Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ինչպես և կանխատեսելի էր, քարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ, և ընդդիմադիր առաջատար ուժերն էլ ստիպված են կոշտ արձագանքել Նիկոլ Փաշինյանի լկտի հայտարարություններին։ Քարոզարշավի առաջին օրվանից սկսած Փաշինյանը փորձել է ընդդիմությանը ներքաշել վիրավորանքների և հայհոյանքների դաշտ, իջեցնել քաղաքական խոսույթի մակարդակը և այդ կերպ փորձելով ընդդիմությանը ևս պարտադրել խաղի իր կանոնները։ Ըստ էության, ընդդիմությունը ստիպված, սակայն, պետք է մտներ նման խաղի մեջ, հակառակ պարագայում հայ հանրության մոտ սխալ պատկերացումներ կձևավորվեին, թե իբր ընդդիմությունը վախենում է Նիկոլ Փաշինյանից։ Երեկ Աջափնյակում քաղաքացիների հետ հանդիպմանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չափազանց կոշտ քննադատել է Նիկոլ Փաշինյանին և նրան «համբալ» անվանել։

«Լկտիությունն այսօր հասել է նրան, որ այսօր հարվածում է մեր ինքնությանը: Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ, խոսել եկեղեցու դեմ: Հիմա, այ համբա՛լ, ի՞նչ ունես դրա հետ: Ինչն է քեզ ստիպում, քո քայլերով ինչի ես ցավացնում ամբողջ մի ժողովրդին»,– իր ելույթում ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ի պատասխան՝ Փաշինյանը ողջ թիմով հարձակվել է երկրորդ նախագահի դեմ։ Քոչարյանն, ի դեպ, միակը չէ, որ կոշտացնում է հռետորաբանությունը։ Ավելի վաղ կոշտ հռետորաբանություն սկսել էին օգտագործել նաև «Միասնության թևերը», որի առաջնորդ Արման Թաթոյանը չի խորշում բավականին ցավոտ հարվածներ հասցնել Նիկոլ Փաշինյանին և իր թիմին։ Սա թեպետ հարկադրված, բայց օբյեկտիվ իրականություն է։

Ի դեպ, Փաշինյանը երեկ կրկին ակտիվացրել է մարտի 1-ի թեման՝ հայտարարելով, թե մարտի 1-ը 100 տոկոսով ու բոլոր մանրամասներով բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատազրկվի։ Ի պատասխան՝ Քոչարյանը ևս նշել է, թե մարտի 1-ի հիմնական մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Մարտի 1-ը ամենևին էլ Փաշինյանի խաղաքարտը չէ։ Դեռ 2021 թ․-ին էր նա հայտարարում, որ գործը բացահայտված է, բայց մինչ օրս որևէ մեկը այդ գործով չի ազատազրկվել և պատիժ չի կրել։ Ընդհակառակը, Սահմանադրական դատարանի որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանն ու նրա նախկին ենթակաները 2021 թ․-ին արդարացվել էին։ Եվ այժմ Փաշինյանի հայտարարությունները ընդամենը նպատակ ունեն մոլորեցնել իր իսկ ընտրողներին, և ոչ ավելին։

Սոնա Գալստյան

Հորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա ՏոնոյանՈստիկանությունը լքված մեքենայում հայտնաբերել է չորս գլխատված մարմին Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին Խոշոր վթար՝ Արարատում, անչափահաս ուղևորներ են տեղափոխվել հիվանդանոցՎիճաբանություն Կոտայքում, խաղադաշտում 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի, վիրավnր կա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՈ՞ր շրջանում կարկուտ կգաՍյունիքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծի է ենթարկել իրենՀյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել փողոց՝ հակամիգրանտական բողոքի ակցիաների Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ուկրաինան հարվածել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանի (տեսանյութ) Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Մինչև կեսօր ջուր չի լինելու՝ վթար է Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա 42-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Այսօր Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա․ Լուսինե Թովմասյան Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 10-ի համար Որպես մարզիչ գնացել էի «վա-բանկ», որպեսզի հաղթենք․ Եղիշե Մելիքյան Գալուզինը և Մուստաֆաևը քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային հարցերը Եվրոմիությունը պատրաստել է պատժամիջոցների 21-րդ փաթեթը. հարվածի տակ կհայտնվեն ՌԴ 90 բանկեր և կրիպտոցանցեր Դա ամենաբարդ սպորտաձևն է. Արման ԾառուկյանՀունիսի 10-ին, 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ում զգուշացրել են, որ նավթի համաշխարհային պաշարները ձգտում են դեպի բազմամյա նվազագույն ցուցանիշների Որպես մարզիչ գնացել էի «վա-բանկ», որպեսզի հաղթենք․ Եղիշե Մելիքյան Ամիսներ շարունակ լրիվ նույն ձևաչափով մեզ մոտ տեղադրված էր սիրտը, հետո կողպեքը․ խաչի 5-րդ օրը հիշեցին ինչ-որ «օրենք»․ Սիրուշո Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանՄիջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում Բախվել են 2 «Toyota Camry»-ները․ 1 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց Իշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացված42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ իրանագետ Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց պայքարը ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլում Այսօր երեկոյան սպասվում է Վեներայի և Յուպիտերի մերձեցում. Լևոն Ազիզյան Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին NASA-ն հայտնել է Artemis III առաքելության անձնակազմի անունները Վերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանՀայաստան-Մոլդովա հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով