Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մի խաղ, երկու դերակատար․ ինչպես Ալիևն օգտագործեց Փաշինյանի սխալները․ Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակիրճ այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը:
 
2018թ.-ից, զավթելով իշխանությունը, Փաշինյանը՝ իբրև թե ինքնիշխանության «վերականգնման» անվան տակ, աստիճանաբար սկսեց վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դա երևում էր Արցախի հարցից, ԵԱՀԿ Մինսկի խմբում վարած բանակցություններից և արված հայտարարություններից: Դա երևում էր ՀԱՊԿ-ի հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշումներից, գ-լ/գ-տ Յուրի Խաչատուրովի հետ կապված վերաբերմունքից, դա երևում էր ի հաշիվ Ռուսաստանի՝ Արևմուտքի հետ հարաբերությունների կառուցման փորձերից, դա երևում էր ՌԴ նախագահի ընդունելության արարողակարգերից և այլ գործընթացներից:
 
Այդ ընթացքում Ալիևն ակտիվորեն զարգացնում ու ջերմացնում էր Բաքվի ու Մոսկվայի կապերը՝ կուլիսներում ավելի սրելով Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները:
 
Արդյունքում Ալիևը «քարտ բլանշ» ստացավ՝ Թուրքիայի, Պակիստանի, Ուկրաինայի, Իսրայելի և այլ երկրների «աջակցությամբ» հարձակվելով ու օկուպացնելով Արցախի զգալի մասը:
 
Արևմուտքը մեզ որևէ աջակցություն չկարողացավ կամ չցանկացավ ցուցաբերել: Իսկ Մոսկվան ընդամենը զբաղված էր պատերազմը կանգնեցնելու փորձերով (հոկտեմբերի 5, 9-10, 19, նոյեմբերի 8):
 
Նույն պարտիան տեղի ունեցավ 2022-23թթ., երբ Երևանն առանց հիմնավոր պատճաների, դեպի Արևմուտք թեքվելու փորձեր անելով՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում հրաժարվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի Խմբից, հրաժարվեց Արցախից, հրաժարվեց ռուսական խաղաղարար առաքելությունից և իրավունք տվեց Ալիևին անկաշկանդ գործել ընդդեմ Արցախի և արցախահայության: Ալիևին, նման «նվեր» նույնիսկ Էրդողանը չէր կարող տալ:
 
Կրկին զարգացնելով հարաբերությունները Մոսկվայի հետ, օգտվելով հայ-ռուսական վատացող հարաբերություններից՝ Ալիևը նախ բլոկադայի ենթարկեց, ապա ռազմական նոր ագրեսիայի միջոցովամբողջովին հայաթափեց Արցախը: Արևմուտքը կրկին ոչնչով չօգնեց Արցախին ու Հայաստանին: Իսկ ռուսական խաղաղարարներն դարձան արցախահայության բռնի տեղահանման լուռ վկաները:
 
Արցախի օկուպացիայից հետո, Ալիևն ու Փաշինյանն անցան հաջորդ պարտիային՝ Սյունիքին («Զանգեզուրի միանցք»), և ԹՐԻՓՓ-ի գաղափարը նրանց տարավ Վաշինգտոն: Զուգահեաբար, օգտվելով հայ-ռուսական ավելի վատացող հարաբերություններից, իր հակառուսական օրակարգերով ու էներգետիկ շահերով, ԵՄ-ն շտապում է տեղավորվել Հարավային Կովկասում:
 
Կարծում եք ԵՄ-ի գալուց շահելու է Հայաստանի Հանրապետությու՞՞նը: Իհարկե ո՛չ: Նորից շահելու է Ադրբեջանը: Հայ-ռուսական հարաբերությունների վատացման ֆոնի վրա, Ալիևը կրկին սերտացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հույս ունենալով իր վրա վերցնել այն ֆունկցիաները, որոնք դեռ ունի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում (այդ թվում նաև Արևմուտքի դաբրոյով): Ալիևը հույս ունի նաև, սահմանազատման անվան տակ արմատավորվել Հայաստանում, ՀՀ-ում բնակեցնել ադրբեջանցիերի որոշ զանգված, խաղաղության անվան տակ լիովին խարխլել ՀՀ անվտանգությունը, թուլացնելով տնտեսությունը՝ մեծ թափ հաղորդել արտագաղթին, տարբեր պատրվակներով քանդել ազգային կուսակցությունները, ազգային եկեղեցին ու ազգային օրակարգերը (անգիտակից մարդկանց մի մասը դա կողջունի) և այլն:
 
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օդ ու ջրի պես պետք է Իլհամ Ալիևին՝ հակառուսական (պրոթուրքական) վերջին պարտիան՝ Հայաստանի շահերի հաշվին խաղարկելու համար: Արևմուտքը դեմ չի, որովհետև իր համար միևնույն է, Հարավային Կովկասում գործ կունենա Բաքվի՞ հետ, թե՞ Երևանի հետ: Կարևորն իրենց շահերն են: Նույն կերպ են մտածում նաև ՌԴ-ում:
 
Եթե հունիսի 7-ին, ՔՊ-ն պարտվի և Հայաստանում իշխանություն փոխվի՝ ապա և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը, և՛ Պեկինը, և՛ Բրյուսելն այլևս չեն կարող անտեսել հայկական շահերը, և կսկսեն լրջորեն վերաբերվել հայ ժողովրդի դերակատարմանը:
 
Իսկ, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց՝ համարեք, որ Հայաստանի ապագայի հետ կապված հարցերը քննարկվելու և լուծվելու են Բաքվում կամ Անկարայում: Դրա նախադրյալները ստեղծել է ՔՊ կառավարությունը՝ նախորդ տարիների ընթացքում:

Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունում Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱրարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ռեալ»-ը հայտարարել է Իբրահիմա Կոնատեի տրանսֆերի մասին. պաշտոնական Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններովՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան Եթե шյրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ ՄխիթարյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՍա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինըՄոսկվան ու Կիեւն աճյուններով են փոխանակվել Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն Քրեական գործե՞ր, թե՞ քաղաքական պայքարԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստինԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. նրանց վերադարձը «հայրենի հողեր» ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է. Ազիզ Ալեքբերլի Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրըՊերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են թոշակառու ամուսինների կողմից խնամվող 150 հնդկահավերն ու 30 բադերը. թռչնագոմերում ու տան հողամասի տարբեր հատվածներում հայտնաբերվել են սատկած թռչուններ․ ՏԵՍԱՆՅՈւԹ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՔաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնասԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱրշակ Կարապետյանի ահազանգը․ Հայաստանը կանգնած է կործանման եզրինԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների