Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած երկրի համար ռազմավարական շուկաների փակվելն ու տնտեսական սահմանափակումները, որոնք ուղիղ հարվածում են տեղական արտադրողին, ազգային անվտանգության և հազարավոր ընտանիքների գոյատևման խնդիր են: Սակայն կառավարության վերջին նիստին հաջորդած բրիֆինգի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները՝ կապված ծիրանի արտահանման խոչընդոտների և փչացող բերքի հետ, ավելի շատ նման էին սեփական ժողովրդին ու գործարարներին բացահայտ ձեռք առնելու և ծաղրելու:

«Ո՞ւմ տանը ծիրանը չի փչանում, բոլորիս տանը փչանում է, ինչո՞ւ է դա դառնում թոփ նյուզ» ձևակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ անթաքույց ու բացահայտ կերպով «կայֆավատ լինել» սեփական ընտրողների, նաև՝ չընտրողների վրա: Սա ուղիղ հասցված ուժգին հարված է այն մարդկանց, ովքեր հավատացել են իրեն, իսկ հիմա նրանց առաջարկվում է մի պարզ բանաձև. «Հանուն Փաշինյանի քաղաքական ամբիցիաների՝ դուք պիտի սոված մնաք»:

Երկրի ղեկավարն, ըստ էության, հավասարության նշան է դնում սառնարանում մոռացված երկու հատ ծիրանի և տոննաներով փչացող, արտահանման ենթակա բերքի միջև, որի տակ տնտեսվարողները վարկեր, հսկայական պարտքեր ու ընտանիք պահելու հոգսեր ունեն: Ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ Նիկոլ Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների կործանարար գինը պետք է վճարի շարքային քաղաքացին՝ իր օրվա հացով, սոցիալական վիճակի վատթարացմամբ, բայց դա անձամբ նրա կողմից մատուցվում է որպես սովորական, ընդունելի մի կենցաղային թեմա:

Տարիների քրտնաջան աշխատանքը, ներդրումները և լոգիստիկ շղթաները, որոնք կոտրվում են իշխանության անգործության պատճառով, հենց Փաշինյանի մակարդակով իջեցվում են կենցաղային «մուննաթի» մակարդակի: Այս հայտարարությունը լավագույնս ի ցույց է դնում, թե ինչ աստիճանի անլուրջ, անպատասխանատու ու մակերեսային մոտեցում ունի նա պետական կառավարման և սեփական երկրի գործարարների ու, ընդհանրապես, քաղաքացիների նկատմամբ: Ինչ աստիճանի միևնույնությամբ, անգամ՝ «թքածունեցողական» վերաբերմունք ունի քաղաքացիների վիճակի, սոցիալական ապահովության նկատմամբ: Այ թե ինչ է ցույց տալիս այս ամենը:

Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը տնտեսական պատժամիջոցների հետևանքով առաջացած աղետը դիտարկել որպես հերթական «թոփ նյուզ», այլ ոչ թե րոպե առաջ լուծում պահանջող ճգնաժամ:

Ու միայն սա չէ: Ուրեմն, ինքն իր վարած «քաղաքականությամբ» փչացնի հարաբերությունները մի երկրի, ավելին՝ տնտեսաքաղաքական միավորման (ԵԱՏՄ-ի) հետ, գյուղմթերք արտադրողները, դրա հետ շաղկապված բիզնեսներն առանց այլընտրանքի հնարավորության զրկվեն իրենց բիզնեսգործունեության շուկայի 98 տոկոսից, բայց Փաշինյանը առաջանցիկ «մուննաթ» գա բոլոր այդ մարդկանց վրա, թե՝ «հարմարվեք նոր շուկաներին»: Ասել կուզի՝ դուք, ձեր ապրանքը, ոնց ուզում եք, տակից դուրս եկեք, ի՞նձ ինչ...

Սա, կարելի է ասել, «կայֆավատ լինելուց» էլ անդին է:

Ավելին, երբ Նիկոլ Փաշինյանը սեփական աշխարհաքաղաքական արկածախնդրության պատճառով չի կարողանում ապահովել իր տնտեսվարողների անվտանգությունն ու կայունությունը, իսկ հետո հեգնում է այդ նույն մարդկանց կրած վնասները, դա խոսում է պետական մտածողության իսպառ բացակայության և բացառիկ ցինիզմի մասին: Սա ուղիղ ազդակ է բիզնեսին, որ ճգնաժամի պահին նրանք մնալու են լիովին միայնակ, իսկ ինքը, լավագույն դեպքում, հեռուստաէկրաններից կբացատրի՝ դե, բոլորի տանն էլ ծիրանը փչանում է, դրանից ողբերգություն սարքել պետք չէ:

Ի դեպ, նախ՝ խոսքը միայն ծիրանի մասին չէ: Իրականում պատկերը շատ ավելի ընդգրկուն է և տխուր: Խոսքը գյուղմթերքի գրեթե ամբողջ տեսականու մասին է. լոլիկ, պղպեղ, վարունգ, կորիզապտուղներ (կեռաս, բալ), հարկավ՝ նույն ծիրանը, գումարած՝ դեղձը: Ավելին՝ ծաղիկները:

Ու քանի որ իրենք առավելապես «փիարվելու» հարցում են ուժեղ, գլուխ են գովում, թե 5000 ծաղիկ այստեղ արտահանեցին, 10000 ծաղիկ՝ այնտեղ: Նույնիսկ էական չեն այն տեղեկությունները, որ, ասենք, այդ 10000 ծաղիկն այլ երկիր արտահանելը կառավարության հետ ոչ մի կապ չունի, բիզնեսմենը շատ ավելի վաղ նման գործարք էր կնքել: Բայց, իրոք, նույնիսկ դա չէ կարևոր: Կարևորն այն է, որ կառավարության ղեկավարի վարած քաղաքականության հետևանքով մի ամբողջ ոլորտ զրկվել է շուկայից, որտեղ տարեկան մոտ 95 միլիոն ծաղիկ է իրացնում:

Չնայած «մաթեմատիկայից կաղալու» ինքնախոստովանությանը, հաշվել գոնե պիտի որ կարողանան: Համեմատեք մի քանի հազարն ու 95 միլիոնը:

Նույնը՝ ծիրանի, կեռասի, առհասարակ, չարտահանված ու փչացած, նաև՝ փչանալիք պտուղ-բանջարեղենի մասին:

Եվ սա էլ նույնիսկ ամենը չէ. Փաշինյանն արդեն «մեղավոր է նշանակում» հողագործներին, ֆերմերներին, գործարարներին, թե՝ ձեր անորակ ապրանքով մեր ինքնիշխանության հետ եք խաղում: Այսի՞նքն: Ի՞նչ է ուզում ասած լինել. որ մինչև այս անորակ ապրանք էր մատակարարվո՞ւմ ավանդական դարձած շուկաներ, ասենք՝ Ռուսաստան: Հարց է ծագում. նախ՝ այդ ինչո՞ւ նախկինում նման խնդիրներ չէին ծագում, եթե լինում էլ էին, ապա հատուկենտ դեպքեր, որոնք արագ կարգավորվում էին, և հետո՝ իսկ ինչի՞ համար են Հայաստանի համապատասխան պետական կառույցները, որոնք պետք է հսկողություն իրականացնեն և որոնց ղկավարները, նկատենք, որպես պետական ծառայողներ, աշխատավարձերից բացի, նաև ոչ քիչ պարգևավճարներ են ստանում: Թե՞ իր մեղքով փչացած հարաբերությունների համար հիմա էլ նոր «քավության նոխազներ» է փնտրում: Ինչպես նախկին բոլոր դեպքերում: Ասել ենք, կրկնենք, մի օր կարթնանաք ու կտեսնեք, որ Փաշինյանն այս ամբողջ աղետների, փորձանքների համար (նաև սպասվող) բոլոր մեղքերը գցելու է ժողովրդի «գրպանը»: Վաղուց արդեն այդ ճանապարհին է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը կիսում են 1-5-րդ հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Կանխվել է միգրանտների նոր ներխուժում Իսպանիայի Սեուտա քաղաք Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Եգորլիկ գետը քշել-տարել է վեցամյա տղայիԻնդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 38-ի Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներԿիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյան (տեսանյութ) «Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովԱռանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսությունը Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա ԿոստանյանՄիկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել Սուրճը խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը․ ինչ է հայտնի «Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԿյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւը Ավետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանՀայաստանի Մաչու Պիկչուն․ ժայռերի մեջ կորած գյուղի պատմությունըԻնչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ մամուլը բացահայտել է զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասներըԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 8 վագոն ցորեն Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԽոշոր վթար Երևանում դատախազի մասնակցությամբ, կան վիրավորներ