Երևան, 12.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականի սկզբից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր թափով առաջ է մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը։ Առաջին հայացքից այն ներկայացվում է որպես «վերադարձի իրավունք», «մարդու իրավունքների» կամ «պատմական արդարության» հարց, սակայն բովանդակությամբ սա Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ երկարաժամկետ քաղաքական ճնշման հստակ գործիք է։

Ալիևի խոսույթում Հայաստանը կրկին ու կրկին ներկայացվում է որպես «պատմական ադրբեջանական տարածք»։ Այս մոտեցումը պատահական բառախաղ չէ։ Երբ պետության ղեկավարը մեկ այլ պետության տարածքը նկարագրում է այլ անունով, երբ Սյունիքի մասին խոսելիս օգտագործվում է «Արևմտյան Զանգեզուր» ձևակերպումը, իսկ Հայաստանի տարածքի վերաբերյալ՝ «Արևմտյան Ադրբեջան», դա այլևս դուրս է նույնիսկ կեղծ «պատմագիտական» քննարկումից։ Դա քաղաքական պահանջի նախապատրաստում է։

Բաքուն փորձում է այս վտանգավոր օրակարգը փաթեթավորել խաղաղ բառապաշարով։ Խոսվում է «խաղաղ վերադարձի», «տեղահանվածների իրավունքների», «մշակութային ժառանգության» մասին։ Սակայն այդ ձևակերպումների ներքո ձևավորվում է մի գաղափարական համակարգ, որի նպատակն է Հայաստանի նկատմամբ մշտական ճնշում պահել անգամ Ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո։

Ադրբեջանը այս թեման չի թողել միայն հայտարարությունների մակարդակում։ Ստեղծվել և պետական աջակցություն է ստանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։ Թեման ներմուծվում է կրթական, մշակութային, քարոզչական և մեդիա հարթակներ։

Այսինքն՝ խոսքը ոչ թե մեկ-երկու ելույթի, այլ պետականորեն կառուցվող քաղաքական գծի մասին է։ Առավել վտանգավորն այն է, որ Ալիևը փորձում է այս օրակարգը կապել տարածաշրջանային հաղորդակցությունների թեմայի հետ։

«Զանգեզուրի» և «Արևմտյան Զանգեզուրի» շարունակական շրջանառությունը ցույց է տալիս, որ Բաքուն Սյունիքի նկատմամբ ճնշումը պահում է ոչ միայն քարոզչական, այլև բանակցային դաշտում։

Այս պայմաններում Հայաստանի համար ամենավտանգավոր սխալը կլինի խնդիրը երկրորդական համարելը։

Մինչդեռ Հայաստանի իշխանությունների արձագանքը հաճախ մնում է անորոշ, ուշացած և «ցրողական»։ Նիկոլ Փաշինյանը, որը պարտավոր է հստակ պատասխանել՝ արդյոք Հայաստանի տարածքում ադրբեջանցիների զանգվածային բնակեցման որևէ օրակարգ գոյություն ունի՞, նախընտրում է խուսափել ուղիղ ձևակերպումներից։ Սա այն հարցը չէ, որի շուրջ կարելի է խոսել ընդհանուր բառերով կամ թեման շեղել այլ ուղղությամբ։

Եթե Ալիևը խոսում է «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» մասին, եթե ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառում է Հայաստանի տարբեր բնակավայրերի նկատմամբ պատմական հավակնությունների թեզեր, ապա Հայաստանի իշխանությունը պետք է շատ հստակ ասի՝ Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում որևէ օրակարգ, որը կարող է հանգեցնել Հայաստանի տարածքային, ժողովրդագրական կամ անվտանգային հավասարակշռության խախտման։

Հակառակ դեպքում լռությունը, խուսափողական պատասխանները և մշուշոտ ձևակերպումները հասարակության մեջ ստեղծում են հիմնավոր կասկած, որ իշխանությունը պատրաստ է քննարկման դնել անգամ այնպիսի հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ինքնիշխանությանը։ Իսկ երբ խոսվում է հարյուր հազարավոր ադրբեջանցիների հնարավոր «վերադարձի» կամ բնակեցման մասին, սա այլևս միայն դիվանագիտական թեմա չէ։ Սա ազգային անվտանգության հարց է։

Ադրբեջանի այս քաղաքականությունը պետք է դիտարկել ոչ թե առանձին հայտարարությունների, այլ ամբողջական ռազմավարության շրջանակում։ Նախ՝ ստեղծվում է պատմական նարատիվը, հետո ձևավորվում է «իրավունքի» լեզուն, ապա այդ թեման մտնում է միջազգային հարթակներ, իսկ վերջում վերածվում է բանակցային պահանջի։ Այդ ճանապարհը Բաքուն արդեն անցել է այլ ուղղություններով, և Հայաստանը իրավունք չունի կրկին ուշանալ։

«Արևմտյան Ադրբեջան» կոչվող թեզը Հայաստանի դեմ նոր ագրեսիայի գաղափարական նախապատրաստում է։ Այն կարող է չսկսվել կրակոցով, բայց սկսվում է բառերով, քարտեզներով, դասագրքերով, պաշտոնական ելույթներով և միջազգային լսարանին ուղղված քարոզչությամբ։ Իսկ նման գործընթացներին չպատասխանելը ոչ թե խաղաղասիրություն է, այլ վտանգավոր անպատասխանատվություն։

Հայաստանի իշխանությունը պետք է դադարեցնի երկիմաստությունը և հստակ հայտարարի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» գոյություն չունի, իսկ Հայաստանի ժողովրդագրական և տարածքային անվտանգությունը չի կարող լինել որևէ բանակցության առարկա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելՄոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար