Երևան, 20.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Անցյալ տարվա սեպտեմբերին Լոս Անջելեսի հեղինակավոր Greek Theatre-ում կայացավ «Նախնիների կանչը» (Echoes of Our Ancestors) համերգ-ներկայացումը՝ որպես հարգանքի տուրք հայ ժողովրդի պատմությանն ու մշակութային ժառանգությանը։ Նախագծի հեղինակն ու բեմադրիչն Արման Նշանյանն է։ Այս տարի՝ սեպտեմբերի 3-ին, նույն բեմում հանդիսատեսին կներկայացվի նախագծի նոր մասը՝ «Նախնիների կանչը 2. Հերոսներ և սրբեր» (Echoes of Our Ancestors 2. Heroes and Saints)՝ ամբողջությամբ նորացված ծրագրով։

Tert.am Life-ի հետ զրույցում Արման Նշանյանը նշեց, որ առաջին համերգ-ներկայացման հաջողությունը գերազանցել է բոլոր սպասումները։

 «Շատ մեծ հաջողություն ունեցանք, որովհետև ամեն ինչ ճիշտ և անկեղծ «տեղից էր գալիս»։ Լինելով աշխարհով մեկ սփռված ազգ՝ այս համերգը հիշեցում և հույս է այն մասին, թե որքան մեծ ներդրում ունեն մեր հերոսներն ու սրբերը, առհասարակ՝ մեր նախնիները, մեր այսօրվա գոյատևման գործում։ Եթե այսօր կանք, ապա կարևոր է գիտակցել, որ դա նաև մեր պատմության արդյունքն է։ Այդ պատմությունն ունեցել է վերելքներ ու անկումներ, սակայն մենք չենք վերացել և չենք վերանալու։ Հենց այդ ամենից պետք է սովորենք։ Սա է նախագծի հիմնական գաղափարն ու դասը, և կարծում եմ՝ հենց դրանով էլ պայմանավորված էր դրա հաջողությունը։ Մարդիկ, ովքեր ներկա էին, ևս մեկ անգամ համոզվեցին, թե որքան հարուստ պատմության և ժառանգության կրող ենք մենք։ Եթե նախորդ անգամ ներկայացման առանցքում պատմությունն էր, ապա այս անգամ՝ հերոսներն ու սրբերն են»։

Նշանյանի խոսքով՝ նոր ներկայացման ծրագիրը գրեթե ամբողջությամբ թարմացվել է։

«Ծրագրի շուրջ 97 տոկոսը նոր է։ Պահպանել ենք միայն երեք-չորս կատարում, որոնք նախորդ անգամ հատկապես սիրել էինք, բայց չեմ նշի՝ որոնք են։ Մնացած ամեն ինչ նոր է՝ անիմացիաները, բեմական լուծումները, երաժշտական կատարումները։ Այն մարդիկ, ովքեր ներկա են եղել նախորդ ներկայացմանը, վստահաբար կարող են կրկին գալ, որովհետև այս անգամ ևս նրանց սպասում է նոր և տպավորիչ շոու։ Բացի այդ, այս անգամ կունենանք նաև պատմող ձայն, որպեսզի հանդիսատեսն ամբողջությամբ հասկանա բեմում ներկայացվող պատմությունը»։

Echoes of Our Ancestors-ը համադրում է մյուզիքլի, թատերական ներկայացման և պատմական տարրեր՝ ստեղծելով յուրօրինակ սինթեզ, որտեղ երաժշտությունն ու պատմությունը միահյուսվում են մեկ ամբողջության մեջ։ Բաց երկնքի տակ հայոց պատմությունը կրկին կհնչի որպես հարգանքի տուրք նախնիներին։

Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս երեկոյի գլխավոր դիրիժորը մաեստրո Սերգեյ Սմբատյանն է։ Արման Նշանյանին և նախագծի պրոդյուսեր Ասկո Հակոբյանին կրկին հաջողվել է մեկ գաղափարի շուրջ համախմբել հայկական և միջազգային արվեստի տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչների։ Ներկայացումը կրկին կմիավորի սիմֆոնիկ և ազգային նվագախմբերի կատարումները, LED էկրանների միջոցով ստեղծված տեսողական միջավայրը, ինչպես նաև ավանդական և ժամանակակից պարային բեմադրությունները։ Տարբեր ժանրերի արտիստները ոչ միայն կներկայացնեն երաժշտական կատարումներ, այլև կկենդանացնեն պատմական ժամանակաշրջաններ, խորհրդանիշներ և արժեքներ։

Այս տարվա մասնակիցների ցանկում ընդգրկված են Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Սեբուն («Capital Cities» խմբից), Ինգա և Անուշ Արշակյանները, Իզաբել Բայրաքդարյանը, Գևորգ Հակոբյանը, Մաշա Մնջոյանը, R-Mean-ը, «Կաթիլ»-ը, DJ Սերժոն և Վահագն Մ-ն, Գառնիկ Սարգիսյանը, Սուրեն Առուստամյանը, Ալբերտ Արմենակյանը, ինչպես նաև «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մասնակիցը և այլ արտիստներ։ Նախագծին կմիանան նաև պարող Լյուդվիգ Իսպիրյանը, «Զվարթնոց» պարի համույթը, ինչպես նաև «Հայկյան» և «Sound of Children» երգչախմբերը։

Արման Նշանյանի խոսքով՝ յուրաքանչյուր արտիստ ընտրվել է բացառապես ներկայացման գաղափարին և կերպարներին համապատասխան։

 «Փորձել ենք հասկանալ, թե յուրաքանչյուր կերպարը ով կարող է լավագույնս մարմնավորել, ում է այն առավել համապատասխանում։ Սա սովորական համերգ չէ, այլ թատերական շոու։ Հենց դրա շնորհիվ էլ մեկ նախագծում միավորվել են տարբեր ոճերի և ուղղությունների արտիստներ՝ նույն գաղափարի շուրջ։ Մասնակիցների ցանկն արդեն հրապարակված է, սակայն հանդիսատեսին դեռ անակնկալներ են սպասվում»։

Բեմադրիչի խոսքով՝ նախագիծը շարունակական բնույթ է կրելու։ «Հաջորդ տարի ներկայացում չենք ունենա, քանի որ նախատեսված են մեծածավալ ֆիլմի նկարահանումներ։ Սակայն 2028 կամ 2029 թվականին նախագիծը կվերադառնա՝ արդեն շուրջ չորս անգամ ավելի մեծ դահլիճում։ Մեզ համար սա երբեք չի եղել բիզնես կամ գումար աշխատելու միջոց։ Մենք ներդրում ենք անում, որպեսզի մեր երիտասարդությանը և ամբողջ ժողովրդին հիշեցնենք, որ նրանք կարող են հպարտանալ իրենց ազգով։ Գլխավոր ուղերձը միասնությունն է։ Չկա սև, չկա սպիտակ, չկա նա և դու. կա՝ մենք։ Մենք եղբայրներ և քույրեր ենք։ Մեր նախնիները բոլորինս են եղել, չի եղել նրա կամ իմ նախնին։ Եվ մենք ենք լինելու մեր երեխաների ու թոռների նախնիները։ Այսօր պետք է հասկանանք, որ միայն համախմբված լինելով կարող ենք առաջ շարժվել»։

Նախագծի իրականացման գործում մեծ է եղել University of Southern California-ի Armenian Studies Institute-ի և նրա Leadership Council-ի աջակցությունը։

«Խորին շնորհակալություն ենք հայտնում նաև People of Ar Cultural Foundation-ի հոգաբարձուների խորհրդին՝ ինչպես նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր բազմաթիվ բարերարներին ու աջակիցներին, ովքեր հավատացել են այս առաքելությանը և կանգնել են մեր կողքին։ Նրանց աջակցությամբ հնարավոր է դարձել ստեղծել մի նախաձեռնություն, որը միավորում է հայերին՝ անկախ տարիքից, աշխարհագրությունից, կենսակերպից, մտածողությունից կամ քաղաքական հայացքներից։ Այսօր մենք հավաքվում ենք մեկ երկնքի տակ՝ լսելու մեր նախնիների արձագանքները, վերագտնելու մեր ընդհանուր հիշողությունը և հարգանքի տուրք մատուցելու այն հսկայական ժառանգությանը, որի շնորհիվ ունենք մեր Հայաստանը, մեր մշակույթը և մեր ազգային ինքնությունը։ Այս միջոցառումը վկայությունն է այն բանի, թե ինչի կարող է հասնել միասնական հայությունը, երբ առաջնորդվում է ոչ թե բաժանարար գծերով, այլ ընդհանուր արժեքներով, հիշողությամբ և ապագայի հանդեպ պատասխանատվությամբ»,-եզրափակեց Արման Նշանյանը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըՍտամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՈսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում Մասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմը դիմել է վերաքննիչ քրեական դատարան Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութԱռաջիկա շաբաթվա ընթացքում սպասվող եղանակի մասին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին Փաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանԿինը մեղադրվում է իր 18-ամյա դստերը սպանելու մեջՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Ինչպես հասկանալ՝ թունավորումը ջրից է, թե սննդիցԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ի՞նչ գին կունենա գազը մինչև 2026-ի վերջըՍտամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) Հայաստանը գնում է դեպի ջրի խնդիր. ինչ կարող է լինել 5 տարի հետոԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար Ամփոփվեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները Վառելիքի իրավիճակը Ղրիմում և Սևաստոպոլում Պենտագոնը թաքցրել է Հորդանանում իրանական hարվածներից հետո տասնյակ վիրավnր զինվnրականների մասին տեղեկատվությունը. NYT Քաղաքական հաշվեհարդարի նոր սահմանը․ մորն արգելել են խոսել երեխայի հետ․ Էդմոն ՄարուքյանԿոտայքի մարզում 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավnրներ Գերմանիան որևէ գործնական քայլ չի ձեռնարկել Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու համար․ հայտարարություններ Մոսկվայից Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱնհրաժեշտ է միավորել իշխանություններից դժգոհ բոլոր քաղաքացիներին. Անահիտ ԱդամյանՄենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորություն. Թրամփ Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը Ավետիք Չալաբյան անձի մասշտաբի և ներուժի, սև մետալուրգիայի զարգացման, Չինաստանի հետ աշխատանքի փորձի մասին. Արմեն ՄանվելյանՀայաստանում կալանք տալու համատարած պրակտիկան բացարձակ անհամարժեք է և հակասում է մեր Սահմանադրությանը․ Ավետիք Չալաբյան Հենրիի սրտի վիրահատությունն անցել է բարեհաջող Ռուսական հարվածներից Օդեսայում հուլիսին 28 մարդ է զոհվել. նահանգապետ