Երևան, 06.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, խելացի, հետաքրքրասեր տղա էր Հակոբս։ Ընկերասեր էր ու կատակասեր, դրա մասին բոլորը կարող են փաստել։ Շատ վառ երևակայություն ուներ։ Կարող էր տերևից մի պատկեր պատրաստել, օրինակ՝ մարդու կերպարանք, և ժամեր շարունակ զբաղվեր դրանով։ Կամ կարող էր նիզակ պատրաստել։ Հետաքրքրություն ուներ նաև խոհանոցի հանդեպ։ Սիրում էր պատրաստել, ուզում էր հասկանալ, թե ինչն է լավ ստացվում, ինչը՝ ոչ։ Սուրճն անպայման ինքը պետք է պատրաստեր»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ստելլան՝ Հակոբի մայրիկը։

Հակոբը ծնունդով Տավուշի մարզի Գետահովիտ գյուղից է։ Հաճախել է գյուղի դպրոցը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդու համար բոլոր առարկաները հավասար էին, յուրահատուկ սիրելի առարկաներ չուներ։

Դպրոցն ավարտելուց հետո Հակոբն ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Կիրառական արվեստի ֆակուլտետ։ «Մի կիսամյակ հասցրեց ուսանող լինել։ Մանկուց սիրում էր նկարել։ Կարող էր մեկ երեկոյի ընթացքում մի քանի տասնյակ դիմանկար նկարել։ Բոլորս քնած էինք լինում, նա անգամ լույսը չէր միացնում, իր հեռախոսի լույսով լուսավորություն էր ապահովում և նկարում։ Բանակից զորացրվելուց հետո մտադիր էր ուսումը շարունակել, զուգահեռ նաև աշխատել»։ Հակոբն, ավաղ, հնարավորություն չունեցավ ուսումն իր սիրելի համալսարանում շարունակելու, պատերազմը խանգարեց։ Հիմա համալսարանում Հակոբի անվանական կրթաթոշակ է տրվում գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողին։

2019 թվականի հունվարի 11-ին Հակոբը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Վեց ամիս ծառայել է Մուղնու զորամասում՝ ՀՕՊ ուժերում, այնուհետև տեղափոխվել Արցախ՝ «Մարտունի 2»։ «Շատ սիրով մեկնեց ծառայության։ Իր դասարանից երկու տղայի ծանուցագիր էին արդեն տվել այդ ժամանակ, Հակոբին՝ դեռ ոչ։ Անհանգիստ էր, սպասում էր. «Եթե չուղարկեցին, կգնամ զինկոմիսարիատ, տեսնեմ, թե ինչու ինձ ծանուցագիր չեն ուղարկում։ Պետք է շուտ գնամ բանակ»։ Ուզում էր ծառայել, ուրախ գնաց բանակ»։

Տիկին Ստելլան ասում է՝ որդին պարտաճանաչ, ուշադիր, կազմակերպված, մաքուր ու կոկիկ զինծառայող է եղել։ Ծառայության ժամանակ պարգևատրվել է պատվոգրերով և «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։

Իսկ հետո սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 27-ին Հակոբը դիրքում հերթապահություն իրականացնելիս է եղել։ Հենց առաջին պայթյունի ժամանակ մնացել է խրամատում՝ հողի տակ։ Ընկերն էլ հետն է եղել։ Այդպես իրար գրկած մնացել են։ Կարողացել է կապ հաստատել հրամանատարության հետ։ Սկզբում դժվարություններ են ունեցել, չեն կարողացել իրենց օգնության հասնել, բայց, ի վերջո, հասել են իրենց դիրք, տղաներին դուրս բերել հողի տակից։ Տղաները ողջ են մնացել։ Հակոբն անգամ ասել է՝ այս անգամ պրծա։ Սա արդեն իր ընկերներն են պատմում, նաև այն տղան, որ իր հետ մնացել է դիրքում՝ խրամատի մեջ։ Պատերազմի ժամանակ իրեն ասում էինք՝ ուշադիր եղիր, զգույշ եղիր, որ քեզ վնաս չլինի, մինչև տեսնենք, թե ինչ է լինում, երբ է ավարտվում պատերազմը։ Նա էլ նեղանում էր իմ այդ խոսքերից. «Ես հո վախկոտ չեմ։ Հո փոսի մեջ նստած չեմ մնալու»։ Հայրիկն էլ էր ուզում իր մոտ գնալ, Հակոբը թույլ չտվեց՝ չգաս. «Այստեղ ամեն ինչ նորմալ է, ոչինչ էլ չկա, հանգիստ եղեք»։ Ամեն օր չենք խոսել, բայց կապ պահել ենք այդ օրերի ընթացքում։ Այնպես էր խոսում, որ մենք ոչինչ չէինք հասկանում, զրույցների ժամանակ ոչ մի ձայն չէր գալիս։ Նա հանգիստ էր խոսում, որ մենք ոչինչ գլխի չընկնեինք։ Իր հետ կամավոր տղա է եղել, ում հետ կապը պահում ենք։ Պատմում է. «Պատերազմի օրերին Հակոբը հենց գալիս էր, սկսում էր կատակել, բոլորս այդ պահին կարծես մոռանայինք, թե որտեղ ենք ու ինչ է կատարվում»»։

Պատերազմի օրերին Հակոբն անօդաչու թռչող սարքեր է խոցել, կռիվ է տվել թշնամու դեմ և հոկտեմբերի 7-ին անմահացել Մարտունիում։ «Հոկտեմբերի 6-ին զրուցեցինք։ Որևէ բան չէր հուշում մոտալուտ դժբախտությունը։ Միայն ասաց. «Դուք լավ մնացեք, ձեզ լավ նայեք, ոչինչ չկա, ոնց ուղարկել եք, այդպես էլ հետ եմ գալու»»։

Հակոբին ընտանիքը երկար չի սպասել։ Նույն օրը նա տուն է «վերադարձել»։ «Իր վրա ոչ մի քերծվածք չկար։ Հարվածը գլխի հետևի հատվածում է եղել։ ԱԹՍ-ի հարվածից է տղաս զոհվել»։

Գյուղում՝ Հակոբի մանկության գետի ափին, նրա հիշատակին ընտանիքը հուշաղբյուր է կառուցել։ «Բացումը Բագրատ սրբազանն է կատարել, նա նաև Հակոբի անվան առաջին տառով խաչքար է տեղադրել այդտեղ և օծել այն»։

Ապրելու ուժի մասին։ «Ես իրեն ամեն օր եմ հիշում, նա միշտ ինձ հետ է։ Նա է ինձ ուժ տալիս։ Եվ, իհարկե, իմ ընտանիքը, իմ կրտսեր որդին։ Հակոբիս զոհվելուց հետո Սրբազանը շատ էր այցելում ինձ, նա ինձ այդ ժամանակ շատ օգնեց, անընդհատ մեզ հետ էր, օգնեց ծանր վիճակից դուրս գալ։

Առաջնորդարանում մի սենյակը տրամադրել էր կանանց, որ զբաղվեն գորգագործությամբ, ասեղնագործությամբ։ Այդ խումբն Առաջնորդարանում վաղուց էր գործում։ Բագրատ սրբազանն առաջարկեց ներգրավվել այդ խմբում։ Հակոբիցս վեց ամիս հետո գնացի «Թելիկ» ու մինչև հիմա այնտեղ եմ։ Կարպետ եմ գործում, ասեղնագործում եմ։ Այնտեղ ամեն ինչ զրոյից սովորեցի, բայց միշտ եմ սիրել այդ գործը։ Դա նաև օգնեց, որ կարողանամ քիչ թե շատ հաղթահարել այս ծանր փուլը»։

Հ. Գ. - Հակոբ Մելիքսեթյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿների մեդալներով։ Հուղարկավորված է հայրենի Գետահովիտի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Հայաստանի ընտրական պատմության անսպասելի պատկերը՝ թվերովՄշակվել է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը. «Փաստ»«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ»Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ»Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ»Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ»ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ Հունիսի 8-ին, 9-ին, 10-ին լույս չի լինելու ԿԸՀ-ն հիշեցնում է․ նախընտրական քարոզչությունն ավարտվում է հունիսի 5-ի կեսգիշերին «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՔվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի և համոզմունքների թելադրանքով․ ՀՀ նախագահ ԱՄՆ-ը կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում․ հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը 11 երկրների և ԵՄ արտգործնախարարները Իսրայելին և «Հըզբոլլահին» կոչ են արել պահպանել Լիբանանում հրադադարի ռեժիմը Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն (տեսանյութ) Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին Կրեմլում հայտարարել են, որ «արտառոց ոչինչ» չեն տեսնում Թրամփի՝ Փաշինյանին աջակցելու մեջ Փաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան Դումիկյան29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Հայաստանի կանանց ազգային հավաքականը տանը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի ընտրանու հետ Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է» Firebird AI-ը հուլիսի 15-ին Հայաստանում կգործարկի տարածաշրջանի ամենախոշոր տվյալային կենտրոնը Ես կախարդական փայտիկ չունեմ խնդիրները մեկ վայրկյանում լուծելու համար․ Եղիշե Մելիքյան Վեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետո Իրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկել Քարոզարշավի վերջին օրը առանձնահատուկ խորհուրդ ունի. Գագիկ ԾառուկյանԱՊՀ երկրները մտադիր են միասնական մեխանիզմ մշակել տարածաշրջանում կապի ցանցերում խարդախությանը հակազդելու համար Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց ղազախների հետ (տեսանյութ) Զելենսկին վերջերս ռուս գործարարի միջոցով ինձ հետ հանդիպում է խնդրել, սակայն ես դեռ հանդիպման իմաստ չեմ տեսնում․ Պուտին