իրողություններ։ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ընթացքում Ուկրաինան ռազմական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին, այդ թվում՝ զինամթերքի մատակարարումների մակարդակով։ Սակայն այս թեման մնաց ստվերում։ Զելենսկին ևս խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին այդ մատակարարումների վերաբերյալ։

Միաժամանակ ուշադրության արժանի է նաև այն փաստը, որ Երևան այցելելուց առաջ Ուկրաինայի նախագահը եղել էր Ադրբեջանում և հանդիպել Իլհամ Ալիևի հետ։ Այդ բանակցություններից հետո հայտարարվեց պաշտպանության, անվտանգության, էներգետիկայի, առևտրի և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման մասին։ Մինչ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր ռազմարդյունաբերական ներուժը, Հայաստանում ավելի հաճախ են հնչում բանակի ֆինանսավորման և անվտանգության համակարգի արդյունավետության վերաբերյալ մտահոգություններ։

Քաղաքական դաշտում լայն քննարկումների տեղիք տվեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, ըստ որի՝ տարիներ առաջ Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող երկիր, իսկ ներկայիս հարաբերությունների խորացումը պայմանավորված է գործող իշխանությունների քաղաքականությամբ։ Այս ձևակերպումները շատերի կողմից ընկալվեցին ոչ միայն որպես քաղաքական աջակցություն, այլ նաև որպես ակնարկ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության փոփոխության վերաբերյալ։

Այս համատեքստում առավել կոշտ գնահատականներով հանդես եկավ քաղաքական գործիչ Արման Աբովյանը։ NEWS.am-ի հետ զրույցում նա նշել է.

«Այն «փշիփշիները», որը մենք լսեցինք եվրոպացիներից, դրանք, ըստ էության, նշանակում էին, որ Հայաստանը տեղավորվում է գլոբալ հակամարտության ծիրում։ Այսինքն մենք տեղավորվում ենք գլոբալ խաղացողների Արևելք և Արևմուտք կռվի մեջ, որպես կռվի կիզակետներից մեկը։ Եվրոպան խնդիր ունի ընդլայնել ճնշման գոտիները Ռուսաստանի վրա, իսկ թե ինչ կլինի այդ գոտիների հետ, իրենց բնավ չի հետաքրքրում։ Մեզ ուրախ ժպիտներով, խոստումների ներքո դարձրեցին մի կետ, որը ճնշման ենթակա է լինելու»։

Աբովյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները երկիրը ներքաշում են վտանգավոր աշխարհաքաղաքական դիմակայության մեջ՝ առանց հաշվարկելու հնարավոր հետևանքները։

«Դուք չեք տեսնո՞ւմ, ինչ է կատարվում, չեք հասկանում հետևանքներն ինչ են լինելու, թե՞ կրկին սկսելու եք մեղադրել իրանցուն, ռուսին, չինացուն, որ վայ, տեսեք, մեր հանդեպ քայլեր են կատարում։ Դու դարձնում ես երկիրը ինչ-որ հակակենտրոն։ Դուք կփախնեք, կգնաք ձեր փարիզները, բրյուսելները, բա երկիրը ի՞նչ է լինելու, դուք ո՞նց եք պատասխան տալու մարդկանց։ Մեր աչքի առաջ է Վրաստանի օրինակը, որին ամենամեծ արտոնությունները տվեց Եվրոպա, բայց վրացիները հասկացան, որ իրենց «քցեցին» և հիմա Վրաստանը փորձում է պրովրացական քաղաքականություն վարել։ Դուք էլ վարեք պրոհայկական քաղաքականություն։ Ցավոք, այս իշխանությունները կոնֆլիկտոգեն են, իրենք միշտ գեներացնում են կոնֆլիկտներ, թե հասարակության ներսում, թե արտաքին ճակատում։ Բայց տուժում են ոչ թե իրենք, տուժում ենք մենք, տուժում է Հայաստանի Հանրապետությունը, հասարակ քաղաքացիները»։

Քննադատների համոզմամբ՝ գագաթնաժողովը ավելի շատ ծառայեց ներքաղաքական քարոզչական նպատակների, քան Հայաստանի համար իրական ռազմավարական արդյունքների ապահովմանը։ Ընդդիմախոսները նշում են, որ ընտրություններից առաջ եվրոպական առաջնորդների ակտիվ ներկայությունն ու հրապարակային աջակցությունը փորձ է ստեղծելու տպավորություն, թե գործող իշխանությունները կարողացել են ապահովել բացառիկ հարաբերություններ Եվրոպայի հետ։
Սակայն քաղաքական աղմուկից և հանդիսավոր հայտարարություններից դուրս մնում են այն խնդիրները, որոնք շարունակում են անհանգստացնել հասարակությանը՝ ներքաղաքական լարվածությունը, ընդդիմության նկատմամբ ճնշումների մասին հայտարարությունները, փողոցային ձերբակալությունները և հասարակության բևեռացումը։ Եվ որքան էլ գագաթնաժողովը ներկայացվի որպես դիվանագիտական հաջողություն, դրա քաղաքական և անվտանգային հետևանքների շուրջ հարցերը շարունակում են մնալ բաց։

Նախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն Նախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմՄշակվել է աշխարհում առաջին պերովսկիտային տանիքային սալիկը էներգիայի արտադրության համար Առանձնահատուկ թուղթ, որն այսօր մի փոքր զիջել է դիրքերը. «Փաստ»Ալիևի հայտարարությունները և Հայաստանի նկատմամբ նոր ճնշման մեխանիզմներըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 մայիս). Առաջին էլեկտրական տրամվայը, առաջին մրցանակաբաշխությունը. «Փաստ»Ոչ մի զիջման չենք գնալու Թուրքիայի հետ սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում էՓաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են. «Փաստ» Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էՀայաստանում Իտալիայի նախկին դեսպանը լրջագույն ռիսկեր է տեսնում. «Փաստ»Առողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. ԾառուկյանՀռոմի պապը զգուշացրել է «ապագայի թունավորման» մասինՓոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետության«Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ոսկու գինը ե՞րբ կիջնի․ ինչ են կանխատեսում մասնագետները«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Մեր ինքնությանը լուրջ պատերազմ է հայտարարված, ու էս կռիվը կենաց ու մահու կռիվ է. Մենուա ՍողոմոնյանԱրտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ»Ընտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել. Հրայր Կամենդատյան Կան միֆեր, թե խորհրդային տարիներին նորմալ էինք ապրում ադրբեջանցիների հետ, հիմա էլ կկարողանանք. Ավետիք Չալաբյան Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ»Էդ ասֆալտն ու դպրոցը գյուղացու արդար քրտինքից ու գրպանից եք սարքել. Անդրանիկ ԳևորգյանԱռաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալվերականգնողական ծառայությունների մատուցումն իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ»Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ»Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ»Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ»Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով Ուկրաինական անօդաչուները հարված են հասցրել Բելգորոդում բազմաբնակարան շենքի․ վիրավորներ կան Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Մայիսի 18-21-ը լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել մայիսի 16-ից 20-ը 11 ֆուտբոլիստի հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ժամկետը 45-օրով երկարաձգվել է․ ԱՄՆ Պետդեպարտամենտ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում․ կա վիրավոր․ նոր մանրամասներ Չինաստանի և Միացյալ Նահանգների տնտեսությունները չեն կարող առանձին գոյություն ունենալ. Չինաստանի ԱԳ նախարար Ուժեղ Մարտունի. լուսանկարներ