Երևան, 19.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր Ավետիսյան

ԲԼՈԳ
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պարզ քաղաքացու աչքերով

Մի կողմից Հայաստանի ղեկավարը հայտարարում է, որ արդեն խաղաղություն է, մյուս կողմից՝ նույն ղեկավարը հայտարարում է, որ եթե ինձ չընտրեք, պատերազմ է սկսվելու։

Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ընդդիմությունը ռևանշիստական տրամադրություններ ունի, և իրենք ուշի-ուշով հետևում են Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին՝ փաստացի ակնարկելով, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Հայաստանի հետ՝ փաստացի հաստատելով Հայաստանի ղեկավարի այն պնդումը, որ եթե ինքը չընտրվի՝ պատերազմ է սկսվելու։

Արևմուտքը պատրաստվում է արդեն իսկ բացեիբաց պատերազմի մեր գլխավոր և միակ դաշնակից Ռուսաստանի հետ, բայց Հայաստանը այդ նույն Արևմուտքին հրավիրում է Հայաստան, այդ թվում նաև Զելենսկուն, և ստեղծում հակառուսական տրամադրություններ՝ առաջացնելով ակնհայտորեն Մոսկվայի, եթե չասենք՝ զայրույթը, ապա Հայաստանի անհասկանալի վերաբերմունքը
գործողությունների նկատմամբ, և հայտարարում է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ մնում է ԵԱՏՄ-ում, թե գնում է դեպի Եվրամիություն։

Ավելին՝ նախագահ Պուտինը հայտարարում է, որ չի բացառվում, որ առաջիկայում ԵԱՏՄ-ի նիստում քննարկվի Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության շարունակության խնդիրը։

Եվ ահա, նման իրավիճակում մենք տեսնում ենք քարոզարշավ, որտեղ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը ուրախ-զվարթ հանդիպում են ժողովրդին, պարում են, ուրախանում են, երգում են և ստեղծում են տպավորություն, որ ամեն ինչ նորմալ է, բոլոր խնդիրները լուծված են, և Հայաստանը գնում է դեպի զարգացում, այլևս խաղաղություն է, և այլն, և այլն...

Հիմա Հայաստանի պարզ քաղաքացին՝ տեսնելով իր շուրջ ձևավորված քաղաքական, աշխարհաքաղաքական գործընթացները և մյուս կողմից՝ իր քաղաքական էլիտաների պարն ու ուրախ տրամադրությունը, ի՞նչ պետք է անի, ի՞նչ ընտրություն պետք է կատարի, ինչպե՞ս պետք է ապրի։

Պարզ քաղաքացին ուղղակի կարող է խելագարության հասնել, եթե վերլուծի այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, և տեսնի, թե ինչպիսի ոչ ադեկվատ վերաբերմունք ունեն այդ ամենին մեր այսպես կոչված քաղաքական էլիտաները։

Ակնհայտ է, որ պատերազմում պարտված և անվտանգության ճարտարապետություն չունեցող երկրում ներքաղաքական օրակարգեր չեն կարող լինել։ Ցավալի է, որ սա չեն հասկանում մեր քաղաքական էլիտաները և չեն փորձում ամեն բան թողնել մի կողմ, այդ թվում՝ ընտրություններ կոչեցյալ ֆարսը, և զբաղվել երկրի անվտանգության ճարտարապետության վերականգնմամբ։

Ընտրությունների պետք է գնալ, երբ երկրի անվտանգության խնդիրները լուծված են, երբ թշնամիներդ, գեոպոլիտիկ խաղացողները հնարավորություն չունեն քո իսկ ընտրությունները օգտագործել քեզ շանտաժ անելու և քո երկիրն էլ ավելի թուլացնելու համար։

Սրանք պարզ քաղաքական ճշմարտություններ են, բայց քանի որ մեր էլիտաները շատ խելացի են և ամեն ինչ գիտեն, չգիտես ինչու այս պրիմիտիվ բաները չեն հասկանում։ Չեն հասկանում, քանզի առաջնորդվում են բացառապես սեփական անձնական շահերով և պայքարում են բացառապես իշխանությունը պահելու կամ իշխանության հասնելու նպատակով։

Մենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ, քանզի այս ընտրությունները մի կողմից դիտարկվում են այնպես, որ եթե մեր ժողովուրդը սխալ ընտրություն կատարի՝ պատերազմի մեջ է հայտնվելու, մյուս կողմից՝ այս ընտրություններն արդեն սկսում են ընկալվել այնպես, որ եթե մենք ճիշտ ընտրություն չկատարենք՝ Հայաստանի հակառուսական գործողությունները կարող են դիտարկվել արդեն ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլ նաև հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումը։

Մենք ապրում ենք նման իրավիճակում, և մեր ամենամեծ ձեռքբերումը, որպես ժողովուրդ, կլինի այն, որ գոնե «չխելագարվենք»։
 
Ղազախստանը դատապարտել է Սև ծովի ջրատարածքում նավթ տեղափոխող նավերի վրա հարձակումներըԱդրբեջանի ճնշմամբ «Հայոց ցեղասպանության» հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից. HaaretzՍպիտակ տունը չգիտի, թե ինչով կավարտվի Իրանի հետ պատերազմըԱդրբեջանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելՄեսսիի հուզիչ ուղերձը ԱԱ եզրափակչից առաջՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԿիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքըԵրևանը Եկատերինբուրգից դեպի արտասահման ամենահայտնի ավիաուղղություններից մեկն էԻսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացմանՄուրացանի փողոցում միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտվել է․ կա ձերբակալվածՎայոց ձորում 21-ամյա երիտասարդը ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել. նրան որոնում ենՎանաձորի լիճը պետք է բարեկարգել՝ պահպանելով այն որպես լողալու և նավակ վարելու համար նախատեսված հանգստյան գոտի․ Էդմոն ՄարուքյանԹրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև ԻրանըԱյս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա․ ՄբապեՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվումԻսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվելՀայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունումՆրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա Զելենսկի. Մենք հարվածել ենք Ստավրոպոլի երկրամասի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը Ձերբակալվել է 1 անձ և ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակիչում․ Մբապե Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա ՂահրամանյանՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել վարորդի մարմինը ՌԴ զինվшծ ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձшկում. կա զnհ և վիրավnրներ Ուկրաինայի ռшզմական ծախսերը գերազանցել են երկրի բյուջեն՝ ավելի քան երկու անգամ Կրшկոցներ՝ Երևանում․ կա զnհ և վիրավnր