Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս քարոզարշավը այնպիսին էր, ինչպիսին մեր հասարակությունն է։ Հատկապես գործող իշխանությունները քարոզարշավը վարեցին իրենց ընտրազանգվածի քիմքին բնորոշ, այսինքն՝ ցածրակարգ, անմակարդակ, հայհոյախառն, զրպարտչական, մանիպուլ յատիվ, բացահայտ կեղծիքներով և, իհարկե, նաև ռեպրեսիաների դիմելով։ Այսպիսի քարոզարշավ տարավ իշխանությունը, ի տարբերություն ընդդիմադիրների, որոնք, վատ թե լավ, ունեին սեփական ծրագրեր, վատ թե լավ, համապատասխան մասնագետների միջոցով փորձեցին հանրությանը ծանոթացել իրենց թե՛ ներքին, թե՛ արտաքին, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ կրթական ծրագրերին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ զրույցի ընթացքում փորձում ենք ամփոփել նախընտրական քարոզարշավի անցնող շաբաթները։ Նա քարոզարշավը բաժանում է երկու մասի՝ իշխանական թիմի և նրան սպասարկող որոշ ուժերի, որոնք բացահայտ խուլիգանական քարոզարշավ տարան, և ընդդիմադիրների, որոնք փորձեցին հակադարձել նաև իշխանությունների խուլիգանություններին։ «Ցավով պետք է արձանագրենք, որ նրանք ստիպված եղան արձագանքել գրեթե նույն ձևով, որովհետև դա էլ է անհրաժեշտություն, դա պարտադրված է նրանց։ Շատ դեպքերում մեր հանրության մի ստվար զանգված, երբ չես արձագանքում քեզ ուղղված խուլիգանական բառամթերքին, հայհոյանքներին, զրպարտությանը, մտածում է՝ թույլ ես, վախկոտ ես, չունես պատասխան։ Դրա համար շատ դեպքերում ընդդիմադիրների՝ Նիկոլին ուղղված արձագանքը համարում եմ անհրաժեշտ, որովհետև երբ նրա բառամթերքին ընդդիմադիրները չեն արձագանքում, նիկոլականները սկսում են հրճվել, թե՝ տեսեք՝ ինչ հզոր է մեր վարչապետը։ Բայց հզորն այն մարդն է, որը կարող է արձագանքել Ադրբեջանից հնչող վիրավորանքներին, ոչ թե երկրի ներսում «նստացնելու, կզացնելու» մասին է խոսում կամ կանանց է քաշքշում։ Ընդդիմադիրները շատ մանրակրկիտ, համապատասխան մասնագետների միջոցով փորձեցին հանրությանը հասցնել իրենց տեսլականը տարբեր ոլորտների վերաբերյալ՝ սոցիալական, կրթական, արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, Հայաստանի կառավարման համակարգ և այլն»,-նկատում է մեր զրուցակիցը։

Խաղաղության թեզը փորձագետները համարում էին Նիկոլ Փաշինյանի հիմնական խաղաթուղթն այս ընտրություններում։

Ընդդիմադիրներն այդ մենաշնորհը կարողացա՞ն վերցնել Փաշինյանի ձեռքից։ «Այդ միֆը կոտրելը Հայաստանի պարագայում սարսափելի դժվար է։ Մեր հասարակությունը բաժանված է «սևերի» և «սպիտակների»։ Նիկոլը հասավ նրան, որ կարողացավ հանրությանը պառակտել, ատելություն սերմանել հանրության տարբեր շերտերի նկատմամբ, ուստի շատ թերահավատ եմ, որ ընդդիմությանը հաջողվեց ամբողջովին կոտրել խաղաղության այդ միֆը։ Այն, որ նրանց հաջողվեց ինչ-որ բան բացատրել հանրությանը, փաստ է, բայց, ցավոք, բոլորիս շրջապատում կան մարդիկ, որոնք կարծում են, որ Նիկոլը, իրոք, խաղաղություն է բերել այն պարագայում, երբ շատ պարզ բացատրում ես, որ Նիկոլը խաղաղություն չի բերել, «հայադրբեջանական շփման գծում» (պաշտոնապես սահման չունենք) առկա խաղաղությունը ձեռնտու է միայն թուրք- ադրբեջանական տանդեմին, որպեսզի խաղաղություն պահպանելով՝ Նիկոլին թույլ տան վերարտադրվել և շարունակել կատարել Անկարայից և Բաքվից Երևանին իջնող հրահանգները։ Ընդդիմությունը փորձեց նաև Նիկոլի բառապաշարով մարդկանց բացատրել, որ Նիկոլը ստում է։ Ինչից խոսում ես, նա ասում է՝ ծննդյան վկայականը չկա, կադաստրի վկայականը չկա։ Համաշխարհային պատմության և դիվանագիտության մեջ մարդկությունը դեռ խաղաղության հաստատման պահով այլ բան չի հնարել, քան խաղաղության պայմանագիր ստորագրելը։ Ո՞ւր է հայադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Միջազգային հարաբերություններում և դիվանագիտության մեջ խաղաղությունը հայտարարություններով չի լինում։ Դա համապատասխան փաստաթղթավորում է պահանջում։ Չունենք «Խաղաղության պայմանագրի» ծննդյան վկայականը, կադաստրի վկայականը, որպեսզի ասենք՝ «Խաղաղության պայմանագիրն» արդեն կա, սա էլ կադաստրի վկայականը, որ հայ-ադրբեջանական սահման կա։ Էլ ի՞նչ նոր հրահանգներ են իջնելու Բաքվից ու Անկարայից, Աստված մի արասցե, Նիկոլի վերարտադրության դեպքում, բացի Սահմանադրությունը փոխելը և երեք հարյուր հազարից ավելի ադրբեջանցիների Հայաստան բերելը։ Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե ադրբեջանցիների «վերադարձի» մասով մեր ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան։ Իսկ որևէ մեկը տեսե՞լ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություն։ Բանակցություն չեմ տեսել, տեսել եմ երկու երկրի ներկայացուցիչների միջև հանդիպում, որի արդյունքում պաշտոնական Երևանը թուրքի պահանջներն է կատարում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո առանց սահմանազատման և սահմանագծման ահռելի տարածքներ է նվիրել Ադրբեջանին։ 2022 թվականին ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը կորցրեց բազմաթիվ տարածքներ։ Նիկոլը որևէ ձևաչափով չօգտագործեց Հայաստանի Հանրապետության հնարավորություններն այդ տարածքները ազատագրելու համար։ 2023 թվականին եղավ Արցախի հայաթափում՝ Նիկոլի ակտիվ մասնակցությամբ։ Այս ամենից հետո այս մարդը, որը երեք պատերազմ է բերել Հայաստանի գլխին իր կառավարման տարիներին, երեքն էլ տանուլ ենք տվել, խոսում է խաղաղությունից և փորձում է նաև հանրությանը համոզել, որ գոյություն ունեն հայ-ադրբեջանական բանակցություններ։ Տեսե՞լ եք, որ դրանց արդյունքում ինչ-որ հայանպաստ քայլ ձեռնարկվի։ Հիմա կասեն՝ գերիներ են Հայաստան վերադարձել։ Նշեմ՝ նրանց ազատման հարցում Նիկոլի գործոնը զրո է։ Մինչև հիմա գերիներն ազատվել են Եվրամիության, Վրաստանի, Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ։ 2024 և 2025 թթ. ազատված գերիների պահն ուղղակի խայտառակություն է Հայաստանի Հանրապետության համար, միջազգային պրակտիկայում չընդունված բանաձևով են մեր գերիներն ազատ արձակվել։ Տեղի է ունեցել հանցագործ, ահաբեկիչ, մարդասպանների փոխանակում գերիների հետ»,-հավելում է քաղաքագետը։

Զրույցի ավարտին խոսում ենք ընտրողների մասնակցության կարևորության մասին։ «Մի թեզ կա, որը Նիկոլին ծածուկ երկրպագող լատենտ մասսան շատ պրոֆեսիոնալ կերպով առաջ է տանում։ Այն է՝ չենք ուզում ո՛չ «նախկիններին», ո՛չ ներկաներին։ Փորձում են ներկայանալ որպես ընդդիմություն։ Նախ՝ այս ընտրարշավին մասնակցում են քաղաքական ուժեր, որոնք նախկինների հետ առնչություն չունեն։ Ասենք՝ Սամվել Կարապետյանին շատ դժվար է «նախկին» անվանել, որովհետև իր շրջապատում կամ քաղաքական թիմում որքան էլ «նախկիններ» լինեն, նա անձամբ երբեք կոռուպցիայի մեջ ներքաշված չի եղել, որքան էլ փորձում են այս կամ այն պիտակն իրեն կպցնել։ «Ո՛չ նախկիններ, ո՛չ ներկաներ» ասող մասսան իրականում խաղում է ներկաների դաշտում։ Նրանք գլոբալ առումով ինձ համար բացահայտ նիկոլական են։ «Բոլորին դեմ եմ» քարոզչության արդյունքում Նիկոլը պահում է իր իշխանությունը, իսկ ընդդիմությունը իշխանության չի հասնում։ Դա կեղծ կատեգորիա է, որն առաջ է տանում հանրության մի փոքրիկ շերտ։ Պարտադիր մասնակցելու եմ այս ընտրություններին և իմ ձայնն եմ տալու ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկին։ Ինձ համար իմ հայրենիքի, երկրի շահերը բարձր են անձնական շահերից և տեսակետներից։ Պարտադիր նշեմ՝ ո՛չ շատ գոհ եմ Սամվել Կարապետյանից, ո՛չ Ռոբերտ Քոչարյանից, ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանից, բայց պետական շահը, մտածելակերպը պետք է գերակշիռ լինի հանրության զգալի մասի մեջ, որպեսզի կարողանանք փրկել մեր երկիրը, որովհետև համոզված եմ՝ Նիկոլի վերարտադրման պարագայում Հայաստանին շատ կարճ ժամանակ է մնալու գոյատևելու, որովհետև ադրբեջանա-թուրքական տանդեմի համար Հայաստանը խոչընդոտ է, սեպ է թուրքական աշխարհի միավորման համար, և նրանք ամեն ինչ անելու են այդ սեպը վերացնելու համար։ «Արևմտյան Ադրբեջանի վերաբնակեցման հայեցակարգում» հստակ նշված է, թե ինչպես են ադրբեջանցիները որոշել բնակվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մյուս կողմից՝ կդիմեն դոլարային էքսպանսիայի միջոցին։ Օրինակ՝ 100 հազար դոլար արժեցող տունը կգնեն 150 հազար դոլարով, անելանելի պայմաններ կստեղծեն, որ հայերն այստեղ չապրեն։ Իսկ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ քարոզն ուտելն է։ Այս մարդու դեպքում ուտելը ֆետիշացվում է, դա հենց այնպես չի արվում»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱրարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ռեալ»-ը հայտարարել է Իբրահիմա Կոնատեի տրանսֆերի մասին. պաշտոնական Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններովՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան Եթե шյրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ ՄխիթարյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՍա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինըՄոսկվան ու Կիեւն աճյուններով են փոխանակվել Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն Քրեական գործե՞ր, թե՞ քաղաքական պայքարԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստինԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. նրանց վերադարձը «հայրենի հողեր» ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է. Ազիզ Ալեքբերլի Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրըՊերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են թոշակառու ամուսինների կողմից խնամվող 150 հնդկահավերն ու 30 բադերը. թռչնագոմերում ու տան հողամասի տարբեր հատվածներում հայտնաբերվել են սատկած թռչուններ․ ՏԵՍԱՆՅՈւԹ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՔաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնասԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱրշակ Կարապետյանի ահազանգը․ Հայաստանը կանգնած է կործանման եզրինԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր