Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել»… երեք ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մորիսով եմ զգացել մայրության բերկրանքը։ Իմ առաջնեկն է, շատ կապված էինք իրար հետ։ Շատ հանգիստ երեխա էր, խելացի, մեծի պես, յուրահատուկ էր, տարբերվող։ Նա մեր 20 տարվա հեքիաթն էր։ Իր հետ շփվելը պատիվ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալինան՝ Մորիսի մայրիկը։ Մորիսը ծնունդով Երևանից է։ Այստեղ է մանկապարտեզ և դպրոց հաճախել։ «Շատ լավ էր սովորում դպրոցում։ Սիրում էր մաթեմատիկան։ Պատահական չէր, որ երբ զորակոչվեց բանակ, քննություն հանձնեց և դարձավ հաշվարկի օպերատոր։ Չէի կասկածում իր հնարավորություններին, քանի որ մաթեմատիկային ու ֆիզիկային շատ լավ էր տիրապետում»։

Դպրոցն ավարտելուց հետո Մորիսն ընդունվել է Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո 2019 թվականի հունվարի 10-ին Մորիսը զորակոչվել է բանակ։ «Շատ ոգևորությամբ է ծառայության զորակոչվել։ Ի դեպ, մենք էլ ենք իրեն ոգևորված ճանապարհել ծառայության։ Մեր ընտանիքում հայրենասիրության ոգին կար, և գիտեինք, որ մեր տղաները պետք է ծառայեն, պետք է լինենք զինվորների ծնողներ, պետք է այդ հպարտությունն ապրենք։ Եթե ամուսինս լսեր, որ իր շրջապատում որևէ մեկը բանակում չծառայելու մասին է խոսում, բացասական արձագանք կտար, դա իր համար անընդունելի էր։ Եվ, բնականաբար, այդ զգացողությունը փոխանցվել էր նաև Մորիսին։ Նա այդ ոգով է մեծացել։ Երբ խոսում էինք Արցախի մասին, միշտ ասում էի՝ երանի տղաներիցս մեկը վիճակահանության արդյունքում ընտրի Արցախում ծառայությունը։ Մեզ համար էլ դա առիթ կլինի Արցախ հաճախակի գնալու։ Տղաս վիճակահանության ընթացքում ընտրեց Իջևանը, բայց մաս

Որդու ծառայության մասին խոսելիս տիկին Ալինան նշում է՝ Մորիսը երբեք ոչնչից չի դժգոհել։ Եվ մայրիկը մի պատմություն է պատմում. «Մի օր զանգահարեց. «Մա՛մ, մեր տղաներից մեկի քեռին է գալիս Իջևան, ինձ սենյակային բույսեր կուղարկես, որ մշակեմ դրանք, խնամեմ: Կաշխատես, որ ծաղկամանները ևս միանման լինեն»։ Մորիսը շատ էր սիրում բնություն։ Դիմեցի մեր հարազատներին, որ գեղեցիկ բույսեր ընտրենք, երբ հարցնում էին, թե ում եմ ուղարկում դրանք, արձագանքում էի՝ Մորիսն է զորամասից բույսեր ուզել։ Բույսերը հավաքեցի, գեղեցիկ միանման ծաղկամաններ գնեցի՝ առանց հողի, քանի որ ասել էր՝ Իջևանի հողով կաճեցնենք ծաղիկները, դրանց մեջ տեղավորեցի իր սիրելի քաղցրավենիքը և երկու արկղ սենյակային ծաղիկներ ուղարկեցի Իջևան»։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխեց նաև Մորիսի կյանքի ընթացքը։ «Այդ օրն անմիջապես տղաները զորամասերից դուրս են գալիս։ Ճիշտ է, իրենք Հայաստանում էին, բայց անվտանգությունից ելնելով՝ տեղափոխվել էին անտառներ։ Վրաններում էին մնում մի քանի օր, նկարներ ևս ունի տղաս։ Հենց առաջին օրերից Իջևանից տղաներին խումբ-խումբ տեղափոխում էին Արցախ։ Հետագայում արդեն ամուսինս պատմեց, որ Մորիսը գիտեր՝ իրենց էլ էին տանելու Արցախ, բայց չգիտեին, թե երբ։ Հոկտեմբերի 16-ի առավոտյան զանգահարեց ինձ. «Մա՛մ ջան, մենք էլ ենք գնում։ Գնում ենք, որ մեր ընկերների հետ հերթափոխ իրականացնենք»։ Այդ ժամանակ արդեն շատ տղաներ էին զոհվել, ի՞նչ հերթափոխի մասին կարող էր խոսք լինել։ Շատ էի հուզվել, բայց իր հետ զրույցի ժամանակ ոչինչ ցույց չտվեցի, կատակեցինք, զրուցեցինք։ Իրեն ասացի՝ չպակասեք, բոլորիդ սպասում ենք, նա էլ իմ խոսքն ընկերներին փոխանցեց։ Այդ ժամանակ ասաց. «Մա՛մ, երեք օր չեմ զանգի, կապ չի լինի, հետո կզանգեմ, կխոսենք»»։ Ընտանիքը Մորիսից զանգեր այլևս չստացավ։

Հոկտեմբերի 17-ին Մորիսը և ընկերներն արդեն Գորիսում են եղել, այնտեղից էլ ճանապարհ ընկել Իշխանաձոր։ «Թեժ մարտեր են եղել։ Ընկերներն են պատմում՝ ոգևորված են եղել տղաները, առաջխաղացում են ունեցել։ Բայց հետո իրենց հրամանատարը՝ Թաթուլը, վիրավորվել է։ Ութ տղա միայնակ չեն թողել իրենց հրամանատարին՝ չնայած հրամանատարն իրենց ասել է, որ գնան։ Տղաները չեն ենթարկվել այդ հրամանին։ Հետագայում իրենց միասին էլ գտան»։

Հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում իր հրամանատարի և ընկերների հետ Մորիսը զոհվում է։ «Հայրիկներին ասել էին, որ տղաները զոհվել են։ Արբանյակային նկարների միջոցով նաև տեղանքն էին որոշել։ Բայց Կարմիր խաչի միջամտությամբ միայն դեկտեմբերի 5-ին այդ վայրից կարողացան տղաների մարմինները դուրս բերել»։

Մորիսը զորացրվելու էր 2021 թվականի հունվարի 12-ին, բայց այդ օրը ընտանիքը ստանում է ԴՆԹ հետազոտության համընկնման պատասխանը։ «Ամեն օր մեր բնակարանի դռանը հասնելիս ինձ թվում է, որ Մորիսն անակնկալ է անելու, ինձ այդտեղ սպասելու է իր զինվորական հագուստով։ Ամեն օր այդ տեսարանն իմ աչքի առաջ է։ Տան դուռը բացվում է, ինձ միշտ թվում է՝ Մորիսն է ներս մտնելու, երբ անգամ հյուրերի կամ տան անդամներին եմ սպասում։ Այնքան ծանր է։ Մեկ-մեկ դժվարանում եմ ապրել։ Սա մահապատժի նման մի բան է՝ տանջվելով պետք է ապրես»։

Մորիսը կրտսեր քույր և եղբայր ունի։ Նրանք զույգ են։ «Այնքան էր հպարտանում, որ զույգերի ավագ եղբայր է։ Շատ ուշադիր եղբայր էր, անսահման շատ էր սիրում քրոջն ու եղբորը»։

Ապրելու ուժի մասին։ «Պատերազմի ժամանակ մանկապարտեզում դաստիարակչուհի էի աշխատում։ Մորիսից հետո այդ հոգեվիճակով աշխատելն անհնար էր։ Այդ ժամանակ ավարտական խումբ ունեի, կազմակերպեցի իրենց ավարտական միջոցառումը և մինչև 2022 թվականը չեմ աշխատել։ Բայց հետո ընկերուհուս խորհրդով որոշեցի նորից աշխատել երեխաների հետ։ Գնացի մանկապարտեզ, դիմեցի տնօրենին, գիտեի, որ թափուր հաստիք ունեն։ Տնօրենս միանգամից փորձաշրջան անցնելու հնարավորություն տվեց, իսկ հետո հիմնական աշխատանքի անցա։ Իրեն միշտ շնորհակալ եմ լինելու այդ հնարավորության համար, քանի որ մինչ այդ նաև մերժումներ էի լսել։ Հետևյալ մտքով եմ առաջնորդվել՝ այսքան տղաներ զոհվեցին, որ սերունդներն ապրեն, կրթությու ն ստանան։ Նրանք իրենց կյանքը նաև երեխաների համար են զոհաբերել, ուրեմն ես էլ երեխաների հետ աշխատելով՝ իրենց գործը կշարունակեմ։ Երեխաների մեջ հայրենասիրություն եմ սերմանում, մայրենի լեզուն սովորեցնում, մեր հայ գենն իրենց մեջ ամրապնդում։ Իմ առջև խնդիր դրեցի՝ Մորիսի գործը դու էլ այս կերպ շարունակիր։ Երեխաների այդ խումբը դարձավ իմ ապրելու ուժը։ 2025 թվականին նրանք ավարտեցին։ Շատ կարևոր էր այն, որ ծնողների կողմից ևս գնահատված եմ եղել, իրար թև ու թիկունք լինելով, մեր գրաճանաչ երեխաներին ճանապարհեցինք դպրոց։ Հիմա արդեն նոր խումբ ունեմ»։

Մորիսին «ապրեցրել» է նաև նրա ընկերը՝ Արգիշտին։ «Նա որոշել էր, որ Մորիսս պետք է իր ամուսնության կնքահայրը լինի։ Բայց Մորիսս բանակից «ուշացավ»։ Արգիշտիս իր ամուսնության կնքահայր լինելու առաջարկը մեզ արեց՝ Մորիսս էլ թող լինի իմ երկնային քավորը։ Իսկ հետո նրանց ընտանիքում որդի ծնվեց, ում Մորիս անվանակոչեցին։ Արգիշտին ասաց. «Ուզում եմ տանս մեջ իմ ընկերոջից մի մասնիկ ունենալ գոնե անվան տեսքով»։ Մենք էլ ենք Մորիսիս տատիկն ու պապիկը, գալիս է մեր տուն, նա էլ է ուրախությամբ լցրել մեր կյանքը։ Գիտի, որ նկարից ժպտացող ավագ Մորիսն իր հորեղբայրն է։ Երբ ավելի մեծանա, իրեն անպայման կպատմենք իր անվան պատմությունը»։

Հ. Գ. - Մորիս Խումարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Կոտայքի մարզի Գետարգել գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գալուզինը և Մուստաֆաևը քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային հարցերը Եվրոմիությունը պատրաստել է պատժամիջոցների 21-րդ փաթեթը. հարվածի տակ կհայտնվեն ՌԴ 90 բանկեր և կրիպտոցանցեր Դա ամենաբարդ սպորտաձևն է. Արման ԾառուկյանՀունիսի 10-ին, 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ում զգուշացրել են, որ նավթի համաշխարհային պաշարները ձգտում են դեպի բազմամյա նվազագույն ցուցանիշների Որպես մարզիչ գնացել էի «վա-բանկ», որպեսզի հաղթենք․ Եղիշե Մելիքյան Ամիսներ շարունակ լրիվ նույն ձևաչափով մեզ մոտ տեղադրված էր սիրտը, հետո կողպեքը․ խաչի 5-րդ օրը հիշեցին ինչ-որ «օրենք»․ Սիրուշո Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանՄիջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում Բախվել են 2 «Toyota Camry»-ները․ 1 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց Իշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացված42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ իրանագետ Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց պայքարը ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլում Այսօր երեկոյան սպասվում է Վեներայի և Յուպիտերի մերձեցում. Լևոն Ազիզյան Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին NASA-ն հայտնել է Artemis III առաքելության անձնակազմի անունները Վերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանՀայաստան-Մոլդովա հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով Ամերիկյան ուղղաթիռը խnցվել է Հորմուզի նեղուցի տարածքում․ Միացյալ Նահանգները պարտավոր է պատասխանել. Թրամփ Արտակարգ դեպք. 2-ամյա աղջնակի են տեղափոխել «Մուրացան» բկ Բելառուս - Հայաստան՝ ուղիղ Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7,595 արձանագրություն․ ՆԳՆ Արայիկ Հարությունյանի պաշտպանը միջնորդել է անմեղ ճանաչել նրան Պարոնյան թատրոնում կայացավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» հոգեբանական դրամայի պրեմիերան Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանՎթար է. հունիսի 10-ին և 11-ին 24 ժամ ջուր չի լինելու Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը «Պռեգոմեշ»-ի ցուցափեղկից խաչի հեռացման մասով Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանԲուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը Արարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցԻրանում հայտնել են այաթոլլա Խամենեիի հուղարկավորության ժամկետները Մբապե․ Մեր նպատակը աշխարհի գավաթը նվաճելն է Հիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՀայաստան-Մոլդովա․ հայտնի են մեկնարկային կազմերը Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ Լևոն Ազիզյան ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում է «Ես սովորել եմ ճշմարտության աչքերին նայել, ու էդ ամենաբարդն է իմ ապրած կյանքում». Նազենի Հովհաննիսյան Իրան-Իսրայել պատերազմը շարունակվում է․ ի՞նչ է սպասվում Ողբերգական դեպք. «ՎԱԶ-2107»-ը ճոպանուղու ճանապարհին բախվել է «Toyota»-ի, զոհ կաՀույս ունենք, որ ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա. Լեբեդև Սիրուշոն հայտնել է, որ Pregomesh խանութի խաչի պատճառով կարող են տուգանվել Վերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը