Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խորհրդավոր ընթրիք». նոր նախագիծ՝ հայտնի դերասանների մասնակցությամբ

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հունիսի 15- ին՝  PanArmenian TV-ի յութուբյան ալիքով կկայանա «Խորհրդավոր  ընթրիք» նախագծի պրեմիերան: Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում ասաց սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանն ու պատմեց առաջին մանրամասները.

«Խորհրդավոր ընթրիք» անվանումը միաժամանակ հղում է և՛ պատմությանը, և՛ մարդու ներաշխարհին։ Աստվածաշնչում վերջին ընթրիքը դարձավ մի պահ, որտեղ նույն սեղանի շուրջ նստած էին հավատարմությունը, սերը, կասկածը և դավաճանությունը։ Այդ պահին ոչ բոլորը գիտեին, թե ինչ է թաքնված մյուսի սրտում, և հենց այդ անտեսանելի ճշմարտություններն էին ընթրիքը դարձնում խորհրդավոր»,- մեզ հետ զրույցում նշեց Անահիտ Մխիթարյանն ու հավելեց, որ այս անվանումը հիշեցնում է, որ յուրաքանչյուր հանդիպման մեջ կա բացահայտելու բան, և երբեմն ամենամեծ խորհուրդը ոչ թե ասված խոսքերն են, այլ այն, ինչ մարդը դեռ չի ասել։

Նրա խոսքով՝ հեռուստասերիալը պատմություն է  ընկերության ու  ստի մասին, բառեր, որ առաջին հայացքից չեն կարող գրվել  նույն նախադասության մեջ: «Տարիներ առաջ չգիտակցված դավաճանությունը, դառնում է այն թելը, որ կապում է ներկան անցյալին ու  անընդհատ ստիպում հետ նայել: Մենք սովոր ենք սուտն ու ճշմարտությունը բաժանել սևի ու սպիտակի, բայց       կյանքը հաճախ ապրում է այդ երկու գույների միջև։ Լինում են պահեր, երբ մի չասված ճշմարտություն կամ մեղմացված իրականություն մարդուն ժամանակ է տալիս ուժ հավաքելու, ցավին  դիմանալու,կամ նոր հարվածին դիմակայելու համար: Բայց նույնիսկ այն սուտը, որը ծնվում է բարի մտադրությունից, ունի իր գինը, որովհետև ճշմարտությունը վաղ թե ուշ պահանջում է իր տեղը։ Այդ պատճառով հարցը ոչ թե այն է, թե արդյոք սուտը կարող է փրկել, այլ այն, թե ինչ է այն փրկում և ինչ արժեքով»,- մանրամասնեց Անահիտ Մխիթարյանը:

Նախագծի պրոդյուսերը Ելենա Արշակյանն է,  ռեժիսորը՝ Գոհար Արշակյանը: Սցենարիստի խոսքով՝  նախագծում շատ հետաքրքիր ու սիրված դերասաններ են ներգրավված: «Առաջին անգամ աշխատելու ենք Վահագն Մարգարյանի հետ, հուսով եմ, որ մեր համագործակցությունը լավ արդյունք կտա: Հատուկ նախագծում նկարահանվելու համար Մոսկվայից ժամանել է նաև դերասան Հմայակ Հակոբյանը:

Դերասանական կազմում կտեսնեք նաև  Դավիթ Հարությունյանին, Մարիամ Դավթյանին,Նոնա Սաֆարյանին,  Ադրինե Աճեմյանին, Պավել Թադևոսյանին, Էրիկ Կրբաշյանին»:

Խոսելով սերիալի ձևաչափի մասին՝ նա նշեց, որ  այս անգամ հանդես են գալու նոր ձևաչափով, սերիալը կցուցադրվի Յութուբ հարթակում 12  րոպեանոց սերիաներով: «Ձևաչափը նոր է  հայկական մեդիատիրույթում, հուսով եմ՝  այս տարբերակը կընդունվի և կսիրվի»,- ամփոփեց Անահիտ Մխիթարյանը:

Ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհի Ադրինե Աճեմյանը խոսելով իր կերպարի մասին՝ նշել էր, որ կերպարը բոլորովին նման չէ իր նախորդ դերերին։ «Շատ խաղալու տեղ ունեմ։ Կերպարս հոգեբանական ծանր վիճակում գտնվող աղջիկ է, որը կանգնած է մեծ խնդրի առաջ։ Չեմ ուզում շատ բան ասել, բայց կարող եմ նշել, որ կինոյի դասական «չար աղջիկը» չէ»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալովԵվրոպական շոգը հացահատիկի շուկային հասցրել է ավելի քան 2 միլիարդ եվրոյի վնաս Աննա Ծատուրյանն առաջին հայուհին է, ով բարձրացավ Լենինի գագաթՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՇուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԳեղեցկության թագուհին մահացավ 35 տարեկան հասակում՝ անհասկանալի հանգամանքներումԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում