Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

vfokuse.mail.ru-ն «Փորձագետ. Երևանյան գագաթնաժողովը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու և ինքնիշխանության կորստի նախաբանն է» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Պատմական գիտությունների դոկտոր և RUDN համալսարանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը vfokuse.mail. ru-ին ասել է, որ Երևանում տեղի ունեցողը ոչ միայն դիվանագիտական միջոցառում էր, այլ նաև նպատակային ընտրարշավ:

Փաշինյանը ցույց է տալիս, թե ուր է տանելու երկիրը և որ քաղաքական ուժերի վրա է հույսը դնում: Սա մանիֆեստ է: Արևմուտքը ցույց է տալիս իր աջակցությունը Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությանը և պատրաստ է ներդրումներ կատարել նրա քաղաքական ռեսուրսներում, բացատրել է փորձագետը: Սեմիբրատովի խոսքով, Փաշինյանը, սկսած 2018 թվականից, ունի արևմտամետ մոտեցում։ «Հիմա մենք տեսնում ենք ութ տարի առաջ նրա ասածի իրականացումը։ Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար, բայց Փաշինյանը շարունակում է հետապնդել իր սեփական օրակարգը՝ փորձելով նվազեցնել Ռուսաստանի դերը տարածաշրջանում»,- նշել է քաղաքագետը։

Փորձագետը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղղակիորեն է հայտարարել, որ Հայաստանում ցանկացած ռուսամետ ուժ չպետք է ենթարկվի քաղաքական հետապնդման։ «Բայց հիմա Ռուսաստանի պաշտոնական ռազմական դաշնակցի տարածքում անցկացվում է միջոցառում, որն ուղղված է Ռուսաստանի քաղաքական դատապարտմանը»,- ընդգծել է փորձագետը։

Քաղաքագետը պնդում է, որ ներկայիս գագաթնաժողովը անցկացվում է ընտրություններից առաջ Փաշինյանի դիրքերը ամրապնդելու համար։ «Քաղաքական ռազմավարության տեսանկյունից նրան անհրաժեշտ է վճռական հաղթանակ իր հակառուսական օրակարգն իրականացնելու համար։ Իսկ ընտրություններից հետո նա կարող է ավելի ակտիվորեն սկսել նախապատրաստվել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն և Շիրակից ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը», - բացատրել է նա։

Սեմիբրատովը քիչ հավանական է համարում, որ Հայաստանը նույն ճակատագրին կարժանանա, ինչ Ուկրաինան։ «Այն միտքը, որ Երևանը կբախվի իր սեփական հատուկ ռազմական գործողությանը, նման է «մարսեցիների վայրէջքին Երկրի վրա», - հայտարարել է փորձագետը,– Հայաստանի համար սպառնալիքը բոլորովին այլ է։ Այն գալիս է նրա հարևաններից, կոնկրետ՝ Թուրքիայից և Ադրբեջանից»։

Փորձագետը զգուշացրել է, որ եթե Հայաստանը մնա առանց Ռուսաստանի «անվտանգության հովանոցի», ապա հայկական պետականության գոյությունը հաջորդ 10-15 տարվա ընթացքում կարող է հարցականի տակ դրվել։ «Միջազգային իրավունքը, անշուշտ, լավ բան է, բայց Մեծ Թուրանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի աշխարհագրական միությունը, վերջիններիս համար խիստ ցանկալի սցենար կլինի։ Այս աշխարհաքաղաքական խաղում սխալ հաշվարկները կարող են թանկ նստել Հայաստանի վրա», - եզրափակել է Սեմիբրատովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին 5 սխալ, որոնք մարդիկ անում են բանկային քարտ օգտագործելիս և դա կարող է թանկ արժենալՓոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին. ՔԿ Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում