Երևան, 20.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արման Ծառուկյանը շանս չի տա ոչ Գեյջիին, ոչ էլ Թոփուրիային․ Դմիտրի Բիկրև

ՍՊՈՐՏ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը խնդիրներ չի ունենա ոչ ամերիկացի Ջասթին Գեյջիի, ոչ էլ իսպանացի Իլիա Թոփուրիայի հետ հնարավոր մենամարտերում։ Այս մասին «Матч ТВ»-ի հետ զրույցում հայտարարել է Fight Nights-ի նախկին չեմպիոն Դմիտրի Բիկրևը՝ ամփոփելով UFC-ի վերջին մրցաշարը։

Մրցաշարի գլխավոր մենամարտում Ջասթին Գեյջին տեխնիկական նոկաուտով հաղթել է Իլիա Թոփուրիային՝ դառնալով լիգայի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն։ Չորրորդ ռաունդից հետո Թոփուրիայի անկյունը հրաժարվել է շարունակել մենամարտը. սա իսպանացի մարտիկի առաջին պարտությունն էր կարիերայում: Ինչ վերաբերում է 29-ամյա Արման Ծառուկյանին, ապա նրա ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։ 2024 թվականի սկզբից հայ մարտիկն արդեն երկու տպավորիչ ելույթ է ունեցել UFC-ում։

Խոսելով գլխավոր մենամարտի մասին՝ Բիկրևը նշել է, որ արդյունքն իրեն զարմացրել է, քանի որ սպասում էր ավելի մրցունակ ելույթ Թոփուրիայի կողմից.

«Մրցաշարը շատ դինամիկ էր, բոլոր մենամարտերն ավարտվեցին ժամանակից շուտ։ Բայց գլխավոր երկու մենամարտերն ինձ իսկապես զարմացրին։ Չէի սպասում, որ Թոփուրիան ոչինչ չի կարողանա անել Գեյջիի դեմ։ Ինձ համար 70 կգ-ը Թոփուրիայի քաշային կարգը չէ։ Նա փոքրամարմին է այս դիվիզիոնի համար: Ես միշտ ասել եմ՝ Թոփուրիան կամ Գեյջին կտիրեն գոտուն միայն այնքան ժամանակ, քանի դեռ նրանցից որևէ մեկը չի հանդիպել Ծառուկյանի հետ։ Դա անվիճելի է՝ առանց տարբերակների։ Իսկ Գեյջիի հետ մարտում Թոփուրիան այնպիսի սխալներ արեց… Կարծում էի՝ նա ավելի խելացի է, բայց ավաղ»։

Երեկոյի երկրորդ գլխավոր մենամարտում ֆրանսիացի Սիրիլ Գանը ժամանակից շուտ հաղթեց բրազիլացի Ալեքս Պերեյրային՝ նվաճելով UFC-ի ծանր քաշային կարգի ժամանակավոր գոտին։ Պերեյրան, ով նախկինում տիրում էր միջին և կիսածանր քաշային կարգերի տիտղոսներին, անհաջող նորամուտ նշեց ծանր դիվիզիոնում։

«Պերեյրան, հավանաբար, չափազանց շատ էր հավատացել իր ուժերին՝ հերթական անգամ փոխելով քաշային կարգը։ Բայց բնատուր ծանր քաշայիններն այլ մակարդակ են։ Եթե մարզիկը բարձրանում է նման դիվիզիոն, նախ պետք է ընտելանա թե՛ իր, թե՛ մրցակիցների նոր գաբարիտներին, այլ ոչ թե միանգամից մենամարտի գոտու համար։ Սա անխոհեմ որոշում էր։ Ուղղակի ուզում էին նրանից լեգենդ կերտել, որպեսզի դառնար երեք քաշային կարգերի չեմպիոն, ինչն էլ նրա հետ չար կատակ խաղաց։ Իսկ Գանը կեցցե՛։ Հետաքրքիր կլինի տեսնել ծանր քաշի ապագան՝ արդյոք նա կսպասի՞ Ասպինելին, թե՞ կմենամարտի Վոլկովի կամ Պավլովիչի հետ: Իսկ Պերեյրան, կարծում եմ, կվերադառնա 93 կգ քաշային կարգ, այստեղ տղաները նրա համար չափազանց մեծ են»,- եզրափակել է Բիկրևը։

Հետևեք մեզ՝ այստեղ

«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըՍտամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՈսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում Մասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմը դիմել է վերաքննիչ քրեական դատարան Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութԱռաջիկա շաբաթվա ընթացքում սպասվող եղանակի մասին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին Փաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանԿինը մեղադրվում է իր 18-ամյա դստերը սպանելու մեջՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Ինչպես հասկանալ՝ թունավորումը ջրից է, թե սննդիցԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ի՞նչ գին կունենա գազը մինչև 2026-ի վերջըՍտամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) Հայաստանը գնում է դեպի ջրի խնդիր. ինչ կարող է լինել 5 տարի հետոԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար Ամփոփվեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները Վառելիքի իրավիճակը Ղրիմում և Սևաստոպոլում Պենտագոնը թաքցրել է Հորդանանում իրանական hարվածներից հետո տասնյակ վիրավnր զինվnրականների մասին տեղեկատվությունը. NYT Քաղաքական հաշվեհարդարի նոր սահմանը․ մորն արգելել են խոսել երեխայի հետ․ Էդմոն ՄարուքյանԿոտայքի մարզում 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավnրներ Գերմանիան որևէ գործնական քայլ չի ձեռնարկել Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու համար․ հայտարարություններ Մոսկվայից Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱնհրաժեշտ է միավորել իշխանություններից դժգոհ բոլոր քաղաքացիներին. Անահիտ ԱդամյանՄենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորություն. Թրամփ Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը Ավետիք Չալաբյան անձի մասշտաբի և ներուժի, սև մետալուրգիայի զարգացման, Չինաստանի հետ աշխատանքի փորձի մասին. Արմեն ՄանվելյանՀայաստանում կալանք տալու համատարած պրակտիկան բացարձակ անհամարժեք է և հակասում է մեր Սահմանադրությանը․ Ավետիք Չալաբյան