Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ

ԲԼՈԳ
Բարգավաճ Հայաստան կուսակցություն-ը «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում ներկայացնում է մշակութային ոլորտի հիմնական դրույթները։

Հայաստանի մեծագույն հարստությունը մշակութային անսպառ ժառանգությունն է, որը մեզ է հասել որպես անգին նվեր՝ հաղթահարելով հազարամյակների փորձությունները։

Ի՞նչ ենք մենք այսօր գումարում այդ հարստությանը, ինչպիսի՞ մշակութային շերտ է ստեղծվում այսօր։
Մշակութային ժառանգություն և ժամանակակից արվեստ. այս երկու առանցքներից կառչած՝ իրեն բաժին հասած նոր փորձություններին է դիմադրում այսօրվա հասարակությունը, և դրանց միջոցով էլ ձևավորվում է վաղվա Հայաստանը։

Հայաստանի մշակութային քաղաքականության շուրջ մեր պատկերացումները փորձենք հնարավորին չափ սեղմ ներկայացնել.

Ընդհանուր դրույթներ

• Մշակութային քաղաքականությունը պիտի լինի միաժամանակ և´ պրագմատիկ, և´ մեծ երազանքներից սնվող։ Մշակույթի դաշտը, ստեղծական միջավայրը չեն կարող ընտրություն կատարել այս երկուսի միջև, դրանք պիտի լինեն համաժամանակյա և փոխպայմանավորող։

• Մշակութային քաղաքականության արդյունավետությունը տուժում է այսօրվա մոդելի՝ ԿԳՄՍՆ ձեռքերում միակամ կենտրոնացված կառավարման պատճառով։ Մշակույթի, արվեստի և ստեղծարար արդյունաբերության ոլորտների ուղղաձիգ կառավարման մոդելը բնորոշ է տոտալիտար երկրներին։

Հայաստանի պես փոքր և ինքնատիպ մշակույթով ու մարդկային ռեսուրսով երկրում նման մոդելը.

- բերում է լճացման,

- փլուզում է ստեղծագործական միավորների ինքնավարությունը, ինքնուրույնությունը և հետևաբար՝ ինքնատիպությունը,

- կաշկանդում է նախաձեռնողականությունը,

- վանում է ազատ ստեղծագործողին՝ ստիպելով անվերջ մտնել պաշտոնյաների կաբինետներ, և ազատ ստեղծագործության փոխարեն նրան ստիպում է հյուսել արվեստագետի համար անցանկալի կոնյունկտուրա՝ դրանից բխող ոչ արվեստային, հակամշակութային հետևանքներով։

• Մշակույթի, արվեստի ոլորտի ուղղաձիգ կառավարումից անհրաժեշտ է անցնել ինքնավարությունը և անհատական պատասխանատվությունը խթանող մոդելների զարգացման՝ պետությունից անկախ, բայց պետության հովանավորությամբ գործող մասնագիտացված առանձին միավորների ստեղծմամբ՝ մշակույթի գործակալություններ, հիմնադրամներ (ըստ արվեստի և ստեղծարար արդյունաբերության ճյուղերի)։

• Պետությունը պետք է առատորեն ֆինանսավորի և տեխնիկապես աջակցի մշակույթի ոլորտին՝ խթանելով արվեստը, անհատի ստեղծականությունը, բայց հանդես գա ոչ թե որպես «ֆեոդալ», որին այդ «դաշտը պատկանում է», կամ էլ որպես չոր վերահսկող, այլ՝ որպես հոգատար գործընկեր, որի համար կարևոր է արդյունքը (այդ թվում՝ հեռահար), և արվեստի ու ստեղծականության դաշտը պիտի ազատ պահի թե´ ուղիղ ոտնձգություններից, և թե´ բյուրոկրատացման, լճացման վտանգից։

1. Մշակութային ժառանգություն. պահպանում և ծաղկեցում

Մշակութային քաղաքականություն իրականացնողները պիտի առավելագույն պատասխանատվությամբ մոտենան այս ոլորտին՝ գիտակցելով, որ իրենք ընդամենը պատմական մի կարճ ժամանակահատվածում պահապաններն են մինչև մեր օրերը հասած մշակութային հարստության։
Այս գիտակցումը կօգնի.

- Միավորել բոլոր ոլորտների լավագույն մասնագետների ուժերը՝ Հայաստանում և սփյուռքում, անկախ՝ քաղաքական և անձնական համակրանքներից

- Ստեղծել մշակութային ժառանգության պահպանման արդյունավետ, կենսունակ համակարգ։
Մենք բոլորս մեր մշակութային ժառանգության պահապաններն ենք. այս մոտեցումը պիտի փորձենք տարածել՝ սկսած մանկապարտեզից։ Մշակութային նյութական և ոչ նյութական հարստության պահպանումը, խնամքը պիտի լինեն սովորական առօրյա գիտելիքի, անելիքի մաս՝ Հայաստանում և աշխարհում։ Սրա համար ամենակարևոր պայմանն այդ հարստությունը ճանաչելն է, ինչի համար պիտի ստեղծվեն բազմազան ուսումնական, ժամանցային նախագծեր՝ ճարտարապետության, կերպարվեստի, գրականության, երաժշտության և մյուս բոլոր ոլորտների առանցքային դեմքերի և ստեղծագործությունների։
Հայ եկեղեցին՝ մշակութային ժառանգության պահպանման ատենապետ. Հնագույն հարստությունների պահպանման գործում պետության ամենամեծ գործընկերը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է՝ իր աշխարհասփյուռ բոլոր կառույցներով, իր փորձով, իր հեղինակությամբ։

Մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցել ավելի լավ վիճակում, քան ստացել ենք. սա պիտի լինի պետության և քաղաքացու կարևորագույն անելիքներից։ Ծաղկեցնել ստացածը՝ վերաբերվելով առավելագույն զգուշությամբ և պատասխանատվությամբ, բայց նաև՝ ստեղծագործական մոտեցմամբ՝ ներգրավելով հետաքրքիր և ժամանակակից գաղափարներ, օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ, գրավելով ավելի ու ավելի մեծ և ակտիվ հանրային հետաքրքրություն։

Աշխարհով մեկ հայկական մշակութային հարստության փնտրտուք՝ գործընկերային և հովանավորական ցանցի ստեղծման օգնությամբ. Աշխարհով մեկ սփռված հայկական ժառանգության գործերի հայտնաբերում, խնամք, հնարավորության դեպքում՝ վերադարձ Հայաստան, անհնարինության դեպքում՝ տեղերում խնամակալ խորհուրդների ստեղծում կամ անհատների ներգրավում, համագործակցություն հայ համայնքների, բարերարների, եկեղեցու կառույցների, գիտական-թանգարանային հաստատությունների հետ և այլն։

Հայկական մշակույթը՝ համաշխարհային մշակույթի բնական մաս. ամբողջ ինքնատիպությամբ հանդերձ՝ կարևոր է հայկական մշակութային ժառանգությունը չմեկուսացնել համաշխարհայինից, հակառակը, այն մշտապես դիտարկել և հանրահռչակել որպես բոլոր ժամանակներում ակտիվ և կենսունակ մի տարր։ Այս առումով կարևոր է համագործակցությունը աշխարհի ամենատարբեր մշակութային կենտրոնների հետ, համատեղ նախագծերի իրականացումը։

Արցախի մշակութային ժառանգությունը՝ շարունակական ուշադրության կենտրոնում. Արցախյան մշակութային և հոգևոր կոթողների պահպանման և հնարավոր խնամքի կազմակերպման ուղիների որոնումը պետք է լինի շարունակական։ Միջազգային կազմակերպությունների, մշակույթի դեսպանների խմբերի, քրիստոնյա ուխտագնացների միջազգային խմբերի, քրիստոնեական միջազգային կառույցների և այլոց ներգրավմամբ պետք է հասնել այն բանին, որպեսզի հնարավոր դառնան այցելությունները՝ առնվազն իրավիճակի արձանագրման և վերահսկման նպատակով։

Միևնույն ժամանակ, Հայաստանում պետք է մեծագույն ուշադրություն դարձնել արցախյան ոչ մշակութային ժառանգության պահպանմանը՝ բարբառի, երգերի, բանահյուսության, պարերի և մյուս բոլոր բաղադրիչների։ Սրա վերաբերյալ պատրաստվում է առանձին ծավալուն ծրագիր։

Հայկական սփյուռքի հետ կապերը, Հայկական Աշխարհի միասնությունը պետք է լինեն աշխարհասփյուռ հայկական մշակութային հարստության համակողմանի պահպանության և արդյունավետ հոգածության կարևորագույն երաշխիք։

2. Ժամանակակից արվեստ, ստեղծարար արդյունաբերություններ

Ժամանակակից արվեստը նախ ստեղծագործող անհատն է։ Հայաստանի տարածքում ստեղծագործող և մեր այսօրվա մշակութային շերտն իր ինքնատիպ ստեղծագործությամբ հարստացնող յուրաքանչյուր անհատ Հայաստանի հարստությունն է։ Անհատական և խմբային ստեղծագործության խրախուսումը պետք է կարևորվի ոչ միայն զուտ մշակութային արտադրանքի ստեղծման, այլև հենց ստեղծագործական ընթացքի առումով։ Ստեղծագործող անհատների և խմբերի կարիքները, նրանց խրախուսման եղանակները պիտի լինեն պետական և համայնքային մշակութային պատասխանատու օղակների մշտական և դինամիկ ուշադրության կենտրոնում։

- Պետություն-ստեղծագործող հարաբերությունները պիտի լինեն հորիզոնական։ Արվեստագետը չպետք է լինի պետությունից ինչ-որ բան խնդրողի դերում։ Պետությունն ինքը պիտի ստեղծի մեխանիզմներ՝ արվեստագետի ստեղծագործական կյանքը խրախուսելու նպատակով։

- Պետական միջոցներով ֆինանսավորվող մշակութային հաստատությունների աշխատողները չպետք է դիտվեն որպես ստանդարտ պետծառայողներ։ Մշակույթի, արվեստի ոլորտի մարդիկ պիտի վայելեն բավարար ազատություն՝ ստեղծագործական արժեքավոր և ժամանակի շունչն արտահայտող գործեր ստեղծելու համար։ Գրաքննությունը և ինքնագրաքննության մղող մթնոլորտը պետք է անընդունելի համարվեն պետական հոգածության տակ գործող մշակութային հիմնարկներում։

- Արվեստի բնագավառների տարբերություններն արտահայտվում են նաև նրանց կարիքների տարբերությամբ։ Դժվար է բոլոր ոլորտների ստեղծագործական միավորների համար ապահովել ստեղծագործական ռեսուրսների հասանելիություն, եթե չկան նրանց կարիքների շուրջ իրական պատկերացումներ։ Այսօրվա գերկենտրոնացած նախարարության պայմաններում շատ փոքր դաշտ է մնում ազատ արվեստագետի և պետության իրական համագործակցության համար։

- Անհրաժեշտ է ժամանակակից արվեստին պետության հատկացրած միջոցները բաշխել նպատակային՝ ըստ ոլորտների։ Լավագույն եղանակը մշակութային անկախ գործակալությունները կամ հիմնադրամներն են, որոնք մասնագիտական խորհուրդների միջոցով կհարաբերվեն իրենց ոլորտների հետ՝ տնօրինելով պետության հատկացրած միջոցներն ըստ ոլորտի կարիքների։ Սա թույլ կտա միջոցները և ծրագրերը հասցնել ավելի մեծ քանակի ստեղծագործողների, կընդգրկի բազմազան քաղաքական հայացքների ստեղծագործողների և խմբերի, կստեղծի գործընկերային, հորիզոնական հարաբերություններ։

- Ստեղծագործական արհմիությունների խրախուսումը պետք է դառնա պետական մշակութային քաղաքականության նպատակներից մեկը։
 
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին 5 սխալ, որոնք մարդիկ անում են բանկային քարտ օգտագործելիս և դա կարող է թանկ արժենալՓոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին. ՔԿ Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում