Երևան, 06.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Լա Բոհեմ»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և «Տանգո»՝ պարային ներկայացում․ պրեմիերա՝ Պարոնյան թատրոնում

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մայիսի 30-ին և 31-ին կայացել է առաջնախաղ՝ մեկ երեկոյի ընթացքում ներկայացնելով երկու պարային պրեմիերա՝ «Լա Բոհեմ» և «Տանգո»։

Ներկայացման սցենարի հեղինակն ու բեմադրող խորեոգրաֆն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը, բեմանկարչության և զգեստների ձևավորման հեղինակն է Աստղիկ Ստեփանյանը, իսկ փոխադրող բալետմայստերը՝ Նաիրա Հովհաննիսյանը։ Երաժշտական ձևավորման հիմքում Շառլ Ազնավուրի և Gotan Project-ի ստեղծագործություններն են։

«Լա Բոհեմ» մեկ գործողությամբ պարային ներկայացումը նվիրված է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին և բեմադրված է նրա 12 երգերի հիման վրա։ Ներկայացումը հանդես է գալիս որպես նրա կյանքի ուղու, կերպարի և զգացմունքների գեղարվեստական արտացոլում։

«Տանգո» մեկ գործողությամբ պարային ներկայացումը բեմադրված է Gotan Project-ի երաժշտության վրա և բացահայտում է տանգոյի ներքին լարվածությունն ու զգացմունքային դրամատիզմը՝ միավորելով բարձրաշխարհիկ էսթետիկան և փողոցային կրքի էներգիան՝ բեմական հակադրությունների միջոցով։

Բալետմայստեր Նաիրա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ շատ հուզված է, ներկայացման առաջնախաղը շատ սպասված օր էր իր կյանքում։ «Մենք շատ երկար սպասել ենք այս օրվան, և պրեմիերան, ի վերջո, կայացավ։ Մեր ներկայացումն արդեն հանձնեցինք հանդիսատեսի դատին և հիմա սպասում ենք նրանց գնահատականին։ Ճանապարհը, որով անցանք, եղել է դժվար՝ ամենօրյա տքնաջան և բարդ աշխատանք։ Քանի որ արտիստները տարբեր բնույթի և տարբեր ժանրերի են, մեզ հաջողվեց նեոկլասիկ ոճի մեջ համադրել և համախմբել նրանց։ Սա յուրահատուկ փորձ էր բոլորի համար», - նշեց նա։ Նաիրա Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ առաջին անգամ է բալետային խումբը ելույթ ունենում Պարոնյան թատրոնի բեմում՝ որպես առանձին արվեստի տեսակ. «Այսինքն՝ նրանք արդեն ներկայանում են իրենց ոճով, իրենց արվեստով, ոչ թե պարզապես լրացնում են դրամատիկ թատրոնի ներկայացումների պարային հատվածները, այլ ամբողջապես ներկայանում են որպես ինքնուրույն ստեղծագործական խումբ՝ իրենց տեխնիկայով և կատարողականությամբ»։ Մենակատար Կարինա Շիկանյանը պատասխանելով հարցին, թե ինչն էր ներկայացման մեջ ամենակարևորը՝ կի՞րքը, դրամատի՞զմը, թե՞ տեխնիկան, ասաց, որ իր դեպքում դրանք հնարավոր չէ տարանջատել։ «Տանգոյի» մեջ առաջնային են կիրքն ու էներգիան, որոնք փոխանցվում են շարժման միջոցով, քանի որ այս ժանրում պատմությունը բացահայտվում է հենց զգացմունքով։ Իսկ «Բոհեմի» դեպքում կա հստակ լիբրետո, պատմություն և դրամատուրգիա, որտեղ արդեն կարևոր է նաև կերպարի ներքին զարգացումը և զգացմունքային խորությունը։ Ինձ համար ամենակարևորը բոլոր այս բաղադրիչների միասնությունն էր, քանի որ հենց դրանց համադրությամբ է կերպարը դառնում ամբողջական և կենդանի», - ասաց նա։

Կարինա Շիկանյանը Սյուզետի կերպարով է հանդես գալիս։ Նրա բնութագրմամբ՝ այն հավաքական կերպար է, որը հստակ, իրական նախատիպ չունի. այն տարբեր կանանց պատկերների միավորում է, որոնք հանդիպել են Շառլ Ազնավուրի կյանքի ընթացքում: Իսկ թե ներկայացման մեջ ի՞նչն էր ամենակարևորը՝ նյո՞ւթը, արտահայտչականությո՞ւնը, թե՞ տեխնիկական կողմը, մենակատար Արտակ Զաքարյանը վստահեցրեց՝ բոլորը միասին։ «Բայց ամենաշատը կնշեմ, որ թիմային աշխատանքն է մեզ համար շատ կարևոր։ Դրանից էլ ձևավորվեց ամբողջ արդյունքը։ Եթե թիմային աշխատանքը չլիներ, կարծում եմ՝ չէինք կարող ներկայանալ այնպես, ինչպես ներկայացանք։ Թիմային աշխատանքի շնորհիվ կարողացանք ճիշտ կազմակերպել գործընթացը և անցնել նաև զգացողությունների ճանապարհով։ Սկզբնական շրջանում մտածում էինք, որ բարդ կլինի, քանի որ նոր փորձ էր մեզ համար, բայց ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացանք հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ինձ թվում է՝ հանդիսատեսին հանձնեցինք այն, ինչ մտածում էինք, նույնիսկ ավելին։ Կարծում եմ՝ նոր ձևաչափը ստացվեց», - շեշտեց Զաքարյանը:

Նորարարությունն, ըստ մենակատարի, նրանում է, որ ներկայացման այսպիսի ձևաչափը թատրոնի համար որոշ չափով անսովոր էր. «Մինչ այս մենք հիմնականում հանդես ենք եկել որպես դրամատիկ ներկայացումների պարային հավելում, իսկ այս անգամ ներկայացանք որպես առանձին պարային խումբ՝ ցույց տալով մեր ամբողջ ներուժը»։

Մենակատար Ահարոն Պետրոսյանի համար ևս հնարավոր չէ տարանջատել, թե ինչն էր ամենակարևորը՝ գաղափարը, արտահայտչականությունը, թե տեխնիկական կատարումը. «Նման ներկայացումների դեպքում միայն տեխնիկայով սահմանափակվել չի կարելի, քանի որ խոսքը էմոցիոնալ ստեղծագործությունների մասին է։ Մանավանդ կարևոր են անձնական ապրումները, կյանքի փուլերի զգացողությունները, որոնք պետք է ճիշտ փոխանցվեն հանդիսատեսին։ Տեխնիկան կարևոր է, բայց այս պարագայում առաջնայինը էմոցիան է․ հանդիսատեսը պետք է դահլիճից իր հետ տանի զգացողություններ, ոչ միայն տեխնիկական տպավորություն։ Այս երկու ներկայացումների դեպքում տեխնիկան երկրորդական է։ Կարևոր է այն, ինչ յուրաքանչյուր արտիստ կարողանում է փոխանցել ներքին ապրումներով», - նկատեց նա։

Ինչ վերաբերում է «Բոհեմին», Պետրոսյանը կարծում է, որ այն պետք է դառնա օրինակ երիտասարդների համար՝ ցույց տալով Ազնվուրի անցած դժվարությունների ճանապարհը, և այն, որ մարդը չի կոտրվում, այլ այդ փորձառությունը դառնում է շարժիչ ուժ։ «Տանգոն» ավելի ազատ և էմոցիոնալ ձևաչափ է. յուրաքանչյուր հանդիսատես իր ձևով է ընկալում այն՝ մեկը հիշում է ուրախ պահեր, մյուսը՝ տխուր։ «Տանգոն» յուրաքանչյուրին տարբեր զգացողություն է փոխանցում։ Նման ներկայացումը նորություն է թատրոնի խաղացանկում, և վստահ եմ՝ այն կսիրվի հանդիսատեսի կողմից։ Թեև «Տանգոն» արդեն նախկինում էլ ներկայացվել է օպերային թատրոնի բեմերում և հանդիսատեսի կողմից սիրվել է, այս տարբերակը ավելի յուրովի մոտեցում ունի և չի զիջում նախորդ բեմադրություններին», - ասաց Պետրոսյանը և կարևորեց, որ Պարոնյանի անվան թատրոնն այսօր այն բեմերից է, որտեղ ամբողջական պարային ներկայացում է ներկայացվում. «Վստահ եմ՝ այս ուղղությունը կլինի շարունակական՝ թե՛ արտիստների, թե՛ հանդիսատեսի համար»։

Հետևեք մեզ՝ այստեղ

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հունիսի). Կապույտ ջինսը, էլեկտրական արդուկը, «Տետրիս» խաղը. «Փաստ»Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել «Ծաղիկներ դու ինձ կբերես, ես քեզ էլ ծաղիկ բերել չեմ կարող». կամավոր Հրայր Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Հայաստանի ընտրական պատմության անսպասելի պատկերը՝ թվերովՄշակվել է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը. «Փաստ»«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ»Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ»Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ»Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ»ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ Հունիսի 8-ին, 9-ին, 10-ին լույս չի լինելու ԿԸՀ-ն հիշեցնում է․ նախընտրական քարոզչությունն ավարտվում է հունիսի 5-ի կեսգիշերին «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՔվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի և համոզմունքների թելադրանքով․ ՀՀ նախագահ ԱՄՆ-ը կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում․ հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը 11 երկրների և ԵՄ արտգործնախարարները Իսրայելին և «Հըզբոլլահին» կոչ են արել պահպանել Լիբանանում հրադադարի ռեժիմը Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն (տեսանյութ) Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին Կրեմլում հայտարարել են, որ «արտառոց ոչինչ» չեն տեսնում Թրամփի՝ Փաշինյանին աջակցելու մեջ Փաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան Դումիկյան29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Հայաստանի կանանց ազգային հավաքականը տանը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի ընտրանու հետ Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է» Firebird AI-ը հուլիսի 15-ին Հայաստանում կգործարկի տարածաշրջանի ամենախոշոր տվյալային կենտրոնը Ես կախարդական փայտիկ չունեմ խնդիրները մեկ վայրկյանում լուծելու համար․ Եղիշե Մելիքյան Վեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետո Իրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել