Երևան, 14.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի և համոզմունքների թելադրանքով․ ՀՀ նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ավարտվում է հերթական նախընտրական քարոզարշավը՝ ժողովրդավարական գործընթացի կարևորագույն այն փուլը, որի ընթացքում քաղաքական ուժերն ու թեկնածուները հանրությանը ներկայացրել են իրենց ծրագրերը, առաջնահերթություններն ու երկրի և համայնքների զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումները։ Այս մասին նշվում է նախընտրական քարոզարշավի ավարտի կապակցությամբ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձում։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ընտրությունները ժողովրդավարական պետության կենսագործունեության հիմնարար բաղադրիչներից են։ Դրանք ոչ միայն քաղաքական ընտրության հնարավորություն են, այլև հանրային պատասխանատվության, քաղաքացիական գիտակցության և պետական մտածողության կարևորագույն դրսևորում։

Յուրաքանչյուր ընտրական գործընթաց հնարավորություն է տալիս հասարակությանը գնահատելու անցած ճանապարհը, համադրելու տարբեր տեսլականներ և որոշելու այն ուղղությունը, որով ցանկանում է շարունակել իր զարգացումը։

Անցած շաբաթների ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան ծանոթանալու տարբեր քաղաքական առաջարկների, լսելու զարգացման վերաբերյալ տարբեր պատկերացումներ և գնահատելու ներկայացված ծրագրերը։

Միաժամանակ քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներն ունեցան իրենց մոտեցումները հանրության դատին ներկայացնելու լիարժեք հնարավորություն։ Ժողովրդավարության ուժը նախ և առաջ հենց այս հնարավորության մեջ է՝ գաղափարների մրցակցության, կարծիքների բազմազանության և ազատ ընտրության իրավունքի ապահովման մեջ։

Հարկ է նշել, որ ժողովրդավարությունը միայն ընտրական գործընթաց կամ իրավական ընթացակարգ չէ։ Այն նաև քաղաքական մշակույթ է, հանրային հարաբերությունների որակ և հասարակության հասունության արտահայտություն։

Քարոզարշավի ընթացքում երբեմն տեղ են գտել երևույթներ և խոսույթի դրսևորումներ, որոնք լիովին չեն արտացոլել այն բարձր չափանիշները, որոնց ամրապնդմանը ձգտում է մեր հանրությունը։

Այս հանգամանքի արձանագրումն ամենևին նպատակ չունի գնահատական տալու քաղաքական գործընթացի որևէ մասնակցի կամ առանձին դրվագի։ Այն առավելապես հիշեցում է, որ ժողովրդավարությունը շարունակական զարգացման և կատարելագործման ճանապարհ է, և մենք բոլորս՝ պետական ինստիտուտները, քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիները, դեռևս ունենք համատեղ անելիք քաղաքական բանավեճի մշակույթի, փոխադարձ հարգանքի, փաստարկված քննարկումների և հանրային պատասխանատվության արժեքների առավել ամրապնդման գործում։

Սակայն այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին։

Առջևում լռության օրն է։ Դա ոչ միայն քաղաքական գործընթացի դադար է, այլև յուրաքանչյուր քաղաքացու համար կարևոր հնարավորություն՝ հանգիստ և անաչառ կերպով գնահատելու լսածն ու տեսածը, կշռադատելու ներկայացված ծրագրերն ու խոստումները և կայացնելու սեփական գիտակցված որոշումը։

Ժողովրդավարության իրական արժեքը դրսևորվում է այն պահին, երբ քաղաքացին, առաջնորդվելով իր համոզմունքներով և պատասխանատվության զգացումով, կատարում է ազատ ու գիտակից ընտրություն։

Ընտրությանը մասնակցելը պարզապես իրավունքի իրացում չէ։ Դա պետության ներկայի և ապագայի նկատմամբ պատասխանատվության կարևորագույն դրսևորումներից է։ Ժողովրդավարական համակարգերի կայունությունն ու կենսունակությունը մեծապես պայմանավորված են քաղաքացիների մասնակցությամբ, նրանց պատրաստակամությամբ՝ սեփական ներդրումն ունենալու հանրային որոշումների կայացման գործընթացում։

Քվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի և համոզմունքների թելադրանքով։ Ձեր ընտրությունը կատարե՛ք սթափ դատողությամբ, պատասխանատվության բարձր զգացումով և այն գիտակցությամբ, որ յուրաքանչյուր քվե իր նշանակությունն ունի ոչ միայն տվյալ ընտրության արդյունքի, այլև մեր պետության ժողովրդավարական զարգացման, ինստիտուցիոնալ ամրապնդման և ապագայի կառուցման գործում։

Վստահ եմ, որ մեր ժողովուրդը, առաջնորդվելով իր փորձով, քաղաքական հասունությամբ և պետական պատասխանատվության զգացումով, կկատարի արժանապատիվ և գիտակցված ընտրություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության հետագա զորացման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, հանրային համերաշխության և կայուն զարգացման։

Մաղթում եմ, որ ընտրություններն անցնեն ազատ, խաղաղ, արժանապատիվ և օրենքի գերակայության սկզբունքներին լիովին համահունչ մթնոլորտում՝ ամրապնդելով հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ և ծառայելով մեր պետականության շարունակական զարգացմանն ու հզորացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 13-ամյա աղջիկը կյանքից հեռացել է, չարաշահել է էներգետիկները Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Կոմիում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա մարմինը, որին հունիսին գետի հոսանքը քշել էրՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Պետական համակարգը դատարկվո՞ւմ է․ Past.am-ի ուշագրավ տեղեկություններըՍտամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ո՞ւմ է մտահոգում հազարավոր մարդկանց ճակատագիրըՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր ԿամենդատյանԸնտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանՎրեժխնդրությո՞ւն, թե՞ պետական կառավարում. ո՞ւր է գնում ՀայաստանըԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ»Իրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Անժամանակ կյանքից հեռացել է Տաթև ՖախուրյանըԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսներըՆստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»SpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին․ Աբրահամյան Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանԻրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացել«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Հուլիսի 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հասցվող ԱՄՆ hարվածների վերսկսման մասինՄիկոյան փողոցում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել