Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Past.am-ի դիտարկումը. որքանո՞վ են իրականությանը համապատասխանում վերջին սոցհարցումները

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Վերջին տարիներին սոցիոլոգիական հարցումների նկատմամբ վստահության հարցը դարձել է հանրային քննարկումների առարկա։ Եթե նախկինում դրանք ընկալվում էին որպես հասարակական տրամադրությունները չափելու միջոց, ապա այսօր շատերի մոտ տպավորություն է ձևավորվել, որ հարցումները հաճախ օգտագործվում են ոչ միայն հանրային կարծիքը արձանագրելու, այլև այն ձևավորելու նպատակով։

Նման մեթոդները նոր չեն քաղաքական տեխնոլոգիաների աշխարհում։ Տարբեր երկրներում սոցիոլոգիական տվյալները վաղուց կիրառվում են նաև որպես քաղաքական հաղորդակցության և ազդեցության գործիք։ Հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է այն երկրներին, որտեղ արտաքին ուժերն ունեն քաղաքական կամ ռազմավարական հետաքրքրություններ։

Ինչպես տեղեկանում է Past.am-ը, առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վերջին օրերին հրապարակված որոշ հարցումների շուրջ մասնագիտական շրջանակներում լուրջ հարցեր են բարձրացվել։ Խոսքը հատկապես այն տվյալների մասին է, որոնք տարածվել էին եվրոպական լրատվական հարթակների միջոցով և ներկայացվել որպես Հայաստանի քաղաքական դաշտի իրական պատկերի արտացոլում։

Հատկանշական է, որ «Բրևիս» ընկերությունը հետագայում հայտարարեց, թե EuroNews-ով հրապարակված թվերը չեն արտացոլում իրենց կողմից իրականացված և հրապարակված հարցման արդյունքները։ Այս հանգամանքն ավելի է խորացրել քննարկումները տվյալների հավաստիության և դրանց ներկայացման ձևի շուրջ։

Սակայն խնդիրը միայն թվերը չեն։ Կարևոր է նաև հասկանալ, թե ինչ մեթոդաբանությամբ են իրականացվում նման հարցումները և որքանով կարող են դրանք արտացոլել իրական տրամադրությունները։ Հրապարակված տվյալները ներկայացվում էին որպես հեռախոսային հարցման արդյունքներ, մինչդեռ Հայաստանի պայմաններում նման մեթոդի արդյունավետության վերաբերյալ վաղուց տարակարծություններ կան։

Քաղաքական լարվածության, վերահսկողության և հասարակության զգայունության պայմաններում շատ քաղաքացիներ խուսափում են հեռախոսով հայտնել իրենց քաղաքական նախասիրությունները կամ մասնակցել նման հարցումներին։ Այդ պատճառով մասնագետների մի մասը կարծում է, որ հեռախոսային հարցումների արդյունքները միշտ չէ, որ կարող են ամբողջական պատկեր ներկայացնել։

Past.am-ի ունեցած տեղեկություններով՝ անմիջական շփման և դաշտային մեթոդներով իրականացված որոշ ուսումնասիրություններ զգալիորեն տարբերվող պատկեր են արձանագրում։ Այդ տվյալների համաձայն՝ գործող իշխանության վարկանիշը զգալիորեն զիջում է այն ցուցանիշներին, որոնք ներկայացվել էին աղմկահարույց հրապարակումներում։

Տարբեր գնահատականներով՝ ներկայիս իշխանությունը դժվար թե կարողանա միայնակ ապահովել իշխանության վերարտադրության համար անհրաժեշտ աջակցությունը։ Միևնույն ժամանակ, ընդդիմադիր հիմնական ուժերը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն, դիտարկվում են որպես ապագա քաղաքական գործընթացների առանցքային դերակատարներ։

Քաղաքական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ խորհրդարան անցնելու հնարավորություն կարող են ունենալ նաև այլ քաղաքական ուժեր, մասնավորապես՝ Արման Թաթոյանի «Միասնության թևերը», Հայկ Մարությանի «Նոր ուժը» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»։

Սակայն անկախ բոլոր հարցումներից ու կանխատեսումներից, ընտրությունների արդյունքի վրա վճռորոշ ազդեցություն կարող է ունենալ մեկ կարևոր հանգամանք՝ քաղաքացիների մասնակցության մակարդակը։Past.am-ի զրուցակիցների գնահատմամբ՝ հասարակության շրջանում ընտրություններին մասնակցելու պատրաստակամությունը բավական բարձր է, իսկ բարձր մասնակցությունն ավանդաբար կարող է էական ազդեցություն ունենալ վերջնական արդյունքների վրա։

Ուստի, որքան էլ սոցիոլոգիական հարցումները շարունակեն մնալ քաղաքական քննարկումների կենտրոնում, վերջնական պատասխանը, ինչպես միշտ, կտա ընտրողը՝ քվեարկության օրը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Թրամփ. Իրանը պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային պաշարների մոտ 20%-ը Անգլիական «Ֆուլհեմը» բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետ՝ նրան թիմի ղեկին նշանակելու նպատակով Խանութներից գողություն կատարած խումբը հայտնաբերվել է ԿԸՀ-ն՝ անվավեր է ճանաչված քվեարկության արդյունքների մասին Հունիսի 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու Հունիսի 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԵրևան–Սևան ճանապարհին կայծակի հետևանքով վնասված կամուրջը կվերանորոգվի կարճ ժամկետում. Խուդաթյան Մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացման պաշտոնական արարողությունը Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ տարանցիկ նավարկության համար Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար ՄելոյանՈւժեղ կարկուտ՝ Գավառում, գերհզոր ամպրոպային ամպ՝ Մարտունիում․ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել Հայաստանը կարող է դառնալ մշակույթների միջև երկխոսության կամուրջ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ Կիևին անհրաժեշտ կլինի ԵՄ թույլտվությունը՝ ԵՄ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորմամբ Patriot հրթիռներ գնելու համար Ռուսաստանը խեցգետնի արտահանումը հասցրել է ռեկորդային մակարդակի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին մեծածավալ աշխատանք կկատարվի Կարկուտը շուռ է տվել օրորոցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր կադրեր Երևան–Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածի հետևանքով տեղի ունեցած փլուզումից․ տեսանյութ Մենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար Մելոյան«Ռեալը» քննարկում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպաններ Ռուբեն Դիաշի և Մաթեուս Նունեսի ձեռքբերման հարցը 13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankTurkish Airlines-ի ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգից մեկնել է առանց ուղևորների մի մասի Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվшծից կամուրջ է փլnւզվել Ժողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման նոր աղյուսակը Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբԳառնիում «Ford Mustang»-ը բախվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել է Մարտունիում կասեցվել է հացամթերքի արտադրամասի գործունեությունը Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԿարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Արցախցիների ինքնազբաղվածության խթանմանն ուղղված միջոցառումը կտարածվի ևս 200 շահառուի վրա Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանԵԱ. Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները Ռոսսելխոզնադզորը uահմանափակում է Հայաստանից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը Հյուսիսային Իռլանդիայում հակամիգրացիոն բողոքի ակցիաների երկրորդ գիշերն ավարտվել է բախումներով Թեհրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումների հետևանքով երեք մարդ վիրավորվել է Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրում վերագործարկվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց ԱԱ-2026. առաջին տուրի հանդիպումների խաղացանկն ու ժամանակացույցը Վեց ամսով կարգելվի Հայաստանից ցորենի արտահանումը Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակվում է Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ Դավթյան