Երևան, 14.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես կախարդական փայտիկ չունեմ խնդիրները մեկ վայրկյանում լուծելու համար․ Եղիշե Մելիքյան

ՍՊՈՐՏ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Ղազախստանի ընտրանու դեմ կայանալիք ընկերական հանդիպումից առաջ կիսվել է իր սպասելիքներով, խոսել թիմի ներկայիս վիճակի, նորեկների ինտեգրման և առկա խնդիրների մասին:

Մասնագետի խոսքով՝ առաջիկա երկու ընկերական մրցավեճերում գլխավոր նպատակը ոչ թե զուտ հաղթանակն է, այլ աշնանը սպասվող պաշտոնական հանդիպումներին հիմնավոր նախապատրաստվելը:

«Մենք հստակ գիտակցում ենք, թե ինչ ենք փնտրում այս խաղերում: Վնասվածքների պատճառով ունենք կորուստներ, կան որոշակի փոփոխություններ: Սա իդեալական հնարավորություն է վերլուծելու մեր սխալները և շտկելու դրանք մինչև աշնանային կարևոր մրցելույթները»,- նշել է Մելիքյանը՝ հավելելով, որ թեև հաղթանակը միշտ էլ ցանկալի է, սակայն այս անցումային փուլում այն ինքնանպատակ չէ:

Անդրադառնալով մրցակցին՝ հավաքականի ղեկավարն ընդգծել է Ղազախստանի թիմի որակական աճը վերջին տարիներին: Նա հատուկ շեշտել է ֆիզիկական պատրաստվածության տարբերությունը. եթե ղազախական լիգան այժմ ընթացքի մեջ է և ֆուտբոլիստները գտնվում են տոնուսի մեջ, ապա հայկական թիմի խաղացողները հավաքին են միացել արձակուրդից հետո: Այդուհանդերձ, ընտրվել է հենց այսպիսի մրցակից, որպեսզի դաշտում ստեղծվեն իրական բարդություններ, որոնք թիմը պետք է սովորի լուծել:

Խոսելով ֆուտբոլիստների անհատական որակներից՝ Մելիքյանը հստակեցրել է, որ Բանդիկյանին դիտարկում է բացառապես պաշտպանական գործողություններում: Ինչ վերաբերում է Էդգար Սևիկյանին, մարզիչը բավականին անկեղծ գնահատական է տվել իրավիճակին.

«Ազգային թիմում երբեմն նկատվում է որակի պակաս, իսկ Սևիկյանն այդ որակն ունի: Ճիշտ է, նա այս պահին իր լավագույն մարզավիճակում չէ, բայց նրա պոտենցիալը հսկայական է, և վստահ եմ՝ ապագայում նա մեծապես կօգնի հավաքականին»:

Նորեկների ներգրավման հարցում Եղիշե Մելիքյանը հորդորել է չշտապել և զերծ մնալ կտրուկ քայլերից՝ հիշեցնելով, որ Հայաստանի առաջնությունում հաջող խաղը դեռ բավարար հիմք չէ ազգային թիմի մեկնարկային կազմում անմիջապես տեղ զբաղեցնելու համար. ամեն ինչ ցույց կտա ժամանակը:

Ասուլիսի ընթացքում շոշափվել է նաև «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի հետ ենթադրյալ կոնֆլիկտի թեման:

Մելիքյանը կտրականապես հերքել է որևէ տարաձայնության առկայությունը՝ նշելով, որ ինքն անցած ճանապարհ ունի, գիտակցում է իր կարգավիճակը և չի պատրաստվում մտնել այլ դաշտ կամ մեկնաբանել ուրիշների սուբյեկտիվ կարծիքները:

Եզրափակելով իր խոսքը՝ գլխավոր մարզիչը խիստ ռացիոնալ և իրատեսական գնահատական է տվել հավաքականում ստեղծված իրավիճակին.

«Ես կախարդական փայտիկ չունեմ խնդիրները մեկ վայրկյանում լուծելու համար: Թիմում սերնդափոխություն է, բավականին երիտասարդ կազմ ունենք: Եթե անգամ այս տարի շոշափելի արդյունքներ չգրանցենք, ես հաստատ չեմ հուսահատվի: Այս ամենը ժամանակ և մեծ համբերություն է պահանջում: Վաղ թե ուշ մենք կունենանք այն թիմը, որը կկարողանա ապահովել կայուն և հստակ արդյունք: Եթե համբերությամբ զինվեք, ես թիմին կտանեմ այդ ճանապարհով, եթե ոչ՝ մեկ այլ մասնագետ կգա և կշարունակի գործը»:

Հիշեցնենք, որ Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումը կկայանա վաղը՝ հունիսի 6-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Խաղի մեկնարկը նախատեսված է ժամը 18:00-ին:

Հետևեք մեզ՝ այստեղ

Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Ողբերգական դեպք Արարատի մարզում. 13-ամյա աղջիկը կյանքից հեռացել է, չարաշահել է էներգետիկները Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Կոմիում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա մարմինը, որին հունիսին գետի հոսանքը քշել էրՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Պետական համակարգը դատարկվո՞ւմ է․ Past.am-ի ուշագրավ տեղեկություններըՍտամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ո՞ւմ է մտահոգում հազարավոր մարդկանց ճակատագիրըՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր ԿամենդատյանԸնտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանՎրեժխնդրությո՞ւն, թե՞ պետական կառավարում. ո՞ւր է գնում ՀայաստանըԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ»Իրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Անժամանակ կյանքից հեռացել է Տաթև ՖախուրյանըԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսներըՆստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»SpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին․ Աբրահամյան Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանԻրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացել«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Հուլիսի 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հասցվող ԱՄՆ hարվածների վերսկսման մասին