Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 7-ին սպասվող ընտրությունները Հայաստանի համար շատ ավելին են, քան հերթական քաղաքական գործընթացը, քանի որ դրանք տեղի են ունենում այնպիսի ժամանակաշրջանում, երբ պետությունը կանգնած է միաժամանակ անվտանգային, աշխարհաքաղաքական, տնտեսական և արժեհամակարգային խորքային մարտահրավերների առաջ։ Այդ պատճառով ընտրական գործընթացը պետք է դիտարկել ոչ միայն որպես իշխանության ձևավորման մեխանիզմ, այլև որպես այն ուղղության ընտրություն, որով պետությունը փորձելու է արձագանքել գոյաբանական նշանակություն ունեցող խնդիրներին։

Քարոզարշավի մեկնարկից ի վեր քաղաքական ուժերն ու թեկնածուները ներկայացնում են երկրի ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումները, առաջնահերթությունները և զարգացման մոդելները, սակայն հանրային ուշադրությունը հաճախ կենտրոնանում է առավել տեսանելի ու հուզական շեշտադրումների վրա՝ արտաքին քաղաքական կողմնորոշումների, տարածաշրջանային խաղաղության կամ մեծ տերությունների հետ հարաբերությունների թեմաների շուրջ։ Միևնույն ժամանակ, առավել խորքային հարցը մնում է ստվերում՝ որքանո՞վ են այդ քաղաքական ուժերը պատկերացնում Հայաստանի ներքին ներուժի իրական ամրապնդումը և ինչպիսի՞ ռազմավարություն ունեն պետության դիմադրողականությունը բարձրացնելու համար։

Հայաստանի քաղաքական դիսկուրսում վաղուց ձևավորվել է մի վտանգավոր միտում, երբ արտաքին գործոնը սկսում է գերիշխել ներքինի նկատմամբ։ Քարոզչական հարթակներում հաճախ ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե արտաքին դերակատարների հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու պարագայում հնարավոր կլինի լուծել երկրի հիմնական խնդիրները՝ անվտանգությունից մինչև տնտեսական զարգացում։ Այս մոտեցումը, սակայն, պարունակում է լուրջ ռիսկեր, որովհետև պետության կենսունակությունը չի կարող հիմնվել բացառապես արտաքին հովանավորության կամ արտաքին միջավայրի բարենպաստության վրա։ Միջազգային հարաբերություններում նույնիսկ ամենամոտ գործընկերները, բնականաբար, առաջնորդվում են սեփական շահերով, իսկ փոքր պետությունների անվտանգության ու զարգացման հարցերը առաջին հերթին կախված են նրանց ներքին կազմակերպվածությունից, տնտեսական կարողություններից, հասարակական համախմբվածությունից և պետական ինստիտուտների արդյունավետությունից։

Հենց այս համատեքստում է առանցքային դառնում այն հարցը, թե քաղաքական ուժերը ինչ պատկերացումներ ունեն Հայաստանի ներուժի մասին։ Խոսքը միայն տնտեսական ցուցանիշների կամ առանձին ծրագրերի մասին չէ, այլ այն ամբողջական համակարգի, որի վրա կառուցվում է պետության երկարաժամկետ կայունությունը։ Ներքին ռեսուրսը ենթադրում է ոչ միայն տնտեսական աճ, այլ նաև կրթական համակարգի որակ, գիտատեխնոլոգիական զարգացում, արդյունաբերական կարողություններ, էներգետիկ անվտանգություն, ժողովրդագրական կայունություն, մշակութային ինքնություն և ազգային համախմբվածություն։ Եթե քաղաքական ուժերը կենտրոնանում են միայն արտաքին քաղաքական հավասարակշռությունների վրա՝ անտեսելով այս հիմքերը, ապա նրանց առաջարկած մոդելը դառնում է խոցելի և կախված արտաքին փոփոխություններից։

Տարածաշրջանային խաղաղության թեման ևս, որը ներկայում ակտիվորեն օգտագործվում է քաղաքական օրակարգերում, պահանջում է ավելի խորքային գնահատում։ Խաղաղությունը, անշուշտ, ցանկացած պետության համար կարևոր նպատակ է, սակայն քաղաքական ուժերի գնահատման հիմնական չափանիշը պետք է լինի ոչ միայն այն, թե ինչպես են նրանք խոսում խաղաղության մասին, այլ այն, թե ինչպիսի ռազմավարություն ունեն այն իրավիճակի համար, եթե խաղաղությունը չապահովվի, կամ եթե տարածաշրջանային լարվածությունը պահպանվի։ Հայաստանի աշխարհագրական և քաղաքական դիրքը այնպիսին է, որ անվտանգության սպառնալիքների ամբողջական վերացումը տեսանելի ապագայում դժվար է պատկերացնել։ Հետևաբար, կարևոր է հասկանալ՝ տվյալ քաղաքական ուժը ինչպե՞ս է պատկերացնում պետության դիմադրողականության բարձրացումը ճգնաժամային պայմաններում, ինչպե՞ս է պատրաստվում զարգացնել պաշտպանական, տնտեսական և ինստիտուցիոնալ կարողությունները, և որքանո՞վ է նրա քաղաքականությունը հիմնված ռեալ ռիսկերի հաշվարկի վրա, այլ ոչ միայն ցանկալի սցենարների։

Այս հարցադրումների ֆոնին առանձնահատուկ նշանակություն է ստանում ազգային արժեհամակարգի խնդիրը։ Պետության ներուժը հնարավոր չէ ամրապնդել միայն տնտեսական կամ տեխնիկական միջոցներով, եթե բացակայում է այն արժեհամակարգային հիմքը, որը ձևավորում է հասարակության համախմբվածությունը և դիմադրողականությունը։ Ազգային ինքնության, մշակութային շարունակականության և հանրային համերաշխության թուլացումը երկարաժամկետ հեռանկարում կարող է ավելի մեծ վտանգ ներկայացնել, քան նույնիսկ արտաքին ճնշումները, որովհետև այն խարխլում է պետության ներսից վերարտադրվելու կարողությունը։ Այդ պատճառով կարևոր է հասկանալ՝ քաղաքական ուժերը ազգային արժեհամակարգը դիտարկո՞ւմ են որպես պետականության ամրապնդման հիմնասյուն, թե՞ որպես երկրորդական կամ խոչընդոտող գործոն, որը պետք է աստիճանաբար վերափոխվի գլոբալացվող աշխարհակարգի պահանջներին համապատասխան։

Այստեղ առաջանում է նաև ավելի բարդ հակասություն։ Մի շարք քաղաքական ուժեր մի կողմից խոսում են Հայաստանի հզորացման անհրաժեշտության մասին, սակայն մյուս կողմից հանդես են գալիս այնպիսի մոտեցումներով, որոնք կարող են թուլացնել ազգային ինքնության, պատմական հիշողության և մշակութային ինքնապաշտպանության մեխանիզմները։ Այս պարագայում առաջանում է հիմնարար հարց՝ հնարավո՞ր է արդյոք կառուցել ուժեղ և ինքնաբավ պետություն՝ առանց ամուր արժեհամակարգային հիմքի։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ երկարաժամկետ դիմադրողականություն ունեցող պետությունները սովորաբար ունեն ոչ միայն տնտեսական կամ ռազմական ռեսուրսներ, այլ նաև ինքնության հստակ գիտակցում և համախմբող գաղափարական առանցք։

Ընտրությունների համատեքստում կարևոր է նաև տարբերակել պոպուլիստական խոստումները ռազմավարական մտածողությունից։ Քաղաքական ուժերը հաճախ ձգտում են ներկայացնել արագ լուծումներ կամ առավել գրավիչ սցենարներ՝ հաշվի առնելով հանրային սպասումները, սակայն իրական պետական կառավարումը պահանջում է ոչ թե կարճաժամկետ ազդեցություն, այլ երկարաժամկետ պլանավորում։ Այդ պատճառով ընտրողի համար առանցքային հարցը պետք է լինի ոչ միայն այն, թե ով ինչ է խոստանում, այլ այն, թե որքանով են այդ խոստումները հիմնված Հայաստանի իրական ռեսուրսների, սահմանափակումների և հնարավորությունների վրա։

Այս ընտրությունները, հետևաբար, պետք է ընկալվեն ոչ թե որպես հերթական քաղաքական մրցակցություն, այլ որպես գաղափարական և ռազմավարական ընտրություն Հայաստանի ապագայի վերաբերյալ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանՏղամարդը ներխուժել է նախկին կնոջ տուն և դանակահարել նրա 5-ամյա որդունԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՈ՞ր միրգն ու բանջարեղենը կարող են թանկանալ այս տարի. ինչ են կանխատեսում մասնագետներըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԵթե մարդն անում է այս 6 բանը, նշանակում է՝ նա բարձր ինտելեկտ ունիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին