Երևան, 20.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է։ Ասված է Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բանտից հղված  աուդիոուղերձում։

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին և բարի կամքի մարդկանց։ Աուդիո հաղորդագրությունը NEWS.am-ին փոխանցվել է Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով, որը ներկայացնում ենք ստորև.

«Թանկագին հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, բարի կամքի մարդիկ աշխարհով մեկ, իրավապաշտպաններ, մարդու իրավունքների պաշտպաններ, լրագրողներ, ստիպված դիմում եմ ձեզ, քանի որ այլ այլընտրանք պարզապես չունեմ, դուք գիտեք, որ մենք արդեն երեք տարի այստեղ ենք, դատական գործընթացներ են գնում և, իհարկե մեծ խախտումներով, բայց վերջին այդ խախտումներին գումարվել է ևս մեկը, անհետացել են այստեղ վերաքննիչ դատարան ուղղված իմ նամակ բողոքները, որպեսզի նաև վերաքննիչ դատարանում վերանայվի այս գործը, իսկ մենք ուզում ենք դիմել միջազգային դատարան։

Ինձ իմ փաստաբանն է դրա մասին տեղյակ պահել մայիսի 7-ին, ասելով, որ վերջին օրն է դիմումների հանձնման։ Դա, իհարկե, անակնկալ էր, քանի որ վերջին օրը պետք է լիներ փետրվարի 25-ը, իսկ փետրվարի 23-ին ես երկու դիմում ուղարկել եմ մեկուսարանից, մի հատ էլ նամակ մեկուսարանի պետի միջոցով, խնդրանքով, որ սա ուղարկեն։ Եվ այդ ամենը անհետացել է, չկա։ Ստիպված ևս մի նամակ եմ գրել, բայց չգիտեմ պատասխանը, հետևաբար չի բացառվում, որ փորձ անեն, որ թույլ չտան, որպեսզի ես դիմումներս ներկայացնեմ Վերաքննիչ դատարան։

Բացի դրանից, ապրիլի 21-ի մեկուսարանից բանտ տեղափոխվելու ժամանակառգրավվել է նաև իմ վերջին եղույթը առաջին ատյանի դատարանում, 2025–ի դեկտեմբերի 19-ին։ Սա նույնպես ոչ այլ ինչ է, քան քայլ ոչնչացնելու բոլոր քննադատական ելույթները։ Հետևաբար, խնդրում եմ բոլորդ սա ընդունեք որպես տեղեկություն, միջազգային դատարանին որպես ի վարույթ, իսկ միջազգային հանրությանը ի գիտություն, որովհետև մենք ուզում ենք իսկապես դիմել միջազգային դատարան։

Հետևաբար կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ այս հարցում։ Ես սա անում եմ հանուն արդարության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, հանուն իսկական խաղաղության, և կարծում եմ՝ սա միակ ճանապարհն է այս ուղղությամբ։ Հետևաբար նաև կխնդրեի որպեսզի պահանջեք, խնդրեք, որպեսզի մեր վերջին ելույթները ձեզ տրամադրեն նաև տեսանյութով, եթե արդեն չեն ոչնչացվել։

Իսկ հիմա ես կուզենայի հակիրճ ներկայացնել դատական գործընթացը, ո՞վ է իմանում վաղը ինչ կլինի հետս, որպեսզի դուք տեղյակ լինեք ընդհանուր առմամբ, ինչ է կատարվում։ Այս դատավարությունը, որ ընթանում է, իհարկե, շինծու է, խախտվում են կոպտորեն բոլոր նորմերը, մարդասիրության, արդարադատության, արդարության, միջազգային իրավունքի, իրենց սեփական օրենսդրությունը։ Ես կոչ եմ անում, որպեսզի մեր հայրենանվեր հայությունը միավորվի և պաշտպանենք մեր իրավունքները, որովհետև մենք դիմելու ենք միջազգային դատարան։ Իրենց բոլոր փաստարկները շինծու են, փուչիկ են, շատ թույլ են։ Այս դատավարությունը ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է, էթնոքաղաքական լինչ է ուղղված մեր ժողովրդի անցյալին, ներկային և ապագային։

Այնքան շատ էին այդ չարաշահումները, խախտումները, որ նույնիսկ որոշ փաստաբաններ դրա մասին նշել են, հայտնելով, որ ժամանակը կգա, իրենց համար ամոթ կլինի այդ բոլոր խախտումների համար։ Ես կասեի նաև ցավոտ կլինի, որովհետև կան որոշ գաղափարներ, որոշ չգրված օրենքներ, գրված օրենքներ, հավատքի հետ կապված, որոնց խախտումը, այդ թվում, առավել ևս գիտակցաբար, կամավոր և հանդուգն որևէ մեկին չի ներվում երբևիցե։ Ես մեջբերել եմ նաև իրենց Ղուրանից մի ասացվածք, որտեղ ասվում է, որ Աստված չի սիրում հանդուգն և ինքնահավան, ինքնագոհ մարդկանց, և սա շատ կարևոր է։ Կարծում եմ, որ դա ունեցավ իր ազդեցությունը։

Այնքան շատ են այդ խախտումները, որ երբեմն նաև տրագիկոմեդիայի է հասնում։ Օրինակ, առաջին բանը, որ աչք է ծակում, դա այն է, որ մեղադրականում գրել են, որ ինձ մոտ խուզարկման ժամանակ հայտնաբերվել են երկու մետաղական իրեր՝ սպիտակ և դեղին գույնի, դրանք իմ ոսկյա վզնոցն է՝ խաչով և արծաթյա թզբեհը, երկուսն էլ ձեռքի աշխատանք է։ Հիմա դա նշում են որպես սպիտակ և դեղին գույնի ինչ-որ մետաղական իրեր։

Այնուհետև շատ հետաքրքիր է, այսպես կոչված, վկաների պարզաբանումները. մի վկա, որ ինձ առաջինը «ճանաչեց», ինձ ասաց՝ դու Վիտալի Բալասանյանն ես, քեզ լավ հիշում եմ, ծեծում էիր ինձ, խոշտանգում էիր։ Այնուհետև բոլորը ասեցին, որ նա այլ մարդ է, բայց սա չէր հանգստանում։ Իմ պաշտպանն ասաց, նա ինքը չի, սա պաշտպանին անպատվեց, հայ համարեց, հետո տեսավ, որ իրավիճակը բարդացել է, սկսեց ինչ-որ սիմուլյանտություն անել։

Մյուսը, որ ինձ «ճանաչեց», մի մարդ էր, որ ասում էր, որ ես իրեն խոշտանգում էի 1994 թվականի ձմռանը և ասում էր՝ չես փոխվել առհասարակ, հասակդ երկու մետր նույնն է, ոսկեգույն մորուքով, բեղերով և մազերով, ոչ մի ձևով չես փոխվել։ Դա էլ մեզ մատնանշելով ասում էր՝ մեզ ծեծում էին դաժան ձևով 93 թե 92 թվականին, կախել էինք գլուխը դեպի ներքև, յոթ օր պահել էինք այդ իրավիճակում, ծեծում էինք երկաթե ձողերով, ինչ-որ փայտերով։

Ես ասում եմ՝ նույնիսկ չղջիկները, որոնք միլիոնավոր տարիներ էվոլյուցիա են անցել, չեն կարող յոթ օր անընդմեջ կախված մնալ, ո՞նց ես դու կախված մնացել։ Հասկանու՞մ եք, նորմալ դատարանում պետք է առնվազն երեք պատասխան տրվի դրանց, կամ այդ մարդիկ պետք է ներողություն խնդրեն, կամ նրանց նկատմամբ պետք է բժշկական փորձաքննություն անել, միգուցե ինչ-որ խնդիրներ ունեն, կամ պետք է, որպես զրպարտություն համարեն և դատի տան։

Ոչ մի բան տեղի չունեցավ, հակառակը, նրանք գալիս էին բոլոր դատավարություններին, շատ ու շատ այլ նիստերի, և նրանց ցույց էին տալիս առաջին պլան, իրենց հեռուստատեսությանը։

Հետաքրքիր էր նաև այն, որ մի նախաքննության ժամանակ բերեցին և ցույց տվեցին ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանի նկարը, ասեցին, որ սա հայտնի մաֆիոզ է, զենք էր վաճառում։ Ես ասեցի՝ այդ մարդը դրա հետ կապ չունի, հետո պարզվեց, որ սա այլ Դավիթ Գալստյան է՝ «պատրոն Դավո» կոչված անձը։ Բայց խնդիրն այն է, որ այդ պատգամավորի նկատմամբ արդեն 73 անձ վկայություն է տվել և անձամբ, իբրև թե տեսել են իրեն։ Երբ ես պատմեցի, նրանք խառնվեցին իրար, գնացին, մոտ երկու ժամ հետո եկան, ասեցին փոխել ենք, կասեք, որ դուք փրկել եք Դավիթ Գալստյանի կյանքը։

Երբ մեզ մեղադրում էին տնտեսական ապօրինի գործունեության մեջ, ասում էին, որ չճանաչված պետությունները ապօրինի կազմավորում են և նրանց հետ տնտեսապես կապ ունենալ արդեն ինքնին հանցագործություն է։ Բայց ի՞նչ է տեղի ունեցել, դատավարության ժամանակ այդ թարգմանության սինխրոն սարքը պատրաստված է եղել Թայվանում։ Այսինքն իրենք դատում են անջատողականների, օգտագործելով անջատողական երկրի տեխնիկան, բայց ասում են, որ չի կարելի այդ պետությունների հետ կապ պահպանել։ Սա այն դեպքում, որ իրենց ղեկավարությունը միայն 2025 թվականին երկու անգամ է Չինաստան այցելել և այնտեղ հայտարարել, որ Թայվանը ճանաչում է Չինաստանի մաս։

Ես սա պատմում եմ փաստերից ելնելով, սա է իրավիճակը։ Կարծում եմ՝ կա պետական, աշխարհաքաղաքական ատելություն, ես դա մատնանշել եմ նաև իմ ելույթներում։

Հասարակ մարդիկ կապ չունեն, մարդիկ նորմալ են ամեն տեղ, և այստեղ իրոք շատ մարդ ենք տեսել, նաև շատ նորմալ մարդիկ, որոնք մեզ լավ են վերաբերվել։ Ընդհանրապես չկա վատ ազգ, դրա համար ես երախտապարտ եմ բոլոր նորմալ մարդկանց։ Հետևաբար ճշմարտությունը պետք է ասենք այնպիսին, ինչպիսին կա։ Մենք ուզում ենք, որ արդարություն լինի, դրա համար ներկայացնում ենք այս ամենը նաև միջազգային հանրությանը։

Օգտվելով առիթից ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր բարեկամներին, որոնք այս տարիների ընթացքում մեր կողքին էին, թե հայրենիքում, թե սփյուռքում, թե մեր բարեկամները աշխարհով մեկ տարբեր երկրներում, որոնք նույնիսկ ունեն իրար հետ լուրջ խնդիրներ։ Հատկապես ակտիվ է Եվրոպան, Ամերիկան, և դա շատ լավ է։

Պինդ եղեք, մեզ մոտ այս պահի դրությամբ դեռևս ամեն ինչ նորմալ է և բանտում և այլն։ Շատ շնորհակալություն, որովհետև այդ պայքարը ոչ միայն մեզ համար է, դա արդարության, մարդու իրավունքների, ժողովրդավարության համար է»,– հայտարարեց Դավիթ Բաբայանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Վաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըՍտամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՈսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում Մասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմը դիմել է վերաքննիչ քրեական դատարան Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութԱռաջիկա շաբաթվա ընթացքում սպասվող եղանակի մասին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին Փաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանԿինը մեղադրվում է իր 18-ամյա դստերը սպանելու մեջՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Ինչպես հասկանալ՝ թունավորումը ջրից է, թե սննդիցԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ի՞նչ գին կունենա գազը մինչև 2026-ի վերջըՍտամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) Հայաստանը գնում է դեպի ջրի խնդիր. ինչ կարող է լինել 5 տարի հետոԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար Ամփոփվեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները Վառելիքի իրավիճակը Ղրիմում և Սևաստոպոլում Պենտագոնը թաքցրել է Հորդանանում իրանական hարվածներից հետո տասնյակ վիրավnր զինվnրականների մասին տեղեկատվությունը. NYT Քաղաքական հաշվեհարդարի նոր սահմանը․ մորն արգելել են խոսել երեխայի հետ․ Էդմոն ՄարուքյանԿոտայքի մարզում 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավnրներ Գերմանիան որևէ գործնական քայլ չի ձեռնարկել Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու համար․ հայտարարություններ Մոսկվայից Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱնհրաժեշտ է միավորել իշխանություններից դժգոհ բոլոր քաղաքացիներին. Անահիտ ԱդամյանՄենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորություն. Թրամփ Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը Ավետիք Չալաբյան անձի մասշտաբի և ներուժի, սև մետալուրգիայի զարգացման, Չինաստանի հետ աշխատանքի փորձի մասին. Արմեն ՄանվելյանՀայաստանում կալանք տալու համատարած պրակտիկան բացարձակ անհամարժեք է և հակասում է մեր Սահմանադրությանը․ Ավետիք Չալաբյան Հենրիի սրտի վիրահատությունն անցել է բարեհաջող