Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությունը վաղուց դուրս է եկել սոսկ դիվանագիտական հայտարարությունների տիրույթից։ Այն աստիճանաբար վերածվում է հստակ տնտեսական ճնշումների գործիքակազմի, որն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այս համատեքստում հարց է առաջանում՝ ո՞րն է Մոսկվայի որդեգրած մարտավարության նպատակը, և ինչո՞ւ է թիրախավորվում հենց հանրության ամենախոցելի խավը։

Այս իրավիճակը հասկանալու համար բավական է համեմատել այն մեթոդները, որոնցով աշխարհաքաղաքական կենտրոնները փորձում են ազդեցություն հաստատել տարածաշրջանում։ Աշխարհաքաղաքական ազդեցության տարածման հարցում Արևմուտքը և Ռուսաստանը տարիներ շարունակ կիրառել են սկզբունքորեն տարբերվող մոդելներ։ Տասնամյակներ շարունակ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի և Եվրոպական միության, Հայաստանում գործել է «փափուկ ուժի» միջոցով՝ հասարակական կազմակերպությունների, կրթական ծրագրերի և մեդիա տիրույթի օգնությամբ փորձելով աստիճանաբար, երկարաժամկետ կտրվածքով ազդել հանրային կարծիքի, արժեքային համակարգի և ժողովրդավարական ինստիտուտների վրա։

Ի տարբերություն սրա, Ռուսաստանը երկար ժամանակ սպասողական դիրք էր գրավել և չէր զբաղվում հայաստանյան հանրության շրջանում սեփական իմիջի սոցիալական կառուցմամբ, քանի որ լիովին վստահ էր իր աշխարհագրական, ռազմական և տնտեսական մենաշնորհային դիրքերի վրա։ Սակայն, երբ իրավիճակը հասավ քաղաքական ճգնաժամի, և ակնհայտ դարձան հայացքների տարաձայնությունները Մոսկվայի և Երևանի միջև, Ռուսաստանը ընտրեց ոչ թե երկխոսության կամ հանրային դիսկուրսի, այլ ուղղակի և կոշտ տնտեսական լծակների կիրառման ճանապարհը։ Այս ամենն առավել ցայտուն ու նկատելի է դառնում Հայաստանում ընտրական գործընթացների համատեքստում։ Գործող իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վերարտադրությունը կանխելու և իր համար ոչ ցանկալի սցենարները բացառելու համար Մոսկվան սկսել է բացահայտ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։ Սա արտահայտվում է Վերին Լարսում մաքսային անցակետերի անվերջ խստացումներով, սանիտարական տարատեսակ արգելքներով ու արտահանման արհեստական սահմանափակումներով։

Այս պատժիչ մարտավարության ամենացավոտ ու անարդար կողմն այն է, որ դրանից ամենևին չի տուժում քաղաքական էլիտան։ Հարվածը հասնում է երկրի տնտեսության ամենախոցելի հիմքին՝ գյուղատնտեսներին, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մարդիկ, ովքեր վարկային մեծ պարտավորությունների տակ են, և ում տարեկան եկամուտը կախված է մի քանի շաբաթվա բերքահավաքից ու դեպի ՌԴ արտահանումից, այսօր կանգնած են ֆինանսական կործանման առաջ։ Տեղական արտադրողները տասնամյակներ շարունակ իրենց լոգիստիկան և արտադրանքի ստանդարտները հարմարեցրել են ռուսական շուկային, նրանք կենսականորեն կապված են Ռուսաստանի տնտեսության հետ և այժմ կանգնել են գոյութենական լուրջ խնդրի առաջ, ինչը հղի է սոցիալական մեծ աղետով։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանություններից պահանջվում է ծայրահեղ հեռատեսություն, պրագմատիզմ և օպերատիվություն։ Թեև արտահանման շուկաների աշխարհագրության երկարաժամկետ դիվերսիֆիկացումը դեպի Մերձավոր Արևելք, ԵՄ, Ծոցի երկրներ կամ Հնդկաստան կարևոր է, այդուամենայնիվ, այսօր հրատապ հրամայական է րոպե առաջ և արագորեն լուծել ԵԱՏՄ-ի հետ կապված բոլոր կախված հարցերը։ Ապրանքների ազատ տեղաշարժի արգելափակումը խախտում է հենց այդ կառույցի հիմնարար պայմանագիրը, ուստի Երևանը պետք է ակտիվացնի ինստիտուցիոնալ, այլ ոչ թե անձնավորված դիվանագիտությունը՝ իրավական հարթակում պաշտպանելու սեփական արտադրողների շահերը։ Դրան զուգահեռ, պետությունը պետք է հրատապ հակաճգնաժամային «անվտանգության բարձիկներ» ստեղծի տուժած խավերի համար՝ ներառելով վարկային արձակուրդներ և սուբսիդավորում, ինչպես նաև ներսում խստացնի տեխնիկական ստանդարտների լաբորատոր ստուգումները, որպեսզի քաղաքական դրդապատճառներով կիրառվող արգելքները զրկվեն որևէ իրավական պատրվակից։

Միևնույն ժամանակ, խիստ անհրաժեշտ է ուղիղ կոչ հղել Ռուսաստանի իշխանություններին՝ սեփական քաղաքական խնդիրներն ու դժգոհությունները չլուծել Հայաստանի շարքային քաղաքացիների հաշվին։ Ի վերջո, հայ ժողովուրդը պատմականորեն եղել և մնում է Ռուսաստանի և ռուսների բարեկամ ժողովուրդը։ Մեր հանրություններն օրգանապես կապված են միմյանց հետ, ինչի վառ ու անխոցելի ապացույցն է հենց Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերի հսկայական քանակը, որն իր ծավալով գրեթե հավասար է Հայաստանի բնակչությանը։ Այս միլիոնավոր մարդկային ճակատագրերն ու տնտեսական թելերը թույլ չեն տալիս երկկողմ հարաբերությունները դիտարկել սոսկ պահի քաղաքական կոնյունկտուրայի տեսանկյունից։

Մոսկվայում պետք է հստակ գիտակցեն, որ քաղաքական տարաձայնությունները Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև անցողիկ են, իսկ ժողովուրդների դարավոր կապերը՝ մշտական։ Ուստի, Ռուսաստանը պետք է ավելի կառուցողական այլ լուծումներ գտնի իր քաղաքական տարաձայնությունները հարթելու համար, որպեսզի դրանից չտուժեն հասարակ մարդիկ, և վերջնականապես չխարխլվի այն հսկայական վստահության կապիտալը, որը դարերով ձևավորվել է երկու բարեկամ ժողովուրդների միջև։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՈւսուցիչը իր կյանքի գնով փրկել է մի աղջկա՝ խեղդվելուցՃապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Թրամփը նոր սպառնալիք է հնչեցրելԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանՇունը կատաղի հարձակվել և սպանել է իր տիրոջ հետ վիճող տղամարդունԱվետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Մեկ ամիս է ինչ բաժանվել եմ. ամեն օր նոր բաներ եմ լսում ու ավելի եմ ապշում. մի հավատացեք ամեն մեկի ասածին». 1 տարի առաջ Լոս Անջելեսում ամուսնացած Արմեն Պետրոսյանի դուստրն ամուսնալուծվել էԱզատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե ՍիմոնյանԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Կյանքից հեռացել է Սաթենիկ ՄելիքյանըԱզատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Ձեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան