Երևան, 06.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞վ էր տարբերվում եվրոպական ու ճապոնական հերալդիկան. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բոլորը գիտեն, որ հերալդիկան ասոցացվում է միջնադարյան Եվրոպայի` մրցաշարերի մասնակցած ասպետների հետ։ Այնուամենայնիվ, Արևելքը ևս ուներ հերալդիկական համակարգ։ Օրինակ` Ճապոնիայում կար ընտանեկան զինանշան, որը կոչվում էր «կամոն» կամ «մոն»:

Իհարկե, եվրոպական և ճապոնական մշակույթներում, որոնք միմյանցից այդքան հեռու էին, զինանշանների նկատմամբ վերաբերմունքը և, ընդհանրապես, հերալդիկայի մասին պատկերացումները նույնպես շատ տարբեր էին։ Ճապոնական զինանշաններն այլ նպատակ ունեին։ Եվ դրանք օգտագործվել են տարբեր կերպ:

Առաջին զինանշանը հայտնվել է ճապոնացի կայսրուհի Սուիկոյի մոտ, որն ապրել է 6-7-րդ դարերում. նա հրամայել է իր դրոշները զարդարել որոշակի ձևով։ Այդ դրվագից հետո Ճապոնիայում մոտ երկու հարյուր տարի ոչինչ հայտնի չի եղել հերալդիկայի մասին։ Միայն հետո՝ Հեյանի ժամանակաշրջանում, 794 - 1185 թվականներին, ճապոնական ազնվականությունը կրկին մտածել է անձնական և ընտանեկան սիմվոլիզմի մասին: Ստեղծված զինանշանները ոչ մի ընդհանրություն չունեին առյուծներով ու սրերով զարդարված եվրոպական դաժան զինանշանների հետ։ Ճապոնացի ազնվականների զինանշանների վրա թիթեռներ էին թռչում, թռչուններ երգում և ծաղիկներ ծաղկում: Երբեմն պատկերվում էին սեփականատիրոջ մասնագիտական գործունեության հետ կապված առարկաներ։ Բացի այդ, զուսպ ճապոնացիները նաև հերալդիկայի մեջ էին զուսպ և նախընտրում էին մոնոխրոմ զինանշանները։ Ավանդաբար, մուգ ֆիգուրները կամ նշանները տեղադրվում էին ավելի բաց ֆոնի վրա, կամ հակառակը:

Ճիշտ այնպես, ինչպես Եվրոպայում, Ճապոնիայում զինանշանների զանգվածային օգտագործումը կապված էր պատերազմների հետ: Այսպես կոչված, պատերազմների դարաշրջանում՝ 1467-1568 թվականներին, Ճապոնիայում բոլորն էին կռվում բոլորի հետ: Եվ հեշտ չէր հասկանալ, թե մարտի դաշտում որտեղ են «ընկերները», իսկ որտեղ՝ «օտարները»։ Այսպիսով, միակ տարբերակիչ նշանը դրոշների վրա նկարված «մոներն» էին:

Ճապոնացի ազնվականը կարող էր փոխել իր անունն ու ազգանունը և միաժամանակ փոխել իր զինանշանը։ Այսինքն, զինանշանը վերջնական, քարացած ձև չէր, այն կարող էր «հարմարվել» տիրոջը։ Ինչպես Եվրոպայում, Ճապոնիայում ևս սկզբում զինանշանները ազնվականության արտոնությունն էին: Կայսերական ընտանիքի անդամներն առաջինն են ձեռք բերել «կամոններ»։ Այդ իրավունքն այնուհետև տրվել է կայսեր հարազատներին և մերձավոր պալատականներին։

Միայն որոշ ժամանակ անց են մեծ ֆեոդալների մոտ հայտնվել գերբեր։ Սյոգունները զինանշան ստանալու իրավունք տրվել է նաև սամուրայներին։ Նրանք կարող էին ստեղծել իրենց «մոնը» կամ վերցնել իրենց տիրոջ զինանշանը: Ո՛չ գյուղացիները, ո՛չ արհեստավորներն ու առևտրականներն ի սկզբանե զինանշանի իրավունք չունեին։ Բացառություն է արվել միայն ճապոնական հայտնի Կաբուկի թատրոնի դերասանների ու նաև գեյշաների համար։ Այնուամենայնիվ, 19-րդ դարում զինանշանները հայտնվեցին նաև հարուստ վաճառականների շրջանում, այդ ժամանակ դասակարգային տարբերություններն ամբողջությամբ վերացան։ Այսպիսով, բոլոր ճապոնացիները, ովքեր ցանկանում էին դա, իրավունք ստացան ունենալ սեփական «մոն»:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հունիսի). Կապույտ ջինսը, էլեկտրական արդուկը, «Տետրիս» խաղը. «Փաստ»Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել «Ծաղիկներ դու ինձ կբերես, ես քեզ էլ ծաղիկ բերել չեմ կարող». կամավոր Հրայր Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Հայաստանի ընտրական պատմության անսպասելի պատկերը՝ թվերովՄշակվել է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը. «Փաստ»«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ»Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ»Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ»Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ»ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ Հունիսի 8-ին, 9-ին, 10-ին լույս չի լինելու ԿԸՀ-ն հիշեցնում է․ նախընտրական քարոզչությունն ավարտվում է հունիսի 5-ի կեսգիշերին «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՔվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի և համոզմունքների թելադրանքով․ ՀՀ նախագահ ԱՄՆ-ը կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում․ հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը 11 երկրների և ԵՄ արտգործնախարարները Իսրայելին և «Հըզբոլլահին» կոչ են արել պահպանել Լիբանանում հրադադարի ռեժիմը Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն (տեսանյութ) Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին Կրեմլում հայտարարել են, որ «արտառոց ոչինչ» չեն տեսնում Թրամփի՝ Փաշինյանին աջակցելու մեջ Փաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան Դումիկյան29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Հայաստանի կանանց ազգային հավաքականը տանը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի ընտրանու հետ Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է» Firebird AI-ը հուլիսի 15-ին Հայաստանում կգործարկի տարածաշրջանի ամենախոշոր տվյալային կենտրոնը Ես կախարդական փայտիկ չունեմ խնդիրները մեկ վայրկյանում լուծելու համար․ Եղիշե Մելիքյան Վեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետո Իրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկել