Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մերժվածության համը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանն ակնհայտորեն մերժված է հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից: Ի լրումն ամենի, դա շատ լավ երևում է նաև հենց իրենց հավաքներից, որտեղ, եթե նույնիսկ մի 300-400 մարդ է երևում կադրում, ապա 200-250-ը «աջակցման շրջիկ խմբերի» անդամներն են, այսինքն՝ իրենց հետ բերածները: Գումարած՝ ամենուրեք մարդիկ արտահայտում են իրենց դժգոհությունը, ատելությունը, զզվանքը այս իշխանություններից:

Ու Փաշինյանը, քպական «կարկառունները» ամենօրյա ռեժիմով դեմ առ դեմ հանդիպում են իրականությանն ու դրանից ընկնում են էլ ավելի ուժեղ ջղաձգումների մեջ: Հատկապես Փաշինյանը և հատկապես վերջին մի քանի օրերին նման բոլոր դեպքերում կորցնում է ինքնատիրապետումը, գոռգոռում, քաշքշում մարդկանց, աջուձախ վիրավորում, սպառնում:

Թեպետ նախընտրական քարոզչությունը, ըստ տրամաբանության, այն մասին է, որ մարդկանց դեպի քեզ գրավես, փորձես համոզել, որ քո ծրագիրը, քո մոտեցումներն են գրավիչ և այլն, սակայն Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սա մեր կողմնակիցների հավաքն է, ով համաձայն չէ, թող հեռանա: Բնութագրական էր հատկապես այն խայտառակ պահը, երբ Ազատի «կացարանում» ողջ-ողջ այրված զինվորներից մեկի պապիկը մոտեցավ, բայց Փաշինյանի հրահանգով ոստիկանները տարեց մարդուն սկսեցին քաշքշելով հեռացնել ու նրանցից մեկը ձեռքի ափով փակեց հայ մարդու բերանը: Հենց այս պատկերն է փաշինյանական իշխանավարման «ժողովրդավարության» իրական խորհրդանիշն ու պատկերը:

Բայց դա՝ դեռ իր հերթին: Բացի այն, որ Փաշինյանն ու իր ՔՊ-ն մերժված են, բայցի այն, որ այդ մերժվածության դառնահամից նրանց (նրա) վարքն ու գոռգոռոցը դառնում են անկանխատեսելի ու հիպեր-ագրեսիվ, նրանց քարոզարշավը դարձել է ամենատոքսիկը:

Տեսեք, Նիկոլ Փաշինյանն ուր գնում է՝ աղմուկ, սկանդալ, քաշքշոց, հարայ-հրոց, գոռգոռոց, հետո՝ հանիրավի ձերբակալվածներ, բերման ենթարկվածներ:

Բայց նրա մերձավոր շրջանակի քպականներն էլ պակասը չեն: Դե, ինչ տեսնում, սովորում են: Ոստիկանության ետևում թաքնված՝ հրամայում են, թե՝ սրան բռնեք, նրան բռնեք: Հոխորտում են, թե «տրորելով կանցնենք»: Ախր, նույն այդ քպականները, հատկապես նրանք, որ 2017-ի ԱԺ ընտրություններին էին մասնակցում, երբ նույն փողոցներում քայլում էին, ընդամենը մի 2-3 հոգի էր իրենց ուղեկցում, իսկ տեղի որևէ բնակչի չէին էլ հետաքրքրում: Հիմա ոստիկանների ետևում կանգնած՝ «դուխով» են դարձել, հայ մարդկանց սպառնում են տրորել, հայ մարդ են տեսնում թե չէ, վրան գոռում են՝ «դու ինչի՞ չես մեռել...»:

Տարօրինակ է, մի՞թե այդպես էլ չեն հասկանում, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ: Առավել ևս՝ այս իշխանությունը, մանավանդ այն աղետներից, հազարավոր մահերից ու ծանրագույն կորուստներից հետո, որ բերել են մեր համբերատար ու աշխատասեր ժողովրդի գլխին: Ախր վաղը, երբ իշխանություն չունենան, մեկ հոգի անգամ կողքները չի կանգնելու:

Թեպետ, գուցե գիտակցելու արդյունքն է հենց նման պահվածքի պատճառը: Մերժվածության համը երևի շատ դառն է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը 19-ամյա ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանըՄենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կանԱրման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. Լևոն Ազիզյան Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՓոխարժեքների տատանումներ Հայաստանում․ ինչ են ցույց տալիս վերջին տվյալներըՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Աշխարհի առաջնությունը չեն հաղթում առաջին խաղով. Անչելոտին՝ Մարոկկոյի դեմ գրանցված սայթաքման մասինՌիո դե Ժանեյրոյում օդում 2 ուղղաթիռ է բախվել․ զոհվել է առնվազն 6 մարդՔաղցկեղ, որը «սպասում է 40 տարի». մեզոթելիոմայի թաքնված համաճարակ ԱՄՆ-ում Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող Երգիչ Ջեյսոն Դերուլոյին համացանցում խստորեն քննադատել են՝ իր 1 միլիոն դոլար արժողությամբ շնաձկների ակվարիումի համարԻրանի մասնակցության բացակայության դեպքում Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգը դատապարտված է ձախողման. ԱրաղչիԿորուստ՝ Ագնեսա Շահնազարյանի ընտանիքումԵրկու տարում 117% աճ․ Իրանը մեծացնում է արդյունահանումը խոշորագույն գազային նախագծումԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ին12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել էՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան«Ռեալը» համաձայնության է հասել Մարկ Կուկուրելյայի հետ Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել զսպել Իսրայելին. «Լավ ոստիկան – վատ ոստիկան» խաղը հնացել է Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Զելենսկին հայտնել է Թրամփի հետ «հիանալի» զրույցի մասին. «Մենք գաղափարներ ունենք, թե ինչպես մոտեցնել խաղաղությունը»Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանՊարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ հարցեր ու թյուրըմբռնումներ լուծման ճանապարհին են. Իրանի նախագահԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն ու «Volkwagen»-ըՊուտինը հեռախոսով շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում էԳիտնականները մշակել են գել դեղերն ուղիղ կերակրափող հասցնելու համար «Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանՕմանի ափերի մոտ խորտակվել է հնդկական Virat 1 նավըԻսպանիայում ընթացքի ժամանակ շրջվել է զբոսաշրջային ատրակցիոն-գնացքը․ 17 մարդ վնասվածքներ է ստացելԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովԾառուկյանը Ֆերգյուսոնին հաղթելուց հետո խոսել է առաջիկա մենամարտի մասին