«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն Մարուքյան
իր տելեգրամյան էջում գրում է․
«Հաղթանակ» զբոսայգում անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը անդրադարձել է հաղթանակի խորհրդին և երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին
«ՀՀ իշխանությունները զբաղված են մեկ բանով՝ օգտագործելով ադրբեջանական թեզերը, փորձում են երիտասարդ սերունդներին համոզել, թե մեզ մոտ ոչինչ չի ստացվի, և մենք սխալ ենք եղել։ Ինչպես ասում է Կարպիս Փաշոյանը՝ պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք սխալ չէինք։ Պատկերացրեք՝ 81 տարի առաջ մեր պապերը պարտվեին ֆաշիզմին. մի՞թե պետք է նրանց համոզեին, որ ֆաշիզմը ճիշտ է։ Մեր պապերը հաղթեցին ֆաշիզմին, և հաղթանակն ու ճշմարտությունը համատեղվեցին»,– ասել է Մարուքյանը։
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July



