Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանից շարունակում են քննադատել

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

 Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, թե «Հայաստանի ղեկավարությունը վերջերս քայլեր է ձեռնարկում, որոնք անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»։ «Գաղտնիք չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջերս քայլեր է ձեռնարկում, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»,– հատուկ աշխատանքային խմբի նիստում ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ Հայաստանը պարբերաբար համաձայնվում է ԵՄ դիրքորոշմանը միջազգային հարթակներում և ակտիվորեն աշխատում է ստանդարտների փոփոխման ու ԵՄ-ի հետ մաքսային և առևտրային ռեժիմների սինքրոնացման ուղղությամբ, «որը կարող է չհամապատասխանել ԵՏՄ-ի շրջանակում Հայաստանի պարտավորություններին»։ «Անցկացվում են համատեղ զորավարժություններ, վերջին տարիներին Հայաստանի ղեկավարությունը ձեռնարկել է մի շարք ակնհայտորեն անբարյացակամ բնույթի գործողություններ։ Ահա թե ինչպես ենք մենք դիտարկում Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին և Ռուսաստանի քաղաքացիների արտահանձնումը երրորդ երկրներ»,– ասել է նա։

Շոյգուն քննադատել է Երևանի որոշումը՝ «թույլ տալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ելույթ ունենալ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում»։ Նրա խոսքով՝ Զելենսկիի ելույթում եղել են սպառնալիքներ Ռուսաստանի հասցեին, այդ թվում՝ Հաղթանակի օրվա շքերթի հետ կապված։ «Սա ոչ այլ ինչ է, քան մեկուկես միլիոնից ավելի հայերի հիշատակի ծաղր, ովքեր պայքարել են նացիզմի՝ այս բացարձակ չարիքի դեմ՝ առանց իրենց կյանքը խնայելու»,– հայտարարել է Շոյգուն։ Վերջին օրերին գրեթե ամեն օր Ռուսաստանից խիստ քննադատություն է հնչում Հայաստանի գործող իշխանությունների հասցեին, և Շոյգուն հերթականն է այդ շարքում։ Մինչև խորհրդարանական ընտրություններ այսպիսի հայտարարություններ բազմիցս լինելու են։ Մի կողմից՝ Ռուսաստանը նման խստությամբ է արձագանքում Նիկոլ Փաշինյանի գործողություններին, բայց մյուս կողմից էլ ավելի լուրջ քայլերի չի դիմում։

Թե որն է պատճառը, բնականաբար, չի հաղորդվում։ Ընդամենը երեկ հայտնի է դարձել, որ Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագումով և առաքմամբ ծաղկային արտադրանքի ներմուծման վրա՝ մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը։

Սա, ըստ էության, ընդամենը չնչին մի քայլ է, որը միայն քարոզչական արդյունք կարող է ունենալ, բայց ոչ ավելին։ Իհարկե, Ռուսաստանի ձեռքին ավելի մեծ գործիքակազմ կա, ինքը՝ Փաշինյանն էլ դա հասկանում է, և երեկ Վանաձորի հանրահավաքում փորձում էր չեքմեղանալ, թեև ապարդյուն։

Աննա Մարգարյան

Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Հորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա ՏոնոյանՈստիկանությունը լքված մեքենայում հայտնաբերել է չորս գլխատված մարմին Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին Խոշոր վթար՝ Արարատում, անչափահաս ուղևորներ են տեղափոխվել հիվանդանոցՎիճաբանություն Կոտայքում, խաղադաշտում 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի, վիրավnր կա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՈ՞ր շրջանում կարկուտ կգաՍյունիքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծի է ենթարկել իրենՀյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել փողոց՝ հակամիգրանտական բողոքի ակցիաների Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ուկրաինան հարվածել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանի (տեսանյութ) Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Մինչև կեսօր ջուր չի լինելու՝ վթար է Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա 42-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Այսօր Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա․ Լուսինե Թովմասյան Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 10-ի համար Որպես մարզիչ գնացել էի «վա-բանկ», որպեսզի հաղթենք․ Եղիշե Մելիքյան Գալուզինը և Մուստաֆաևը քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային հարցերը Եվրոմիությունը պատրաստել է պատժամիջոցների 21-րդ փաթեթը. հարվածի տակ կհայտնվեն ՌԴ 90 բանկեր և կրիպտոցանցեր Դա ամենաբարդ սպորտաձևն է. Արման ԾառուկյանՀունիսի 10-ին, 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ում զգուշացրել են, որ նավթի համաշխարհային պաշարները ձգտում են դեպի բազմամյա նվազագույն ցուցանիշների Որպես մարզիչ գնացել էի «վա-բանկ», որպեսզի հաղթենք․ Եղիշե Մելիքյան Ամիսներ շարունակ լրիվ նույն ձևաչափով մեզ մոտ տեղադրված էր սիրտը, հետո կողպեքը․ խաչի 5-րդ օրը հիշեցին ինչ-որ «օրենք»․ Սիրուշո Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանՄիջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում Բախվել են 2 «Toyota Camry»-ները․ 1 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց Իշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացված42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ իրանագետ Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց պայքարը ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլում Այսօր երեկոյան սպասվում է Վեներայի և Յուպիտերի մերձեցում. Լևոն Ազիզյան Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին NASA-ն հայտնել է Artemis III առաքելության անձնակազմի անունները Վերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ Մանուկյան