Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞րն է ավելի հեղինակավոր՝ մեդալը, թե շքանշանը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շքանշան» (օրդեն) բառն իր արմատներում ունի լատիներեն «ordo» բառը, որը նշանակում է «շարք, համայնք», և դա բացարձակ առանձին հասկացություն է, նույն մեդալը չէ։ Առաջին նման իրերով պարգևատրումը հայտնվել է միջնադարյան Եվրոպայում՝ ասպետական եղբայրություններում, որոնք միավորում էին մարտիկների՝ հաճախ կապված վանական ավանդույթներով: Այդ էլիտար հասարակությունների անդամները սկսել էին կրել հատուկ տարբերանշաններ՝ շքանշաններ, որոնք խորհրդանշում էին իրենց անդամակցությունը այդ համայնքին, կարգին: Ընդ որում, շքանշաններն ունեին թանկարժեք շղթաներ, կապիչներ, կրծքազարդեր և ժապավեններ, որոնք ցույց էին տալիս դրանց տիրոջ կարգավիճակն ու քաջությունը: Ժամանակի ընթացքում «շքանշան» սկսել են տալ ոչ միայն բուն համայնքների անդամներին, այլ նաև այլոց։ Բայց անգամ ասպետական դարաշրջանի անհետացումից հետո շքանշանների շնորհման կարգը պահպանվել է, այն է՝ դրանք տրվում են միայն բարձր դասի մարդկանց, սակայն դրանք դարձել են վաստակի ճանաչման պետական խորհրդանիշներ։ Շքանշաններ սկսել են շնորհել այն անձնավորություններին, ովքեր նկատելի հետք են թողել տվյալ պետության պատմության մեջ։

Մինչև 19-րդ դարը շքանշանի շնորհումը հաճախ ուղեկցվում էր ոչ միայն բուն շքանշանի հանձնմամբ, այլ նաև իրական արտոնություններով՝ դրամական վճարումներից մինչև ազնվականության կոչման իրավունք, երբեմն նույնիսկ ժառանգական: Այնուամենայնիվ, բարձր կոչում չունեցող հասարակ զինվորի համար գործնականում անհնար էր նման պարգև ստանալը։

Ռուսաստանում շքանշանները հայտնվել են Պետրոս I-ի օրոք և պահպանվել նույնիսկ հեղափոխությունից հետո՝ խորհրդային ժամանակաշրջանում։ Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության կամ Կարմիր դրոշի շքանշանների նման մրցանակները դարձել են պետությանը հատուկ ծառայությունների ճանաչման խորհրդանիշներ։ Սակայն ԽՍՀՄում մեդալների և շքանշանների տարբերությունը որոշ չափով լղոզված էր, և երկու պարգևներն էլ համարվում էին պետական բարձր պարգևներ։

Հայաստանում ներկայում սահմանված են հետևյալ պետական շքանշանները.

Հայրենիքի շքանշան, Փառքի շքանշան, «Տիգրան Մեծ» շքանշան, «Մարտական խաչ» շքանշան, Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, Պատվո շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան, Բարեկամության շքանշան:

Հետաքրքիր է, որ շքանշանները երբեք չեն արմատավորվել մի քանի երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում: Պարգևատրման այդ համակարգը մերժվել է ի նշան ֆեոդալական Անգլիայի ավանդույթների խզման, որից Ամերիկան անջատվել էր 18-րդ դարի վերջին:

Ներկայում անհնար է միանշանակ ասել, թե ո՞րն է ավելի հեղինակավոր՝ մեդալը, թե շքանշանը։ Ամեն ինչ կախված է կոնկրետ դրա նշանակությունից և այն հանգամանքներից, որոնց պարագայում այն տրվում է: Այնուամենայնիվ, շքանշաններն ավելի հաճախ կապված են որոշակի ֆինանսական արտոնությունների հետ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա ՏոնոյանՈստիկանությունը լքված մեքենայում հայտնաբերել է չորս գլխատված մարմին Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին Խոշոր վթար՝ Արարատում, անչափահաս ուղևորներ են տեղափոխվել հիվանդանոցՎիճաբանություն Կոտայքում, խաղադաշտում 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի, վիրավnր կա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՈ՞ր շրջանում կարկուտ կգաՍյունիքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծի է ենթարկել իրենՀյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել փողոց՝ հակամիգրանտական բողոքի ակցիաների Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ուկրաինան հարվածել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանի (տեսանյութ) Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Մինչև կեսօր ջուր չի լինելու՝ վթար է Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա 42-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Այսօր Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա․ Լուսինե Թովմասյան Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 10-ի համար Որպես մարզիչ գնացել էի «վա-բանկ», որպեսզի հաղթենք․ Եղիշե Մելիքյան Գալուզինը և Մուստաֆաևը քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային հարցերը Եվրոմիությունը պատրաստել է պատժամիջոցների 21-րդ փաթեթը. հարվածի տակ կհայտնվեն ՌԴ 90 բանկեր և կրիպտոցանցեր Դա ամենաբարդ սպորտաձևն է. Արման ԾառուկյանՀունիսի 10-ին, 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ում զգուշացրել են, որ նավթի համաշխարհային պաշարները ձգտում են դեպի բազմամյա նվազագույն ցուցանիշների Որպես մարզիչ գնացել էի «վա-բանկ», որպեսզի հաղթենք․ Եղիշե Մելիքյան Ամիսներ շարունակ լրիվ նույն ձևաչափով մեզ մոտ տեղադրված էր սիրտը, հետո կողպեքը․ խաչի 5-րդ օրը հիշեցին ինչ-որ «օրենք»․ Սիրուշո Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանՄիջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում Բախվել են 2 «Toyota Camry»-ները․ 1 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց Իշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացված42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ իրանագետ Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց պայքարը ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլում Այսօր երեկոյան սպասվում է Վեներայի և Յուպիտերի մերձեցում. Լևոն Ազիզյան Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին NASA-ն հայտնել է Artemis III առաքելության անձնակազմի անունները Վերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանՀայաստան-Մոլդովա հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով Ամերիկյան ուղղաթիռը խnցվել է Հորմուզի նեղուցի տարածքում․ Միացյալ Նահանգները պարտավոր է պատասխանել. Թրամփ Արտակարգ դեպք. 2-ամյա աղջնակի են տեղափոխել «Մուրացան» բկ