Երևան, 19.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, խելացի, հետաքրքրասեր տղա էր Հակոբս։ Ընկերասեր էր ու կատակասեր, դրա մասին բոլորը կարող են փաստել։ Շատ վառ երևակայություն ուներ։ Կարող էր տերևից մի պատկեր պատրաստել, օրինակ՝ մարդու կերպարանք, և ժամեր շարունակ զբաղվեր դրանով։ Կամ կարող էր նիզակ պատրաստել։ Հետաքրքրություն ուներ նաև խոհանոցի հանդեպ։ Սիրում էր պատրաստել, ուզում էր հասկանալ, թե ինչն է լավ ստացվում, ինչը՝ ոչ։ Սուրճն անպայման ինքը պետք է պատրաստեր»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ստելլան՝ Հակոբի մայրիկը։

Հակոբը ծնունդով Տավուշի մարզի Գետահովիտ գյուղից է։ Հաճախել է գյուղի դպրոցը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդու համար բոլոր առարկաները հավասար էին, յուրահատուկ սիրելի առարկաներ չուներ։

Դպրոցն ավարտելուց հետո Հակոբն ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Կիրառական արվեստի ֆակուլտետ։ «Մի կիսամյակ հասցրեց ուսանող լինել։ Մանկուց սիրում էր նկարել։ Կարող էր մեկ երեկոյի ընթացքում մի քանի տասնյակ դիմանկար նկարել։ Բոլորս քնած էինք լինում, նա անգամ լույսը չէր միացնում, իր հեռախոսի լույսով լուսավորություն էր ապահովում և նկարում։ Բանակից զորացրվելուց հետո մտադիր էր ուսումը շարունակել, զուգահեռ նաև աշխատել»։ Հակոբն, ավաղ, հնարավորություն չունեցավ ուսումն իր սիրելի համալսարանում շարունակելու, պատերազմը խանգարեց։ Հիմա համալսարանում Հակոբի անվանական կրթաթոշակ է տրվում գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողին։

2019 թվականի հունվարի 11-ին Հակոբը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Վեց ամիս ծառայել է Մուղնու զորամասում՝ ՀՕՊ ուժերում, այնուհետև տեղափոխվել Արցախ՝ «Մարտունի 2»։ «Շատ սիրով մեկնեց ծառայության։ Իր դասարանից երկու տղայի ծանուցագիր էին արդեն տվել այդ ժամանակ, Հակոբին՝ դեռ ոչ։ Անհանգիստ էր, սպասում էր. «Եթե չուղարկեցին, կգնամ զինկոմիսարիատ, տեսնեմ, թե ինչու ինձ ծանուցագիր չեն ուղարկում։ Պետք է շուտ գնամ բանակ»։ Ուզում էր ծառայել, ուրախ գնաց բանակ»։

Տիկին Ստելլան ասում է՝ որդին պարտաճանաչ, ուշադիր, կազմակերպված, մաքուր ու կոկիկ զինծառայող է եղել։ Ծառայության ժամանակ պարգևատրվել է պատվոգրերով և «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։

Իսկ հետո սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 27-ին Հակոբը դիրքում հերթապահություն իրականացնելիս է եղել։ Հենց առաջին պայթյունի ժամանակ մնացել է խրամատում՝ հողի տակ։ Ընկերն էլ հետն է եղել։ Այդպես իրար գրկած մնացել են։ Կարողացել է կապ հաստատել հրամանատարության հետ։ Սկզբում դժվարություններ են ունեցել, չեն կարողացել իրենց օգնության հասնել, բայց, ի վերջո, հասել են իրենց դիրք, տղաներին դուրս բերել հողի տակից։ Տղաները ողջ են մնացել։ Հակոբն անգամ ասել է՝ այս անգամ պրծա։ Սա արդեն իր ընկերներն են պատմում, նաև այն տղան, որ իր հետ մնացել է դիրքում՝ խրամատի մեջ։ Պատերազմի ժամանակ իրեն ասում էինք՝ ուշադիր եղիր, զգույշ եղիր, որ քեզ վնաս չլինի, մինչև տեսնենք, թե ինչ է լինում, երբ է ավարտվում պատերազմը։ Նա էլ նեղանում էր իմ այդ խոսքերից. «Ես հո վախկոտ չեմ։ Հո փոսի մեջ նստած չեմ մնալու»։ Հայրիկն էլ էր ուզում իր մոտ գնալ, Հակոբը թույլ չտվեց՝ չգաս. «Այստեղ ամեն ինչ նորմալ է, ոչինչ էլ չկա, հանգիստ եղեք»։ Ամեն օր չենք խոսել, բայց կապ պահել ենք այդ օրերի ընթացքում։ Այնպես էր խոսում, որ մենք ոչինչ չէինք հասկանում, զրույցների ժամանակ ոչ մի ձայն չէր գալիս։ Նա հանգիստ էր խոսում, որ մենք ոչինչ գլխի չընկնեինք։ Իր հետ կամավոր տղա է եղել, ում հետ կապը պահում ենք։ Պատմում է. «Պատերազմի օրերին Հակոբը հենց գալիս էր, սկսում էր կատակել, բոլորս այդ պահին կարծես մոռանայինք, թե որտեղ ենք ու ինչ է կատարվում»»։

Պատերազմի օրերին Հակոբն անօդաչու թռչող սարքեր է խոցել, կռիվ է տվել թշնամու դեմ և հոկտեմբերի 7-ին անմահացել Մարտունիում։ «Հոկտեմբերի 6-ին զրուցեցինք։ Որևէ բան չէր հուշում մոտալուտ դժբախտությունը։ Միայն ասաց. «Դուք լավ մնացեք, ձեզ լավ նայեք, ոչինչ չկա, ոնց ուղարկել եք, այդպես էլ հետ եմ գալու»»։

Հակոբին ընտանիքը երկար չի սպասել։ Նույն օրը նա տուն է «վերադարձել»։ «Իր վրա ոչ մի քերծվածք չկար։ Հարվածը գլխի հետևի հատվածում է եղել։ ԱԹՍ-ի հարվածից է տղաս զոհվել»։

Գյուղում՝ Հակոբի մանկության գետի ափին, նրա հիշատակին ընտանիքը հուշաղբյուր է կառուցել։ «Բացումը Բագրատ սրբազանն է կատարել, նա նաև Հակոբի անվան առաջին տառով խաչքար է տեղադրել այդտեղ և օծել այն»։

Ապրելու ուժի մասին։ «Ես իրեն ամեն օր եմ հիշում, նա միշտ ինձ հետ է։ Նա է ինձ ուժ տալիս։ Եվ, իհարկե, իմ ընտանիքը, իմ կրտսեր որդին։ Հակոբիս զոհվելուց հետո Սրբազանը շատ էր այցելում ինձ, նա ինձ այդ ժամանակ շատ օգնեց, անընդհատ մեզ հետ էր, օգնեց ծանր վիճակից դուրս գալ։

Առաջնորդարանում մի սենյակը տրամադրել էր կանանց, որ զբաղվեն գորգագործությամբ, ասեղնագործությամբ։ Այդ խումբն Առաջնորդարանում վաղուց էր գործում։ Բագրատ սրբազանն առաջարկեց ներգրավվել այդ խմբում։ Հակոբիցս վեց ամիս հետո գնացի «Թելիկ» ու մինչև հիմա այնտեղ եմ։ Կարպետ եմ գործում, ասեղնագործում եմ։ Այնտեղ ամեն ինչ զրոյից սովորեցի, բայց միշտ եմ սիրել այդ գործը։ Դա նաև օգնեց, որ կարողանամ քիչ թե շատ հաղթահարել այս ծանր փուլը»։

Հ. Գ. - Հակոբ Մելիքսեթյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿների մեդալներով։ Հուղարկավորված է հայրենի Գետահովիտի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալափարսում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն․ կան զոհեր և վիրավորներՂազախստանը դատապարտել է Սև ծովի ջրատարածքում նավթ տեղափոխող նավերի վրա հարձակումներըԱդրբեջանի ճնշմամբ «Հայոց ցեղասպանության» հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից. HaaretzՍպիտակ տունը չգիտի, թե ինչով կավարտվի Իրանի հետ պատերազմըԱդրբեջանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելՄեսսիի հուզիչ ուղերձը ԱԱ եզրափակչից առաջՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԿիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքըԵրևանը Եկատերինբուրգից դեպի արտասահման ամենահայտնի ավիաուղղություններից մեկն էԻսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացմանՄուրացանի փողոցում միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտվել է․ կա ձերբակալվածՎայոց ձորում 21-ամյա երիտասարդը ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել. նրան որոնում ենՎանաձորի լիճը պետք է բարեկարգել՝ պահպանելով այն որպես լողալու և նավակ վարելու համար նախատեսված հանգստյան գոտի․ Էդմոն ՄարուքյանԹրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև ԻրանըԱյս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա․ ՄբապեՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվումԻսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվելՀայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունումՆրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա Զելենսկի. Մենք հարվածել ենք Ստավրոպոլի երկրամասի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը Ձերբակալվել է 1 անձ և ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակիչում․ Մբապե Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա ՂահրամանյանՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել վարորդի մարմինը ՌԴ զինվшծ ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձшկում. կա զnհ և վիրավnրներ Ուկրաինայի ռшզմական ծախսերը գերազանցել են երկրի բյուջեն՝ ավելի քան երկու անգամ