Երևան, 19.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բանկոմատների անհրաժեշտությունն արդեն իսկ ի հայտ էր եկել 20-րդ դարի սկզբին: Անհրաժեշտ էր մի մեքենա, որը կկարողանար կանխիկ գործարքներ իրականացնել առանց մարդու միջամտության: Շատերն էին ցանկանում նախագծել նման ապարատ: Իսկ ո՞վ է հնարել մեր ժամանակներում այդքան տարածված բանկոմատը:

Դա կատարել է ազգությամբ հայ Լյութեր Ջորջ Սիմյանը 1939 թվականին: Հենց նա է հիմք դրել բանկոմատների պատմությանը: Սիմյանը առաջինն է ստեղծել մի մեքենա, որը կարող է կանխիկ գումար ընդունել, և որի միջոցով կարելի է վճարել անդորրագրերը: Նա այն անվանել է Bankograph: Վարկային քարտեր այն ժամանակ գոյություն չեն ունեցել, ուստի եղած գործառույթները բավարար են եղել: Իր ստեղծած սարքի ներսում Սիմյանը տեղադրել է փոքրիկ լուսանկարչական ապարատ փողերը լուսանկարելու համար: Յուրաքանչյուր լուսանկարում դրոշմվում էր ժամանակն ու ամսաթիվը: Յուրաքանչյուր հաճախորդին տրվել է միջոցներ ստանալու մասին անդորրագիր: Գյուտարարը համոզել է բանկերից մեկի ղեկավարությանը՝ փորձարկել պատմության մեջ ստեղծված այդ առաջին բանկոմատը: Այնուամենայնիվ, սարքն ունեցել է մի քանի թերություններ. բանկոմատը կապ չի ունեցել բանկի հետ, փող ընդունել է, բայց չի տվել և եղել է շատ մեծ: Պարզ է, որ նման բանկոմատների պահանջարկը շատ քիչ է եղել, և արդյունքում փորձարկումները շուտով դադարեցվել են:

1967 թվականին Ջոն Շեֆերդ-Բարոնն է շարունակել բանկոմատների զարգացման պատմությունը: Նրա սարքը տեղադրվել է Լոնդոնի հյուսիսում գտնվող մեծ բանկի մոտ: Այս բանկոմատն արդեն ուներ անդորրագրերի հիման վրա կանխիկ գումար տալու գործառույթ, իսկ անդորրագրերը կարելի էր վերցնել բանկի աշխատողից: Հետագայում այդ անդորրագրերի փոխարեն հայտնվել են պլաստիկ քարտերն ու հայտնի PIN կոդերը: Սկզբնական շրջանում քարտային գործարքները նշվել են հենց քարտի վրա դակված անցքերի տեսքով: Այս բանկոմատն ավելի հաջող է ստացվել, բայց դա էլ երկար չի օգտագործվել:

Բանկոմատների պատմության մեջ բեկում տեղի է ունեցել, երբ գյուտարար Դոնալդ Վետցելը ստեղծել է մագնիսական շերտով հայտնի պլաստիկ քարտերը, որոնք պարունակում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները սեփականատիրոջ և նրա գործունեության մասին: Սկզբնապես այդ քարտերը եղել են շատ թանկ և բաշխվել են միայն շատ մեծ բանկերի կողմից: 1973 թվականին բանկոմատը պաշտոնապես արտոնագրվել է: 2005 թվականին իր գյուտի համար Դոնալդ Վետցելը Մեծ Բրիտանիայի թագուհուց ստացել է Բրիտանական կայսրության շքանշան: Ներկայում աշխարհում կան միլիոնավոր բանկոմատներ, ընդ որում՝ դրանց քանակը անընդհատ աճում է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա ՂահրամանյանՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել վարորդի մարմինը ՌԴ զինվшծ ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձшկում. կա զnհ և վիրավnրներ Ուկրաինայի ռшզմական ծախսերը գերազանցել են երկրի բյուջեն՝ ավելի քան երկու անգամ Կրшկոցներ՝ Երևանում․ կա զnհ և վիրավnր ԱԱ-2026. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային և զբաղեցրեց 3-րդ տեղը Հնդկաստանում hրավառությունների գործարանում պայթյnւն է տեղի ունեցել․ կան զnhեր «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասինՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ Մի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանԱրարատի գագաթին հնչեց հայկական դհոլըՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ Ինչպե՞ս պաշտպանվել և ի՞նչ անել օձ տեսնելիս. մասնագետի խորհուրդները Չորս հայ կինոգործիչներ ընտրվել են Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ Next Step Studio» ծրագրի համար Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Trust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանԲաքվի նոր ռազմավարությունը․ դրա համար միլիոններ է ծախսումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»