Երևան, 20.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Firebird Inc.-ը հայտարարել է Ղազախստանի կառավարության հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրերի ստորագրման մասին, որոնք ուղղված են երկրում հաջորդ սերնդի արհեստական բանականության ազգային ենթակառուցվածքների, առաջադեմ հաշվողական կարողությունների և համաշխարհային մակարդակով մրցունակ թվային AI էկոհամակարգի զարգացմանը։

Քննարկումներն ու համագործակցության համաձայնագրերի ստորագրումը տեղի են ունեցել Աստանայում՝ Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովի, NVIDIA-ի Omniverse և Simulation Technology փոխնախագահ Ռև Լեբարեդյանի, Firebird-ի համահիմնադիրներ Ռազմիկ Հովակիմյանի և Ալեքսանդր Եսայանի, Ղազախստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և երկրի առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Համագործակցությունը հիմք է ստեղծում արհեստական բանականության ենթակառուցվածքների, առաջադեմ հաշվողական համակարգերի, ամպային տեխնոլոգիաների, գիտահետազոտական նախաձեռնությունների և թվային տնտեսության զարգացման ոլորտներում հետագա համագործակցության համար։ Այն աջակցում է Ղազախստանի նպատակին՝ ամրապնդելու իր դիրքերը որպես Կենտրոնական Եվրասիայի առաջատար տեխնոլոգիական և նորարարական կենտրոններից մեկը։

Համաձայնագրերի ստորագրումը հաջորդում է այս տարվա ապրիլին կայացած բարձր մակարդակի հանդիպմանը, որի ընթացքում Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, NVIDIA-ի Global AI Infrastructure Growth ուղղության փոխնախագահ Նիկո Կապրեզը և Firebird-ի համահիմնադիրները քննարկել էին հաջորդ սերնդի խոշոր հաշվողական հարթակների նախագծման, կառուցման և շահագործման ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

«Այն երկրները, որոնք այսօր ներդրումներ են կատարում առաջադեմ AI հաշվարկային կարողությունների, տաղանդների զարգացման և նորարարական էկոհամակարգերի ձևավորման մեջ, վաղը ձևավորելու են համաշխարհային տնտեսության հնարավորությունները։ Firebird-ը համատեղում է խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ապացուցված փորձը, ԱՄՆ առաջատար տեխնոլոգիական լուծումները, գլոբալ AI էկոհամակարգի առանցքային գործընկերների հետ սերտ համագործակցությունը և լայնածավալ AI ենթակառուցվածքային նախագծերն անվտանգ և բացառիկ արագությամբ իրականացնելու կարողությունը։ Մենք հպարտ ենք աջակցելու Ղազախստանի տեսլականին և պատրաստ ենք նպաստելու երկրի երկարաժամկետ ազգային AI կարողությունների ձևավորմանը»,-նշել է Ռազմիկ Հովակիմյանը։

Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևն իր հերթին նշել է. «Արհեստական բանականությունը դառնում է համաշխարհային տնտեսության նոր հիմնարար ենթակառուցվածքը։ Սեփական AI լուծումներ ստեղծելու համար առանձին թվային արտադրանքները բավարար չեն. անհրաժեշտ է ամբողջական էկոհամակարգ, որը ներառում է էներգետիկ ռեսուրսներ, ժամանակակից տվյալների կենտրոններ, հաշվողական հզորություններ, տվյալներ և առաջատար տեխնոլոգիաների հասանելիություն։ Ղազախստանը հետևողականորեն ձևավորում է այդ հիմքը։ Մեր նպատակն է երկրի ենթակառուցվածքային առավելությունները վերածելու տնտեսական աճի երկարաժամկետ շարժիչ ուժի և ամրապնդելու երկրի դիրքը որպես Եվրասիայի առանցքային թվային հանգույցներից մեկը»։

Firebird-ն այժմ ավարտին է հասցնում Հայաստանում իր առաջատար AI Factory նախագծի առաջին փուլը, որի գործարկումը նախատեսված է 2026 թվականի հուլիսին։ Նախագիծը շինարարության մեկնարկից մինչև սարքավորումների տեղակայմանը պատրաստ վիճակի հասցնելը իրականացվել է ընդամենը վեց ամսից մի փոքր ավելի ժամանակահատվածում՝ դառնալով աշխարհում իր տեսակի մեջ ամենաարագ իրականացված AI ենթակառուցվածքային նախագծերից մեկը։

Firebird-ի հաստատված եռափուլ ընդլայնման ռազմավարության համաձայն՝ մինչև 2027 թվականի ավարտը կենտրոնը նախատեսվում է հագեցնել՝ ներառելով ավելի քան 100,000 NVIDIA Blackwell և Vera Rubin GPU-ներով, ինչի արդյունքում հայաստանյան AI մեգանախագիծը կդառնա աշխարհի խոշորագույն AI հաշվողական հարթակներից մեկը։

Firebird-ի փորձը ցույց է տալիս, որ լայնածավալ AI ենթակառուցվածքային նախագծերը կարող են հաջողությամբ իրականացվել կառավարությունների, տեխնոլոգիական ընկերությունների, ֆինանսական հաստատությունների և գիտահետազոտական համայնքների միջև արդյունավետ համագործակցության շնորհիվ։

Firebird-ը պարզապես տվյալների կենտրոններ չի կառուցում։ Ընկերությունը ձևավորում է ազգային AI կարողություններ, որոնք երկրներին հնարավորություն են տալիս լիարժեք մասնակցելու արհեստական բանականության համաշխարհային տնտեսությանը։

Firebird-ի մասին 

Firebird Inc.-ը ԱՄՆ-ում գործող արհեստական ​​բանականության ամպային և ենթակառուցվածքային ընկերություն է, որը նախատեսված է անվտանգ, մասշտաբային և համաշխարհային հասանելիություն ունեցող գրաֆիկական պրոցեսորներով ենթակառուցվածք ապահովելու համար։ Ընկերության առաքելությունն է ժողովրդավարացնել առաջադեմ արհեստական ​​բանականության հաշվարկների հասանելիությունը՝ հնարավորություն տալով նորարարություններ իրականացնել հետազոտությունների և ձեռնարկությունների շրջանում՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ​​հատվածներում։ 

Firebird-ի հաղորդակցության բաժին

[email protected] 

 

Կյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըՍտամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՈսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում Մասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմը դիմել է վերաքննիչ քրեական դատարան Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութԱռաջիկա շաբաթվա ընթացքում սպասվող եղանակի մասին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին Փաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանԿինը մեղադրվում է իր 18-ամյա դստերը սպանելու մեջՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Ինչպես հասկանալ՝ թունավորումը ջրից է, թե սննդիցԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ի՞նչ գին կունենա գազը մինչև 2026-ի վերջըՍտամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) Հայաստանը գնում է դեպի ջրի խնդիր. ինչ կարող է լինել 5 տարի հետոԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար Ամփոփվեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները Վառելիքի իրավիճակը Ղրիմում և Սևաստոպոլում Պենտագոնը թաքցրել է Հորդանանում իրանական hարվածներից հետո տասնյակ վիրավnր զինվnրականների մասին տեղեկատվությունը. NYT Քաղաքական հաշվեհարդարի նոր սահմանը․ մորն արգելել են խոսել երեխայի հետ․ Էդմոն ՄարուքյանԿոտայքի մարզում 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավnրներ Գերմանիան որևէ գործնական քայլ չի ձեռնարկել Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու համար․ հայտարարություններ Մոսկվայից Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱնհրաժեշտ է միավորել իշխանություններից դժգոհ բոլոր քաղաքացիներին. Անահիտ ԱդամյանՄենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորություն. Թրամփ Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը Ավետիք Չալաբյան անձի մասշտաբի և ներուժի, սև մետալուրգիայի զարգացման, Չինաստանի հետ աշխատանքի փորձի մասին. Արմեն Մանվելյան