Նարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա Շուշանյան
Երեկ Հայաստանի համապատասխան մարմինները Narek Karapetyan-ին թույլ չտվեցին անցնել Լարս՝ տեղում ծագած խնդիրները լուսաբանելու և ներկայացնելու համար։ Որպես հիմք նշվեց նրա՝ իբր այլ երկրի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ հարուցված վարույթը։
Ժամանակին, երբ քաղաքացիության մասով նման «լուր» տարածվեց, ՀՀ պետական մարմիններից մեկ օր կպահանջվեր լուրը ստուգելու և դրա անհիմն լինելը հաստատելու համար (չնայած, վստահ եմ, որ գիտեն իրականությունը): էլ չեմ ասում, որ դեռևս մինչև հունիսի 7-ը իրավապահ մարմինները դա պարտավեր էին ճշտած լինեին ու խախտման դեպքում չթողնեին նրա մասնակցությունը ընտրություններին:
Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ՝ հարուցվեց վարույթ, որը մինչ օրս շարունակվում է։ Արդյունքում այն ծառայեց ոչ միայն նախընտրական շրջանում հանրության մեջ կասկածներ սերմանելու, այլև հետընտրական շրջանում լրացուցիչ սահմանափակումների և ճնշումների գործիք դառնալու համար (օրինակ՝ երկրից չբացակայելու):
հ.գ. Հատկանշական է նաև, որ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը հրապարակայնորեն հերքել էր Նարեկ Կարապետյանի՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունները՝ արձանագրելով, որ ներկայացված տվյալները չեն հաստատում նման հանգամանք։
Այդ օրերին ներկայացրել էի իմ պարզաբանումները Razmik Martirosyan-ին և Լեհաստանում VT Hayastan News-ին։ քաղաքական նպատակահարմարությունը։
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



