Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյուղմթերքի արգելքի իրական պատճառները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորի» որոշումը՝ սահմանափակել Հայաստանից մի շարք գյուղմթերքների ներմուծումը, իշխանությունները փորձելու են ներկայացնել բացառապես տեխնիկական կամ ֆիտոսանիտարական խնդիրների շրջանակում։ Սակայն իրականությունն ակնհայտորեն շատ ավելի խորն է։ Խնդիրը վաղուց արդեն միայն լոլիկի, վարունգի կամ ելակի մասին չէ։ Խնդիրը քաղաքական է։

Հայաստանի գործող իշխանությունը վերջին տարիներին հետևողականորեն քայքայել է հարաբերությունները երկրի հիմնական ռազմավարական և տնտեսական գործընկեր Ռուսաստանի հետ՝ դա ներկայացնելով որպես «բազմավեկտոր քաղաքականություն»։ Սակայն իրականում այդ գործընթացը վերածվել է մշտական սրման, հրապարակային հակադրությունների և անվստահության մթնոլորտի ձևավորման։

Այս ֆոնին դժվար էր պատկերացնել, որ տնտեսական հարաբերությունները շարունակելու են աշխատել նախկին ռեժիմով։ Երբ իշխանությունը տարիներով քաղաքական մակարդակում սրում է հարաբերությունները, անխուսափելիորեն հարվածի տակ են հայտնվում նաև տնտեսությունը, արտահանումը և սովորական քաղաքացիները։

Այժմ դրա առաջին լուրջ հետևանքներից մեկը տեսնում ենք գյուղատնտեսության ոլորտում։ Ռուսաստանը Հայաստանի գյուղմթերքի հիմնական շուկան է։ Հազարավոր գյուղացիներ, ջերմոցային տնտեսություններ և արտահանողներ իրենց ամբողջ գործունեությունը կառուցել են այդ շուկայի վրա։ Սակայն իշխանությունները, զբաղված լինելով արտաքին քաղաքական վտանգավոր փորձարկումներով, ըստ էության ոչ մի պահ չեն մտածել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այդ քայլերը երկրի տնտեսության համար։

Պաշտոնական պատճառաբանությունները կարող են լինել ֆիտոսանիտարական խնդիրները, կարանտինային վնասատուները կամ վերահսկողության բացերը, բայց ակնհայտ է, որ նման որոշումները միշտ էլ ունեն քաղաքական ենթատեքստ։ Առավել ևս այն պայմաններում, երբ հայ-ռուսական հարաբերություններում վերջին տարիներին կուտակվել է լարվածության մեծ պաշար։

Սակայն այստեղ ամենամեծ պատասխանատվությունը հենց Հայաստանի իշխանության վրա է։ Որովհետև ցանկացած պետության ղեկավարության առաջնային խնդիրը սեփական երկրի տնտեսական անվտանգությունն ապահովելն է, ոչ թե արտաքին քաղաքական հայտարարություններով իրավիճակը հասցնել այն կետին, որտեղ դրա գինը սկսում են վճարել գյուղացիները, արտահանողները և հասարակ քաղաքացիները։

Այսօր արդեն հազարավոր մարդիկ կանգնած են անորոշության առաջ։ Ջերմոցներում աճեցված բերքը կարող է չարտահանվել, գյուղացիները կարող են կրել մեծ վնասներ, իսկ շուկան՝ կտրուկ անկայունանալ։ Եվ այս ամենը այն պայմաններում, երբ իշխանությունները տարիներ շարունակ խոսում էին տնտեսության զարգացման, արտահանման աճի և գյուղատնտեսության աջակցության մասին։

Փաստացի ստացվում է, որ արտաքին քաղաքական անհեռատեսության գինը կրկին վճարելու է հասարակ ժողովուրդը։

Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին 5 սխալ, որոնք մարդիկ անում են բանկային քարտ օգտագործելիս և դա կարող է թանկ արժենալՓոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին. ՔԿ Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԲացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանՀարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներինԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը