Երևան, 12.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին պահպանել անձնական տվյալների պաշտպանության պահանջները

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նախընտրական շրջանում ստացվող ահազանգերի կապակցությամբ հիշեցնում է, որ քաղաքացիներին նախընտրական թեմաներով զանգեր, կարճ հաղորդագրություններ, էլեկտրոնային նամակներ կամ այլ ուղիղ հաղորդակցություն իրականացնելը պետք է կատարվի բացառապես օրինական հիմքով և անձնական տվյալների պաշտպանության պահանջների պահպանմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից։

«Վերջին շրջանում ստացվում են ահազանգեր այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր կամ դրանց հետ առնչվող անձինք քաղաքացիներին և իրավաբանական անձանց ուղարկում են նախընտրական բովանդակությամբ զանգեր, հաղորդագրություններ և փոստային նամակներ։ Հատկապես մտահոգիչ են այն դեպքերը, երբ տվյալ անձինք նախկինում որևէ կապ չեն ունեցել համապատասխան ուժերի հետ, չեն տրամադրել իրենց կոնտակտային տվյալները այդ նպատակով օգտագործելու համար և տեղեկացված չեն, թե իրենց անձնական տվյալները որտեղից և ինչ եղանակով են ձեռք բերվել։

Գործակալությունը շեշտում է, որ անձնական տվյալների, այդ թվում՝ հեռախոսահամարների, էլեկտրոնային փոստի հասցեների և այլ կապի միջոցների օգտագործումը նախընտրական նպատակներով չի կարող իրականացվել կամայական կերպով։ Անթույլատրելի է անձնական տվյալների հավաքումը, օգտագործումը կամ փոխանցումը, եթե բացակայում է դրա օրինական հիմքը, իսկ տվյալների սուբյեկտը տեղեկացված չէ իր տվյալների աղբյուրի, օգտագործման նպատակի և հիմքերի մասին։

Առանձնակի ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ իրավաբանական անձանց, մասնավորապես՝ անհատ ձեռնարկատերերին ուղարկվող հաղորդակցություններում ևս կարող են օգտագործվել նույնականացնող կամ կապի տվյալներ, որոնց մշակումը նույնպես պետք է համապատասխանի օրինականության և համաչափության պահանջներին։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, նախընտրական շտաբներին, նրանց անունից գործող անձանց, ինչպես նաև տվյալների հնարավոր մշակողներին՝ խստորեն պահպանել անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնց դեպքում անհայտ է տվյալների ծագումը, բացակայում է օրինական հիմքը կամ անձը ողջամտորեն չի կարող ակնկալել նման հաղորդակցություն ստանալ։

Միաժամանակ քաղաքացիներին և անհատ ձեռնարկատերերին կոչ ենք անում նման դեպքեր արձանագրելու դեպքում հնարավորինս պահպանել ստացված զանգերի, հաղորդագրությունների կամ նամակների վերաբերյալ տվյալները և համապատասխան ուսումնասիրություն իրականացնելու նպատակով դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ ք. Երևան, Կոմիտաս 54Բ հասցեով, կամ նամակ ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին»,-ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Թբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքովՆոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելՄոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է