Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
ՔԱՂԱՔԱԿԱՆՏափերական գյուղում Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու քննարկել գյուղի առջև ծառացած հիմնական խնդիրները։
Գյուղացիների հիմնական մտահոգությունները կապված են մթերման կայանների աշխատանքի, գյուղմթերքի երաշխավորված իրացման և գյուղացու աշխատանքի արժևորման հետ։ Այս մտահոգություններն ուղիղ արտահայտված են «Ուժեղ Հայաստան»-ի ծրագրային դրույթներում այն համոզմամբ, որ ուժեղ գյուղը ուժեղ Հայաստանի հիմքն է։
Ուժեղ Հայաստանում մարդկանց ձայնը պետք է լսելի լինի, իսկ գյուղացու աշխատանքը՝ գնահատված,-ասել է Նարեկ Կարապետյանը։
Տափերականում Նարեկ Կարապետյանը այցել է հայրենիքի հերոսներին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին։










1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



