Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փորձագետները զգուշացնում են․ ԵԱՏՄ-ից խզումը կարող է Հայաստանը հասցնել ճգնաժամի

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին հայտնվել է բարդ ու հակասական իրավիճակում։ Մի կողմից՝ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ռեկորդային աճ, մյուս կողմից՝ քաղաքական հարաբերությունների սառեցում, որն արդեն ազդում է երկրի տնտեսության վրա։ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրամիությանն անդամակցելու մասին հայտարարությունների ֆոնին փորձագետները նշում են, որ Հայաստանը շարունակում է մեծապես կախված մնալ ԵԱՏՄ շուկայից։ Միայն 2024 թվականին հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը հասել է 12,4 միլիարդ դոլարի, իսկ հայկական արտահանման զգալի մասը շարունակում է ուղղվել հենց ռուսական շուկա։ Առանձնահատուկ կարևորություն ունի նաև էներգետիկ ոլորտը։ Հայաստանը ռուսական գազը ստանում է արտոնյալ գնով, և մասնագետների գնահատմամբ՝ մատակարարումների պայմանների փոփոխությունը կարող է հանգեցնել ապրանքների ու ծառայությունների գների կտրուկ աճի։

Euromedia24-ի հետ զրույցում ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը հավելում է՝ Հայաստանի գյուղմթերքի արտադրության շուրջ 98 տոկոսը սպառվում է ռուսական շուկայում։ Խմիչքների և վերամշակված գյուղմթերքի արտահանման մոտ 78 տոկոսը ևս ուղղվում է միայն Ռուսաստան։ Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մոտ 38 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, մինչդեռ Եվրամիության բոլոր երկրների հետ միասին այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 10 տոկոս։ Խոսքը 2025 թվականի տվյալների մասին է։

«Սրան գումարվում են նաև գազի, ատոմակայանի վառելիքի, երկաթուղու և մի շարք ռազմավարական ոլորտների հետ կապված կախվածությունները։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ մաքսային տարածքից, հետևանքները կարող են շատ ծանր լինել։ Եվրոպական շուկաները չափազանց մրցակցային են, և հայկական ապրանքների համար այնտեղ տեղ զբաղեցնելը հեշտ չի լինելու։ Միաժամանակ կա վտանգ, որ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների խորացման դեպքում հայկական շուկան կհեղեղվի էժան թուրքական գյուղմթերքով։ Այդ պայմաններում հայ գյուղացին կարող է պարզապես չդիմանալ մրցակցությանը, սնանկանալ, կորցնել իր հողերը և կանգնել արտագաղթի առաջ։ Սա կարող է հանգեցնել բնակչության կենսամակարդակի կտրուկ անկման, բյուջետային մուտքերի նվազման և սոցիալական ծանր հետևանքների։ Բացի այդ, Թուրքիան և Ադրբեջանը հնարավորություն կստանան տնտեսական ազդեցություն տարածել Հայաստանի վրա »,-ասում է Նահապետյանը։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացին, զրուցակիցը հիշեցնում է՝ Հայաստանը տեսականորեն ունի վետոյի իրավունք․ «Սակայն, ինչպես ՀԱՊԿ-ի դեպքում, երբ Հայաստանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը, թեև նման ձևակերպում կանոնադրությամբ գոյություն չունի, նույն տրամաբանությամբ ԵԱՏՄ-ում ևս կարող են կիրառվել քաղաքական ու իրավական ճնշման մեխանիզմներ Հայաստանի նկատմամբ։ Ուստի չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանի նկատմամբ տնտեսական և քաղաքական ճնշումները ավելի մեծանան»,- Միաժամանակ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել Հայաստանից որոշ ապրանքների ներմուծման նկատմամբ։

Փորձագետները չեն բացառում, որ ԵՄ ուղղությամբ հետագա քայլերի դեպքում տնտեսական սահմանափակումները կարող են ընդլայնվել՝ հարված հասցնելով հայկական արտադրողներին։ Տնտեսագետների գնահատմամբ՝ եվրոպական շուկային ինտեգրվելը երկարաժամկետ և ծախսատար գործընթաց է, քանի որ պահանջում է նոր ստանդարտների ներդրում և արտադրությունների լայնածավալ արդիականացում։ Իսկ մինչ այդ հայկական տնտեսությունը շարունակում է մեծապես կախված մնալ ռուսական շուկայից։ Անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն էլ շեշտում է՝ Հայաստանի ամբողջ առևտրաշրջանառությունը կապված է ԵԱՏՄ-ի հետ, որի հիմնական առանցքը Ռուսաստանի Դաշնությունն է։

Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Եվրամիության հետ աշխատելու փորձը կարելի է համարել ձախողված․ «Եվրամիությունը Հայաստանից ապրանքներ չի գնում։ Ժամանակին որոշ չափով գնում էր տարբեր տեսակի հումք, բայց հիմա այդ հումքի հիմնական գնորդը դարձել է Չինաստանը։ Իսկ եվրոպական շուկան շատ հագեցած ու գերհագեցած է, այնտեղ մրցակցությունը չափազանց մեծ է, ապրանքների մեծ մասն էլ դոտացիոն է, այսինքն՝ պետությունները սուբսիդավորում են իրենց արտադրողներին»,-ասում է Մանվելյանը՝ հավելելով՝ Հայաստանի համար ամենացանկալի շուկան մնում է ԵԱՏՄ-ն, որտեղ ծանոթ են մեր ապրանքներին, գնում են մեր ապրանքները և այլն․ « Բայց ԵԱՏՄ-ն մեզ համար կարևոր է ոչ միայն շուկայի, այլ նաև էներգակիրների տեսանկյունից։ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ստանում է որոշակի էներգակիրներ քվոտավորված և բավականին էժան գներով։ Դա և՛ գազն է, և՛ դիզվառելիքը, և՛ բենզինը, որը Հայաստանը ստանում է անկախ միջազգային շուկայում առկա տարբեր ճգնաժամերից։ Օրինակ՝ այսօր համաշխարհային շուկայում բենզինի որոշակի դեֆիցիտ կա, և Ռուսաստանը շատ քիչ է արտահանում բենզին ու դիզվառելիք, բայց Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, շարունակում է ստանալ դրանք Ռուսաստանից։ Եթե Հայաստանը ԵԱՏՄ անդամ չլիներ, Ռուսաստանը կարող էր նաև կանգնեցնել դիզվառելիքի և բենզինի մատակարարումը դեպի Հայաստան։ Այսինքն՝ ԵԱՏՄ-ն մեզ տալիս է հնարավորություն մեր ապրանքները արտահանել դեպի այդ շուկաներ՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան, և այնտեղից ներմուծել տարբեր տեսակի վառելիք շատ ավելի էժան գներով։

Ի դեպ, նույնը վերաբերում է նաև հարստացված ուրանին, որը Մեծամորի ատոմակայանը ստանում է միջազգային գներից շատ ավելի էժան։ Հայաստանի շուկան այսօր գոյատևում է հենց այս երկու հանգամանքների շնորհիվ․ առաջինը՝ ռուսական շուկան, որտեղ մենք կարող ենք արտահանել մեր ապրանքները, և երկրորդը՝ Ռուսաստանի էներգետիկ համակարգից օգտվելու հնարավորությունը, որի շնորհիվ Հայաստանը կարողանում է էներգակիրներ ստանալ ավելի էժան, քան միջազգային շուկաներում։ Հետևաբար, Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կամ ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, կարող է բերել երկարատև տնտեսական ճգնաժամի, որի լուծումն այս պահին Հայաստանը չունի»,-ասում է Արմեն Մանվելյանը։

Նիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՀայ զինվորներին կսովորեցնեն կռվել Ռուսաստանի դեմ․ Զախարովան ՀՀ-ում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին Մինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱշխարհն անվտանգ կլինի․ մեր երկիրն ուժեղ է, անվտանգ և հարգված, ինչպես երբեք․ Թրամփ Ալիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԱրդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանՊատերազմը տապալել է Դուբայի անշարժ գույքի շուկան. վաճառքները կրճատվել են երկու անգամ Ռազմական փորձագետը կանխատեսել է ԱԹՍ-ների հարձակումների աճ Ուկրաինայի կողմից Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԹրամփի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կօգնի լուծել դաշինքի առջև ծառացած կարևոր խնդիրները․ Ֆիդան Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունում Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱրարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ռեալ»-ը հայտարարել է Իբրահիմա Կոնատեի տրանսֆերի մասին. պաշտոնական Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններովՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան Եթե шյրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ ՄխիթարյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՍա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինըՄոսկվան ու Կիեւն աճյուններով են փոխանակվել Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն Քրեական գործե՞ր, թե՞ քաղաքական պայքարԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստինԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. նրանց վերադարձը «հայրենի հողեր» ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է. Ազիզ Ալեքբերլի Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրըՊերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ