Երևան, 14.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ տղա էր Մխիթարս։ Եթե բակում կամ որևէ տեղ վեճ լիներ, նա միշտ կգնար, կհաշտեցներ բոլոր կողմերին, խոսքով բացատրելուն էր կողմնակից։ Իր 18 տարեկան հասակում շատ հասուն էր, խելացի, կազմակերպված։ Աշխատասեր էր, երբ իրեն ասում էի՝ եթե քեզ գումար է պետք, ասա, քեզ կտամ, միշտ արձագանքում էր. «Պա՛պ, թող ես կյանքի բոլոր փուլերով էլ անցնեմ»։ Սպորտով էր զբաղվում՝ մարտեր առանց կանոնների։ Կոփված էր, պատրաստված։ Ղարաբաղում Հայաստանի չեմպիոն դարձավ, պետք է արդեն Իտալիա մեկներ, բայց համավարակի շրջանն սկսվեց, ճանապարհները փակվեցին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է պարոն Կորյունը՝ Մխիթարի հայրիկը։ Մխիթարը ծնունդով Էջմիածնից է, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Մի ժամանակահատված ընտանիքը բնակվել է Ռուսաստանում, բայց Մխիթարը հստակ որոշում է կայացրել՝ պետք է ծառայի բանակում։ Սիրով է Մխիթարը 2020 թվականի հունիսի 17ին մեկնել ժամկետային ծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Ղարաբաղում էր չեմպիոն դարձել, այնտեղ ծառայելու միտքը սիրեց։ Իհարկե, հետո, երբ արդեն այնտեղ էր, զանգեց. «Պա՛պ, ամայի դաշտ է, մի ծառ չկա»։ Ես էլ անգամ կատակեցի, թե նա մրցաշարի ժամանակ միայն շենքերում է եղել, իրեն թվացել է՝ այնտե՞ղ է ծառայելու։ Շատ ինքնուրույն է եղել։ Ճամբարներ էր գնում, մեզ միշտ ասում էր. «Թողեք մի քիչ կոփվեմ, ձեզանից հեռու լինեմ, կարոտին դիմանամ, ի վերջո, բանակ եմ գնալու»: Չնայած երկու ամսից մի փոքր ավելի ժամանակվա ծառայող էր, բայց շատ մեծ հարգանք էր վայելում թե՛ հրամանատարների, թե՛ ծառայակից ընկերների կողմից»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Մխիթարս բարձր ջերմություն ուներ։ Իրեն ասում էի, որ գնա «սանչաստ», բայց որքան էլ վատ լիներ, այնտեղ գնալ չէր սիրում։ Բուժակն իրեն տանում է այնտեղ, քանի որ ջերմությունն ավելի է բարձրանում։ Իրենց ճաշարանի հատվածը սկսում են ռմբակոծել։ Տղաներից մեկն է պատմել, որ Մխիթարը կաթիլայինի ասեղը հանել է երակից ու գնացել վիրավոր տղաներին օգնելու։ Վիրավոր տղաներին տեղափոխում են Ստեփանակերտի հիվանդանոց, Մխիթարին էլ են ցանկացել տանել, նա չի համաձայնել՝ ես մնում եմ։ Զենքը վերցրել է, տաքության մեջ ուղևորվել դիրքեր»։ Սեպտեմբերի 27-ին նամակ է գրում մայրիկին. «Մե՛րս, որ զանգեք, չվերցնեմ, չմտածեք, ամեն ինչ լավ է, ձեզ լավ նայեք, մինչև զանգեմ, սիրում եմ ձեզ, կյանքերս»։

Ընտանիքը երեք օր որդու հետ կապ չի ունեցել։ «Զանգեց, զրուցեցինք, ասում էր, որ ամուր մնանք։ Տատիկի հետ խոսելիս հուզվել էր, ասել՝ ընկերս կողքիս զոհվեց։ Եվ նաև պատմել՝ երբ օդային հարված եղավ, խաչս կոտրվեց, ամեն անգամ միացնում եմ իրար, համբուրում, դնում թևիս գրպանի մեջ»։

Հոկտեմբերի 6-ի գիշերը՝ լույս 7-ին, տղաներին տեղափոխում են Հադրութ։ «Նահանջի հրաման էին տվել, տարել Հադրութի դպրոց։ Իր մոտ հեռախոսներ կային, բայց հասկանում էինք, որ չէր ուզում անընդհատ զանգել, մեզ անհանգստացնել։ Եթե ցանկանար, տուն էլ կգար, ինքը ֆիզիկապես պատրաստված էր, կոփված, բայց երբեք իր ընկերներին մենակ չէր թողնի։ Անգամ Հադրութի դպրոցում ընկերն ասել է՝ արի, չորրորդ վաշտի հետ գնանք, չի համաձայնել՝ բա տղե՞րքը»։

Հոկտեմբերի 9-ի երեկոյան տղաներին բարձրացնում են Խուռհատ սար։ «Այդ ժամանակ մայրիկին նամակ էլ է գրել։ Հոկտեմբերի 10-ի առավոտյան ևս նամակ է գրել։ Զանգահարում էինք, բայց չէր պատասխանում։ Հետո արդեն տղաները պատմեցին։ Դիպուկահարի կրակոցից սերժանտի ձեռքը կտրվել է։ Մխիթարն իրեն չի կորցրել, գրկել է տղային ու, սարն իջեցնելով, տեղափոխել իրենց ուազիկի մեջ։ Իրեն ասել են՝ արի, գնանք Ստեփանակերտ, բոլորիս դու ես փրկել»։ Բայց Մխիթարը կրկին մերժել է՝ տղերքը մնացին։ Ընկերներին թողել է մեքենայի մոտ և ինքը կրկին բարձրացել սարը։ «Ընկերներն են ասում՝ շանսեր շատ ուներ մարտի դաշտից ավելի ապահով վայր տեղափոխվելու, բայց որոշել էր մնալ։ Բոլորին օգնել է, դուրս բերել վտանգավոր հատվածներից։ Օրեր շարունակ անօդաչուների, «բայրաքթարի», կրակների տակով է անցել, ամսի 10-ին իբր բարձրացրել են ապահով վայր»։ Բայց տղաները դեմ առ դեմ հանդիպել են թշնամուն, մարտի բռնվել։ «Տղաներից մեկն է պատմում. «Սարն իջնում էինք, հասանք մի կետի, ես թռա, Մխիթարը չհասցրեց»։ Ենթադրում եմ, որ սարի վերևի հատվածից նռնակ են նետել տղայիս ուղղությամբ»։

Հոկտեմբերի 10-ին է անմահացել Մխիթարը, չնայած փաստաթղթերում որպես զոհվելու օր նշել են հոկտեմբերի 11-ը։ Իսկ հետո սկսվում են որոնողական աշխատանքները։ Մխիթարի հայրիկը մի քանի ծնողների հետ ևս մասնակցել է այդ աշխատանքներին։ «Այնպիսի պատկերներ եմ տեսել, որ նկարագրելու չէ, քարանում ես այդ ամենը տեսնելով։ Ողջ մնացած մարդկանց ևս կարողացել ենք գտնել»։ Նոյեմբերի 23-ին Մխիթարի և մի քանի տղայի մարմին տեղափոխում են Գորիս։ Հայրիկը փնտրում էր որդուն։ Ի վերջո, գտնում է։ Զինվորական գրքույկը Մխիթարի գրպանում է եղել։ Ընտանիքը որդուն հուղարկավորել է հունվարի 24-ին՝ ԴՆԹ հետազոտությամբ նրա ինքնությունը հաստատվելուց հետո։ Նրանք չեն կարողացել վերջին հրաժեշտը տալ իրենց որդուն, գրկել նրան։ Հայրիկն ասում է՝ Մխոյիս ճակատը համբուրելու հնարավորությունից անգամ զրկվեցի։

Հարազատ դպրոցում Մխիթարի անունով դասասենյակ է բացվել, նրա կիսանդրին տեղադրվել, շենքի բակում էլ՝ խաչքար, որը տեղադրվել է ոչ միայն Մխիթարի, այլ 44-օրյա պատերազմում անմահացած բոլոր տղաների հիշատակին։ Այս ամենն ընտանիքն արել է սեփական միջոցներով, նպատակը որդուն նաև այս ձևով ապրեցնելն է, նրա անունը վառ պահելը։

Ապրելու ուժի մասին։ «Փոքր տղաս մեզ ապրելու ուժ տվեց, իր մասին պետք է մտածենք։ Նա էլ է շատ ծանր տանում եղբոր կորուստը։ Անընդհատ գնում է Մխիթարիս մոտ։ Մեր ապրելու և գոյատևելու պատճառն ու իմաստը մեր Ալբերտ որդին է։ Մխոս միշտ ասում էր՝ էս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք։ Կարծես ինչոր բան զգար»։

Հ. Գ. - Մխիթար Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորվել է Էջմիածնի Տնկարանի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում առաջիկա օրերին 54 միլիոն մարդ կհայտնվի փոթորիկների, շոգի և հեղեղումների վտանգի տակ Կալիֆոռնիայում հսկայական պահեստի հրդեհից հետո թունավոր ծուխը պատել է քաղաքը Միրգ, որի կանոնավոր օգտագործումը ազդում է շաքարի մակարդակի և արյան անոթների վիճակի վրա Հանտավիրուս․ նոր զարգացումներ և մասնագետների զգուշացումներ Պուտինի հիմնական ուղերձը՝ պատերազմի վերաբերյալ Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու Իրանը ձեռնարկել է աննախադեպ անվտանգության քայլեր Լավրովը խոսել է Ուկրաինայի պատերազմի և տարածաշրջանային զարգացումների մասին 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում Նարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱրտակարգ դեպք․ Վեդիում 14–ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները Արտակարգ իրավիճակ Մոսկվայում․ հորդառատ անձրևների հետևանքով քաղաքը ջրի տակ է մնացել․ տեսանյութ «Վերադարձ տուն»․ Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկ» Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը Կրակը չի մարում․ ռուս-ուկրաինական պատերազմը մտնում է նոր վտանգավոր փուլ Համաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլորի համար․ Թրամփ 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Սա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՀԱՄԱՍ-ը հաջողություն է մաղթել Իրանին ԱՄՆ-ի հետ բանակցություններում Reuters․ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնության, սակայն Հորմուզի նեղուցի շրջանում լարվածությունը պահպանվում է Փաշինյանը Միացյալ Թագավորության ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն է մաղթում Մեկ պատվաստանյութ՝ թմրանյութերի մի ամբողջ դասի դեմ. մշակվել է ափիոնանման նյութերի դեմ պայքարի նոր մոտեցում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Լիբանանում գնահատել են Իսրայելի հետ հակամարտության տնտեսական վնասը Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Կյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ Խաչատրյանը Թրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը Լիբանանի հարավին հասցված իսրայելական նոր ավիահարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել. զոհերի թվում քաղաքապետ կա Անգլիայի հավաքականում միայն մեկ համաշխարհային մակարդակի խաղացող կա. Նևիլ Ռուսաստանում մեկնաբանել են դեպի Ղրիմ տանող կամուրջների վրա հարձակումը 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԻրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Ընտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԻսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումը կիրակի օրը տեղի չի ունենա Նիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ «Ոսկե ծիրան» 2026-ի գլխավոր պաստառն այս տարի նվիրված է պոեզիային