Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ավարտված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները շարունակում են մնալ ներքաղաքական քննարկումների կենտրոնում, և տարբեր քաղաքական միավորներ տարբեր կերպ են արձագանքում ստեղծված իրավիճակին։ Այս համատեքստում հատկապես հետաքրքիր է վերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական կյանքում բավականին ակտիվ գործունեություն ծավալած «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման արձագանքը։ Թեև Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները դեռևս չեն ամփոփվել, միավորման խորհուրդն արդեն հանդես է եկել հստակ քաղաքական գնահատականով՝ ներկայացնելով իր դիրքորոշումը կայացած քվեարկության վերաբերյալ։

Միավորումը դրական է համարում ընտրություններին ՀՀ քաղաքացիների բարձր մասնակցությունը։ Այդուհանդերձ, ըստ հայտարարության, քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամքը, ինչի համար մատնանշվում է չորս ակներև պատճառ։

Նախ՝ ընտրական գործընթացն անցել է խիստ անհավասար պայմաններում, քանի որ հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը, գտնվելով անազատության մեջ, զրկված է եղել լիարժեք քարոզչության հնարավորությունից, իսկ նախընտրական շրջանում ձերբակալվել կամ կալանավորվել են նաև առաջատար ընդդիմադիր գործիչներ Անդրանիկ Թևանյանը, Ալեքսան Ալեքսանյանը, պատգամավորության այլ թեկնածուներ ու ակտիվիստներ։ Որպես հաջորդ պատճառներ նշվում են վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահումը՝ պետական ու համայնքային աշխատակիցների կազմակերպված բերումով ու ուղղորդմամբ, ընտրությունների ընթացքը վախի ու ահաբեկման, Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված սպառնալիքների ու ատելության քարոզի պայմաններում, ինչպես նաև օտար երկրների բարձրաստիճան պաշտոնյաների անթաքույց միջամտությունն ու աջակցությունը գործող վարչախմբին։

Հաշվի առնելով, որ ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, «ՀայաՔվեն» անհրաժեշտ է համարում արդյունքների հետևողական վիճարկումը Սահմանադրական դատարանում՝ դրանք չեղարկելու և նոր ընտրություններ անցկացնելու հեռանկարով։ Միևնույն ժամանակ միավորումն արձանագրում է, որ անգամ այս ճնշումների պարագայում գործող վարչախումբը մանդատ չստացավ երկրին «ալիևյան սահմանադրություն» պարտադրելու, ինչպես նաև Ազգային ժողովում միանձնյա սահմանադրական օրենքներ փոփոխելու և պետական անկախ մարմինների ղեկավարների պաշտոններում իր դրածոներին նշանակելու համար։

Ստեղծված պայմաններում «ՀայաՔվեն» համոզմունք է հայտնում, որ ժողովրդի իրական քվեն ստացած ուժերը հնարավորություն ունեն խափանելու գործող վարչախմբի ծրագրերը և ժամանակի ընթացքում հեռացնելու նրան իշխանությունից, ուստի պատրաստակամություն է հայտնում շարունակել հետևողական պայքարը օրինական բոլոր եղանակներով և այդ հարցում ակնկալում է համախոհների աջակցությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը